ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագայի աշխատակազմը։
«Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա:
- Ալեն Սիմոնյան այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
- Ալեն Սիմոնյանը ընդունել է Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրն այս առիթով նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, բայց մեր ժողովուրդների բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։
Նախագահի պաշտոնակատարն արժևորել է Երևանում առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սուրբ Աթոռի որոշումը, ինչը փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող առաջնահերթությունը։
Այս համատեքստում կարևորվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանությունը, պահպանումն ու վերականգնման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: