արքայական ակումբ
Հայտնի է Ռեալի հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար
Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի միջև տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։ Առաջիկա հանդիպման համար «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի։ Ցանկ է վերադարձել Ֆերլան Մենդին, որը որակազրկված էր «Վալենսիայի» դեմ խաղում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Զվարճալի խաղ է լինելու չեզոք երկրպագուների համար․ Բուտրագենիոն՝ Սիթիի հետ խաղի մասին
Հզոր դիմակայություն է լինելու։ Այս մասին հայտնել է Մադրիդի «Ռեալ»-ի սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Լիգայի այս փուլում «արքայական» ակումբի մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է։ «Սա հզոր դիմակայություն է լինելու ու զվարճալի խաղ չեզոք երկրպագուների համար։ Մենք մոտենալու ենք այս խաղին էնտուզիազմով ու մեծ հավատով մեր խաղացողների նկատմամբ»,-նշել է նա։ Բուտրագենիոյի…
Կոչնչացնենք Լիվերպուլին․ Զինեդին Զիդան
Այս խաղից գոհ ենք։ Այս մասին գրել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ ամփոփելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ խաղը (3:1). «Գոհ ենք այս խաղից և նրանից, թե ինչպես խաղացինք: Խաղի սկզբում դժվարություններ ունեցանք: Ֆուտբոլիստներից 10-15 րոպե պահանջվեց, որ սկսեն ցուցադրել իրենց կարողությունները»,-ասել է նա: Զիդանի խոսքով՝ հանդիպման երկրոդ կեսն ամեն առումով…
Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա. Ազար
Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը անդրադարձել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Արքայական ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Նա նշել է, որ իր կարծիքով Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: «Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ապագայում: Մբապեն մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ: Եթե նա շարունակի աշխատել այնպես,…
Բենզեման նոր պայմանագիր կկնքի Ռեալի հետ․ Marca
Շուտով Մադրիդի «Ռեալը» և ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման նոր պայմանագիր կկնքեն։ Այս մասին հաղորդում է Marca-ն: Օրաթերթի նոր համարի շապիկին ֆրանսիացի հարձակվողն է, իսկ թիկունքին գրված է 2023: Ենթադրվում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը: Բենզեման մադրիդյան ակումբի…
Կատարյալ խաղ էր․ Զիդանը՝ Գալաթասարայի դեմ հանդիպման մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» հետ հանդիպման արդյունքների մասին: Մարզիչը խաղը կատարյալ է անվանել։ «Մենք աշխատել ենք մինչև խաղի ավարտը, շատ արագ պրեսինգ էինք օգտագործում, երբ գնդակը մեզ մոտ չէր»,-նշել է նա։ Ռեալը ջախջախիչ հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Անդրադառնալով Ռոդրիգոյի հեթ-տրիկին՝ Զիդանն ասաց, որ երբ նա…
Ռեալը ջախջախիչ հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայացավ «Ռեալ»-«Գալաթասարայ» հանդիպումը։ «Արքայական» ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ։ Խաղի առաջին 15 րոպեի ընթացքում «Ռեալը» երեք գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը։ Իր հաշվին դուբլ ձևակերպես Ռոդրիգոն, իսկ Սեխիո Ռամոսը կարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Խաղակեսի ավարտին հաշիվը 4:0 դարձրեց Կարիմ Բենզեման։ Խաղի երկրորդ կեսին ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդիպման հաշիվը…
Հայտնի է՝ ովքեր են հայտավորված Ռեալից Բրյուգեի դեմ խաղի համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության A խմբի երկրորդ տուրում կընդունի «Բրյուգե»-ին։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը այս խաղի համար հայտավորել է 19 ֆուտբոլիստի: Հայ «Ռեալ Մադրիդ» – «Բրյուգե» հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղը կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» խաղադաշտում։
Ռեալում միշտ կլինեն խաղացողներ, որոնք արտասովոր բաներ կանեն. Մարսելո
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է «արքայական» ակումբի միանգամից 4 ֆուտբոլիստների` FIFPro-ի վարկածով նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում հայտնվելը։ Ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է․ «Մենք նախորդ տարի տիտղոսներ չենք նվաճել, բայց Մադրիդի «Ռեալում» միշտ կլինեն խաղացողներ, որոնք արտասովոր բաներ կանեն։ Շատերն էին կասկածում ու չէին ցանկանում տեսնել «Ռեալի» խաղացողներին, բայց բայց «Ռեալը» լինելու է…
Եթե ժամանակին վիրավորել եմ Սևիլիայի երկրպագուներին, ներողություն եմ խնդրում նրանցից. Ռամոս
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Սևիլիա»-ի հետ հանդիպման ավարտից հետո Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսն կրկին դիմել է իր նախկին ակումբի երկրպագուներին: «Ամեն անգամ, երբ ես խաղում եմ այս մարզադաշտում, շատ ծանր ապրումներ եմ ունենում: Մարդիկ չեն ցանկանում ինձ հասկանալ, սակայն վստահ եմ, որ որոշ ժամանակ անց ամեն ինչ կփոխվի: Եթե ժամանակին վիրավորել եմ այս ակումբի…
Ռեգիլոնը մեկնաբանել է Ռեալի հետ կայանալիք խաղը
Անկախ նրանից, թե «Ռեալը» ինչ մարզավիճակում է միշտ էլ կարող են դժվարություններ ստեղծել մեզ համար: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը՝ մեկնաբանելով «արքայական» ակումբ-ի դեմ կայանալիք առաջիկա խաղը: Նշենք, որ ֆուտբոլիստը այժմ վարձավճարով խաղում է «Սևիլիա»-ում։ ««Ռեալ»-ը մնում է «Ռեալ»: Անկախ նրանից, թե նրանք ինչ մարզավիճակում են, միշտ էլ կարող են դժվարություններ…
Զիդանը կարող է հեռանալ․ հայտնի է՝ ով կարող է փոխարինել նրան
Եթե Զիդանի գլխավորությամբ «արքայական» ակումբը շարունակի նման մրցելույթներ ցուցադրել, ապա ֆրանսիացի մարզիչը կարող է հեռացվել: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն հստակ գիտի, թե ով կարող է փոխարինել մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն: Ներկա պահին իսպանացի մասնագետը «Ռեալ Սոսիեդադի»…
Մենք կորցրել ենք Նեյմարի շուրջ կատարվող իրադարձությունների կծիկը. Վարան
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ մադրիդյան ակումբ հավանական տեղափոխության մասին շշուկների մասին Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը նշել է, որ «Արքայական ակումբում» մեծ նշանակություն չեն տվել։ «Մենք այդ մասին առանձնապես չենք խոսել, քանի որ կենտրոնացած էինք մրցաշրջանի մեկնարկի վրա։ Ամեն օր նոր լուրեր էին պտտվում։ Մենք նույնիսկ կորցրել էինք Նեյմարի շուրջ կատարվող իրադարձությունների կծիկը»,- ասել է ֆրանսիացի…
Հայտնի է Մադրիդի «Ռեալ»-ի հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ հանդիպման համար
Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության A խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալ»-ը կհյուրընկալվի ՊՍԺ-ին: Խաղի համար «Արքայական ակումբի»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստ է հայտավորել: Հիշեցնենք, որ «ՊՍԺ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Կազեմիրոն միայնակ ավելի լավ է պաշտպանվում, քան խաղադաշտում գտնվող չորս պաշտպանները միասին. Marca
ՉԼ-ի խմբային փուլի «ՊՍԺ»-ի հետ հանդիպումը ստիպեց Զինեդին Զիդանին «Լևանտեի» դեմ խաղում Կազեմիրոյին փոխարինել։ Երբ հաշիվը 3-1 էր բոլորը կարծում էին, որ խաղադաշտը լքելու է Խամեսը, սակայն նրա փոխարեն դա արեց Կազեմիրոն։ Իրականում Զիդանը մտածում էր ոչ միայն «ՊՍԺ»-ի դեմ խաղի,այլև ողջ մրցաշրջանի մասին։ Այժմ Կազեմիրոյի ներկայությունը խիստ անհրաժեշտ է «Արքայական» ակումբին, քանի որ Լուկա…















