Արսեն Ջուլֆալակյան
Ջուլֆալակյանը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ
Արսեն Ջուլֆալակայանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Մարզիկների հանձնաժողովի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Նշենք, որ Ջուլֆալակյանը Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, իսկ Օլիմպիական խաղերում վաստակել է արծաթե մեդալ։
Ջուլֆալակյանը պաշտոնապես ավարտեց մարզիկի իր կարիերան
Հայ անվանի ընբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտելու մասին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Ջուլֆալակյանը խոսքով՝ երջանիկ է, որ հնարավորություն է ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Նա ասում է, որ…
Ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը․ Ջուլֆալակյան
Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։ «Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ…
Դեռ հնարավոր է սահմանադրական ճանապարհով այս դրությունից դուրս գալ․ Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ Ազգային Ժողով, հարգելի՛ պատգամավորներ, մի՛ մոռացեք ձեր ֆունկցիանները պառլամենտական կառավարման պայմաններում։ Քայլեր ձեռնարկե՛ք։ Դեռ հնարավոր է սահմանադրական ճանապարհով այս անչափ ծանր դրությունից դուրս գալ։ Գնալով, էլ ավելի է բարդանալու։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ բախումներ։ հ.գ. Արարատ Միրզոյան, արագ ապաքինում»: https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/3828070123879405?__cft__%5B0%5D=AZXfTxdYdYxkdbtxEJn-0fAGezEuUuPGvikQ2nt3G1x23giJ-UG9leOiXGPZtc7gfAyBJKjdBv4uhC2McOwSc-TVvlP9cT4TfQpX8Vl85tiQyJOAlDq55_t8DlykiWim2Ms&__tn__=%2CO%2CP-R
Արսեն Ջուլֆալակյանը բանավեճի հրավիրեց Արայիկ Հարությունյանին
Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․ Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․ Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է…
Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. ԿԳՄՍ նախարար
Այսօր` սեպտեմբերի 16-ին, ԿԳՄՍ նախարարաը կայացած ասուլիսի ժամանակ` խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ իր հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով մանդատը վայր դնելու որոշման մասին ասաց` ասեմ, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց, գուցե, դրան կանդրադառնամ հաջորդող օրերին։ «Ուզում եմ…
Մակունցը չի մեկնաբանել Ջուլֆալակյանի հայտարարությունը
Երեկ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը։ Նա հայտարարություն էր տարածել սոցցանցի իր էջում դրա մասին։ Այս որոշման ու հայտարարության վերաբերյալ լրագրողները փորձել են կարծիք հարցնել իշխող ուժի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից։ Սակայն, Մակունցը խնդրել է ի գիտություն ընդունել Ջուլֆալակյանի հայտարարությունը։ Նա հավելել է, որ այս պահին…
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին…
Ցմահ պատվովճար՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն պատրաստողին․ Ջուլֆալակյանի առաջարկը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երկու առաջարկ եմ ներկայացրել 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակում ընդգրկելու համար. Ամսական ցմահ պատվովճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ, և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ,…
Արդյո՞ք մարզիկը պարտք է պարգևատրումը տվող կառույցներին․ Ջուլֆալակյան
Ըմբշամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։ Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ պետությունից-կառավարություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) Միջազգային…
Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե ինչ սահմանափակումներ կնվազեցվեն սպորտում
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, թե մայիսի 4-ից սպորտի հետ կապված ինչ սահմանափակումներ են նվազեցվելու: «Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել»,-…
Զորակոչային տարիքում գտնվող մարզիկների հարցը Արսեն Ջուլֆալակյանը կբարձրացնի ԱԺ-ում
Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» նոր հաղորդման հյուրը երեկ` ապրիլի 10 -ին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էր: Արսեն Ջուլֆալակյանը խոսել է նաև զորակոչիկային տարիքի մարզիկների և նրանց վերաբացվող սպորտային վաշտում ծառայելու մասին: Ջուլֆալակյանը նշել է, որ քանի որ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հետաձգվել են, և այն…
Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է, որ իրեն հավաքականի կազմում կարող են վնասել
Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Ջուլֆալակյանը հանդիպման ժամանակ խոսել է հավաքականի կազմում չմարզվելու և ներկայիս մարզիչների օրեր առաջ արած հայտարարության մասին։ Ըմբիշն ընդգծել է, որ հավաքականում կան այնպիսի մարդիկ որոնց հետ մի տարածքում լինելը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, ընդհուպ նաև,…
Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց հաղթանակը The Masters-ում
Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթող է ճանաչվել Դանիայում տեղի ունեցած Thor Masters միջազգային մրցաշարում: 77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշը 7 հաղթանակ է տարել, այդպիսով նվաճելով հաղթողի տիղոսը։ Հավելենք, որ Ջուլֆալակյանը մրցավայր էր մեկնել իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Նշենք, որ 19 երկրի 165 ըմբիշ է մասնակցել այս մրցաշարին։…
Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց վաղեմի մրցակցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայի Գրան-Պրիի շրջանակում ըմբշամարտի աշխարհի հավաքականը մրցել է Ռուսաստանի դեմ: Աշխարհի թիմի կազմում հանդես է եկել հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ: Ռուս մարզիկը 77 կգ քաշայինների եզրափակչում լարված ու համառ պայքարում կարողացել է 3:2 հաշվով առավելության հասնել Ջուլֆալակյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Վլասովը…













