անկախություն
ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ «Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության…
«Ջախջախիչ» կոմպրոմատը՝ Փաշինյանին նվեր
Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր ձեռքի տակ է գտնում սկանդալային ձայնագրություն, որը կբացահայտի Նիկոլ Փաշինյանի դեմքը՝ որպես ՀՀ ղեկավար։ Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ՝ երրորդ նախագահը հրապարակեց՝ նախորդ օրը խոստացած ձայնագրությունը, որը, ըստ նրա, «ջախջախիչ» կոմպրոմատ էր լինելու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իսկ՝ ինչ բովանդակություն ուներ այդ ձայնագրությունը, և ինչ էր փոխելու՝ այս գործիչների նկատմամբ հանրության…
Սպանություն, ինքնասպանություն, գերիներ, դիակներ. ու՞ր է ընթանում քարոզարշավը
Ընտրարշավի երկրորդ օրն արդեն գերազանցեց նախորդ օրերի «դույելի», ինքնասապանության, բռնությունների ու բռնաճնշումների գեներացմանը։ Մի կողմից թշնամին գերիների միջոցով ճնշումներ է բանեցնում պետության վրա՝ փորձում է ստիպել, որպեսզի Հայաստանը զիջումների գնա Սյունիքի միջանցքի հարցով, իրավունքներից հրաժարվելու հարցով, սահմանների ճշգրտման հարցով։ Ներխուժել է ՀՀ տարածք, նոր գերիների է պատանդառել և փորձում է ահաբեկելով ներազդել երկրում տեղի ունեցող…
Ու՞մ էր ուղղված Փաշինյանի խոսքը. գերեվարված տղաները չեն ների, եթե զիջենք երկրի անկախությունը
Հպարտանալու առիթ չէ, որ երկրի ղեկավարը գերիների վերադարձի մասով նման տեքստ է ասում, սակայն դա կարևոր է այն բանի համար, որ մեզ չահաբեկեն պատանդներով. չստիպեն զիջել Սյունիքով միջանցք, չստիպեն համակերպվել իրենց ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, չազդեն ժողովրդի կամարտահայտման վրա ընտրություններին և այլն։ Ըստ մեր կողմի տվյալների, Ադրբեջանը գերության մեջ է պահում մոտ 200 հոգու։ Թշնամին փորձում…
Աննա Հակոբյանը Հանրապետության տոնի առթիվ այցելել է Հաղթանակ զբոսայգի
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ Մայիսի 28-ին»,- գրել է Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/953863445406212
Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք իրավունք չունենք հանձնվելու․ Փաշինյան
Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդգծել է՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ազգային ազատագրական պայքար է հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, հանուն անկախության: «Մեզ ասում են՝ սրանք աթոռիկ կպել են չեն ուզում պոկվել: Այդ մեղադրանքը ես ինքս ինձ առաջադրել եմ բազմիցս, և ես ինքս…
Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Մայիսի 28-ի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ. Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին: Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության…
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է
Ուղիղ 103 տարի առաջ այս օրը՝ մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի Անկախ Հանրապետության ստեղծման մասին։ Այսպիսի նվաճումը զարմանալի էր աշխարհում շատերի համար, քանի որ իսկական հրաշքի էր նման, երբ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն ուժ կգտնի իր մեջ շարունակել ապրելու, այլ դեռ մի բան էլ կպատերազմի Թուրքիայի դեմ, չի պարտվի ու ինքիշխանություն կնվաճի։…
Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության օրը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը Facebook-ի իրենց էջում վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության տոնը: «Որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության նվիրական օրվա կապակցությամբ։ Աշխարհում ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների համար այս բարդ ու փոթորկալից ժամանակներում վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու…
Ադրբեջանը Ֆրանսիային խնդրում է օգնել ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների ականազերծմանը
Infoteka24-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով համագործակցել «Ադրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև մարդկության դեմ գործված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ճշմարտությունը վերականգնելու հարցում»: Դիմումով Ադրբեջանը Ֆրանսիային խնդրել է Հայաստանին օգնել՝ պարզելու համար Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 4 000 ադրբեջանցիների ճակատագիրը, նաև օժանդակել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների ականազերծմանը:
Այվազյանը ներկայացրեց Արցախի վերաբերյալ ԱԳՆ մոտեցումները
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խոսեց պատերազմից հետո հայկական կողմի որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին։ Նա նշեց մոտեցումներ ենթադրող 5 կետ՝ 1) ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված՝ Արցախի կարգավիճակի որոշում, 2) Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, 3) Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, 4) տեղահանված բնակչության անվտանգ ու արժանապատիվ…
Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ. «33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր…
Լիտվան հպարտ է, որ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է
ՀՀ-ում Լիտվայի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Այս տարի լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Համագործակցությունը ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում: Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ…
Անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ: Առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին և խնդիրներին: Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության անվտանգության համակարգին ավելացել…















