fbpx
Սպորտ

Սկզբում լավ չէինք խաղում․ Վուլվերհեմփթոնի հարձակվողը Փյունիկի հետ հանդիպման մասին

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը «Փյունիկի» հետ խաղից հետո զրուցել է լրագրողների հետ, որի ժամանակ նշել է, որ հաղթանակն իրենց հեշտ չի տրվել։

«Շատ լավ խաղ ստացվեց մեզ համար: Այստեղ էինք եկել հաղթելու: Վերահսկում էինք խաղի ընթացքը ու օգտագործում ունեցած պահերը:

«Փյունիկը» լավ խաղաց, առաջին 20 րոպեն շատ ավելի դժվար էր մեզ համար, բայց դրանից հետո հասկացանք, թե ինչպես է պետք խաղալ, սկսեցինք գոլեր խփել: Շատ ուրախ եմ, որ ինքս էլ երկու գոլ խփեցի ու թիմը հաղթեց:
Արդյոք հե՞շտ տրվեց հաղթանակը. ոչ, չէի ասի: Ինչպես արդեն նշեցի, սկզբում մենք լավ չէինք խաղում, երբեմն մրցակիցը վտանգավոր էր, դժվարություններ էին ստեղծում մեզ համար: Բայց հետո սկսեցինք գոլեր խփել, ու կարող էինք նաև ավելի շատ գոլ խփել», – Ասել է Խիմենեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ