fbpx
Քաղաքականություն

Ես ոչ ոքի չեմ վիրավորել և նման դիտավորություն չեմ ունեցել. Սուքիասյան

Վազգեն Սարգսյանն անուրանալի ավանդ ունի Հայաստանի նորանկախ Հանրապետության զինված ուժերի կայացման և մեր հաղթանակների կերտման գործում։ Այս մասին Infoport.am -ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով, որ ինքն իր ելույթում նկատի է ունեցել արդեն հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած իրադարձությունները։

«Վազգեն Սարգսյանը որպես զինվորական գործիչ, որպես պաշտպանության նախարար՝ անուրանալի ավանդ ունի Հայաստանի բանակի ստեղծման, զինված ուժերի կայացման գործում, և նա մեր փառապանծ հաղթանակների կերտողներից է եղել. սա անուրանալի է, և ես այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ։

Իմ խոսքն այլ էր, որը մանիպուլացվեց։ Ես նկատի ունեմ, որ Վազգեն Սարգսյանը, որպես զինվորական գործիչ, իրավունք չուներ մտնել քաղաքականություն և դեմ դուրս գալ քաղաքական իշխանությանը։ Քաղաքական իշխանությունը որոշում կայացնողն էր, իսկ զինվորականները՝ կատարողը»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի ուրանում Սարգսյանի ավանդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ