fbpx
Աշխարհ

Ստամբուլում Գյուլենական շարժման հետ կապ ունեցող զինվորականներ են ձերբակալվել

Թուրքիայի իրավապահները Ստամբուլում ձերբակալել են 48 զինվորականների, որոնց մեղադրում են երկրում ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման» հետ կապեր ունենալու մեջ։ Զինվորականներից 10-ը եղել են պահեստազորում, 38-ը՝ ակտիվ ծառայության մեջ։

Իրավապահները հայտարարել են, որ իրենց իրականացրած քննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները մտերմիկ կապեր են ունեցել այդ կառույցի անդամների հետ։

Հիշեցնենք, որ այս շարժումն առաջնորդվում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայի գործող նախագահի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմը մինչ այս ԱՄՆ-ից պահանջել է իրեն հանձնել Գյուլենին, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է անել դա։

Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում իսկական «վհուկների որս» է սկսվել․ երկրի իշխանությունները տասնյակ հազարավոր ուժայինների ու զինծառայողների են հեռացրել համակարգից՝ նրանց մեղադրելով գյուլենական կառույցին անդամակցելու մեջ։ Ձերբակալություններն ու հեռացումները նույնիսկ հանգեցրել են Թուրքիայի բանակի մարտունակության մասնակի անկման, բայց նույնիսկ դա երկրի իշխանություններին հետ չի պահել իրենց պատժիչ գործողություններից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ