Անդրանիկ Քոչարյան
Մեկ ինքնասպանության դեպքը կարող է ի չիք դարձնել բանակի բոլոր բարեփոխումները. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Մեկ ինքնասպանության դեպքը կարող է ի չիք դարձնել բանակի բոլոր բարեփոխումները. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի ԽՎ պետությունների գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող քայլեր ձեռնարկել
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ պետությունների իր գործընկերներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
Երկարաձգվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու…
Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր գործընկերներին
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈԻ-ի կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի…
Մեր գործողությունների արդյունքում 6 դիրք նորից հետ է անցել մեր տնօրինման տակ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան զոհեր, որոնք դեռ չեն տեղափոխվել ՀՀ տնօրինման տարածք: «Կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն մեր տնօրինման տարածք: Դա բարդ խնդիր է այս պահի դրությամբ: Հրադադարի հնարավորություն այսօր ունենք, բայց այդ հրադադարի պայմաններում էլ նման…
Սա ուղիղ առնչություն ունի քաղաքացիների պաշտպանվածությանը. Անդրանիկ Քոչարյանը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սա ուղղակի առնչություն ունի երկրի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ: «Մեր հանձնաժողովի նիստում քննարկում ենք մի նախաձեռնություն, որն առաջին հայացքից գուցե շատերը չընկալեն, թե սա ինչ նոր ընթացք է ապահովելու մեր երկրի անվտանգության ոլորտի համար:…
Վերականգնվում է ՆԳ նախարարությունը
ՆԳ նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարևոր խնդիրներ: Կսահմանվեն ՆԳ նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: ՆԳՆ-ը փաստորեն կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների…
Խորհրդարանական լսումներ կլինեն
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ այսօր հրավիրած արտահերթ նիստում հավանություն է տվել հանձնաժողովի որոշմանը՝ հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը. քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով: Հիմնական զեկույցով հանդես կգան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ արդարադատության…
Թե՛ Օսկանյանի, և թե՛ մյուս հրավիրյալների կողմից քննիչ հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է հետևանքներ. Անդրանիկ Քոչարյան
2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օրեր առաջ լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Վարդան Օսկանյանին, որին որևէ պաշտոնական պատասխան չտալով՝ Օսկանյանը մամուլում հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ չի պատրաստվում ներկայանալ Հանձնաժողովի լսումներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:…
44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները հնարավորություն կունենան մեկնել Երուսաղեմ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ուրախությամբ տեղեկացնում է, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել է բարեգործական ծրագիր: «Ծրագրի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու…
Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի մարդիկ անխտիր անցնելու են եռամսյա վարժական հավաքներ. Ավթանդիլյան
Հայաստանում պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր պետք է անցնեն եռամսյա վարժական հավաքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ավթանդիլյանից հետաքրքրվեց, թե եռամսյա հավաքներն ի՞նչ ընթացքի մեջ են: «44-օրյա պատերազմից հետո…
Թուրքիայից եկող վտանգներն այդքան էլ սուր դրված չեն, բայց կան․ Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն ուղղված հարցին ի պատասխան ասել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողից իրոք կարող է օգտտվել Թուրքիան, բայց այդ երկիրը ունի հետաքրքրություններ ռուս-ուկրաինական հակամարտությունում ու չի կարող միանգամից սպասարկել հետաքրքրությունների ողջ սպեկտրը։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում։ Նա նշել է, որ թուրքիայից եկող վտանգներն…
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն առաջին նիստն է գումարել
Այսօր՝ փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Ջանջուղազյանի թեկնածությունը ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին «Լիազորությունները կիրականացնի ԱԺ…
ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կթողնի թափուր․ Հովհաննիսյան
Այսօր՝ հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաև մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ հանձնաժողովը հաստատեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը՝ որպես ՀՌՀ անդամ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանրային կապերի…
Անդրանիկ Քոչարյանը չասաց, թե ով է՝ Թուրքիայի հետ երկխոսության Երևանի ներկայացուցիչը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ կապված 2 երկրների հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակելու հետ։ Քոչարյանը նշեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտություն կա ու դրա համար կան նշանակված մարդիկ։ Քոչարյանին հարց ուղղեցին, թե ով է ՀՀ ներկայացուցիչը,…















