գործադիր
Սամբոյի և ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ
Օգոստոսի 6-ին կառավարությունը նիստում անդրադարձել է նոր ձևավաչափով կառավելության անելիքներին, որոնցից մեկը կներկայացնենք ստորև։ «Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ կարևորելով…
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվել
Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման մասին։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մրցույթի դիմումների ընդունման տասնօրյա ժամկետի ավարտից հետո մրցութային ժամանակավոր հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների…
Գործադիրը հավանությունը տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Քաղաքացիներն անկախ բնակության վայրից իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս Կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 (իննսուն) օր մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության…
Քննարկում ՄԻՊ աշխատակազմում՝ պատգամավորների ու գործադիրի մասնակցությամբ
Հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացին: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Անի Սամսոնյանը, Արման Աբովյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով առանձին զեկույց: Քննարկմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետի…
Գործադիրը հավանություն տվեց պետական մրցանակների մասին օրենքի վերաբերյալ նախագծին
Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանվել է թվով 10 պետական մրցանակ՝ 1. գրականության և հրապարակախոսության ոլորտում, 2. երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում, 3. կերպարվեստի ոլորտում, 4. թատերական արվեստի ոլորտում, 5. կինոարվեստի ոլորտում, 6. ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում, 7. ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում, 8. հումանիտար…
Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա կառավարության հերթական նիստը
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Telegram-ի ալիքից:
Հաստատվեց անվճար բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը
Կառավարության հուլիսի 25-ի նիստում գործադիրը հաստատեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: Առաջարկվող ֆինանսատնտեսական հաշվետվության նոր ձևաչափում ավելացվել են գործունեության արդյունքները բնութագրող…
Կհիմնանորոգվի 22.7 կմ ավտոճանապարհ
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Գործադիրը, հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանանակներում առկա է ևս 3 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոշեց կատարել վերաբաշխում 861 մլն 335 հազար դրամի չափով, որից 860 մլն 435 հազար դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար, իսկ 900 հազար դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար:…
Կառավարություն որոշեց հունվարի 1-ից կենսաթոշակները բարձրացնել
Հուլիսի 11-ին կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսի 10-ին կառավարության դռնփակ նիստում հաստատվել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար: Որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ, կառավարության որոշմամբ, 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի…
Նոր նախագիծ՝ աշխատանքային հարաբերությունների կամայական դադարեցումներից խուսափելու համար
Հուլիսի 4-ին Կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի մշակած նախագծին: Հայաստանում, եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է,…