Էլ Կլասիկո
Կատալոնիայում անկարգություններ են եղել Էլ Կլասիկոյից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայի Պրեմիերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ Կլասիկոն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0: Հանդիպումը տեղի ունեցավ Կատալոնիայում։ Մրցավեճից հետո կատալոնացի երկրպագուները անկարգություններ են արել, ինչի հետևանքով վիրավորվել է 46 մարդ։ Այս մասին տեղեկացնում է AFP-ը: Աղբյուրը նշում է, որ միջադեպի պատճառը կատալոնացիների կողմից անկախության համար պայքարն էր, որն ուղեկցվել է անկարգություններով: Իրավապահների հետ բախման հետևանքով տուժել է…
Ռեալը պետք է երկու 11 մետրանոց հարվածի իրավունք ստանար․ Ռամոս
Անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում խախտումները չնկատվեցին։ Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է մրցավարի գործողությունները Էլ Կլասիկոյի շրջանակներում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոք՝ 0-0. «Ընդմիջմանը մենք դիտեցինք կրկնապատկերները և մրցավարը պարտավոր էր «Բարսելոնա»-ի դարպասին նշանակել երկու ակնհայտ 11 մետրանոց հարված, սակայն անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում այսպիսի խախտումները չնկատվեցին»,-նշել է նա։ Ռամոսը…
Հավասար պայքար և «երկիշխանություն» Լա Լիգայում. Էլ Կլասիկո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում տեղի ունեցավ 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը: «Կամպ Նոու»-ում կայացած Էլ Կլասիկոյում գոլեր չգրանցվեցին: Մրցապայքարն ավարտվեց ոչ-ոքի: Առաջին խաղակեսը լարված էր: Երկու ակումբներն էլ գոլային պահեր գրանցեցին: Մեկական անգամ Պիկեն և Ռամոսը անպաշտպան մնացած դարպասից կարողացան հեռացնել գնդակները: Երկրորդ խաղակեսին ֆուտբոլիստները ավելի զգույշ էին գրոհներում, սակայն «Ռեալը» որոշակի առավելություն…
Ռեալը ժամանել է Բարսելոնա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ռեալ» Մադրիդի Twitter-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ակումբն արդեն ժամանել է Բարսելոնա։ Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Լա Լիգայի 10-րդ տուրից հետաձգված Էլ-կլասիկոն։ 🛬 ¡Ya estamos en Barcelona! 🙌#ElClasico | #HalaMadrid pic.twitter.com/KDN7jrOrj3 — Real Madrid C.F. (@realmadrid) December 18, 2019 🏨 En el hotel de concentración…#ElClasico | #HalaMadrid pic.twitter.com/JrO1DCMQA8 — Real Madrid…
Էլ կլասիկոյի խորհրդանշական հարվածը կկատարի Մարկ Մարկեսը
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա -«Ռեալ» հանդիպան մեկնարկային խորհրդանշական հարվածը կկատարի Իսպանացի մոտոարշավորդ, MotoGP-ի աշխարհի վեցակի չեմպիոն Մարկ Մարկեսը: Մարկեսը «Բարսելոնայի» հին երկրպագուներից է, նա պարբերաբար հետևում է կատալոնական ակումբի խաղերին: Հայտնի է Ռեալի հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար Հրապարակվել է Բարսելոնայի հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 18-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:…
Հրապարակվել է Բարսելոնայի հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար
«Բարսելոնան» ներկայացրել է Իսպանիայի Պրեմիերայի 10-րդ տուրից հետաձգված՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման հայտացուցակը: Դարպասապահներ՝ Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Նետու Պաշտպաններ՝ Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, Ումտիտի Կիսապաշտպաններ՝ Ռակիտիչ, Բուսկետս, Ալենյա, Սերխիո Ռոբերտո, Դե Յոնգ, Վիդալ Հարձակվողներ՝ Սուարես, Մեսսի, Գրիզման, Լուկաս Պերես, Անսու Ֆատի: Հայտնի է Ռեալի հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար
Ես շատ ոգևորված եմ, քանի որ սա կլինի իմ առաջին Էլ-կլասիկոն․ Դե Յոնգ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի Դե Յոնգը խոսել է առաջիկա Էլ-կլասիկոյի մասին։ «Անցյալ տարվա հանդիպումը «Այաքսի» կազմում առանձնահատուկ էր, բայց հիմա այլ խաղ է լինելու, և ես հանդես եմ գալիս մեկ այլ թիմի համար, այնպես որ ամեն ինչ այլ կլինի: Ես շատ ոգևորված եմ, քանի որ սա կլինի իմ առաջին Կլասիկոն: Մնացածը ես դիտել եմ հեռուստացույցով, և…
Հայտնի է Ռեալի հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար
Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի միջև տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։ Առաջիկա հանդիպման համար «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի։ Ցանկ է վերադարձել Ֆերլան Մենդին, որը որակազրկված էր «Վալենսիայի» դեմ խաղում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Մադրիդում խաղալով մենք ավելի շատ ազատ գոտիներ ենք ստանում․ Մեսսի
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ «Ռեալի» դաշտում իրենց համար խաղալն ավելի հեշտ է, քանի տանը։ «Խաղալով Մադրիդում` մենք ավելի շատ ազատ գոտիներ ենք ստանում: «Ռեալն» ավելի շատ է հարձակվում, քանի որ տանտիրոջ կարգավիճակն իրենց պարտադրում է դա անել, տրիբունաները նրանց առաջ են մղում: «Կամպ Նոու»-ում նրանք այլ կերպ են խաղում` ավելի խորքից, ավելի…
Կվայելեմ դաշտում անցկացրած ամեն րոպեն․ Գրիզմանը՝ Էլ-կլասիկոյի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է սպասվող Էլ-կլասիկոյի մասին։ «Նախկինում ես հետևում էի այս անհավանական դիմակայությանը հեռուստացույցով, իսկ հիմա կարող եմ մասնակցել դրան և դառնալ գործող անձանցից մեկը: Սա այն խաղն է, որին բացարձակապես բոլորը սպասում են` սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած երկրպագուներից և հասարակ ֆուտբոլասերներից: Սա շատ կարևոր խաղ կլինի, և ես կվայելեմ դաշտում անցկացրած ամեն…
Ռեալի և Բարսելոնայի ավտոբուսները միաժամանակ նույն վայրից կմեկնեն Կամպ Նոու
«Էլ կլասիկո»-ին ընդառաջ Կատալոնիայում շարունակում են քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար։ Ինչպես հաղորդում է Lasexta-ն, խաղից առաջ «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կմնան նույն հյուրանոցում: Ընդ որում, «Սոֆիա» հյուրանոցից երկու թիմերը «Կամպ Նոու» կուղևորվեն միաժամանակ, սակայն տարբեր ավտոբուսներով: Միանգամից 12 ավտոմեքենա կապահովի ավտոբուսների անվտանգությունը: Անվտանգության ուժեղացումը կապված է Կատալոնիայի անկախացման կողմնակիցների ցույցերի հետ, որոնք նախատեսված են…
Մարսելոն չի մասնակցի Էլ Կլասիկոյին․ Marca
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն կարող է չմասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս լիարժեք չի ապաքինվել մկանային վնասվածքից։ Նախկինում նշվում էր, որ Մարսելոյի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, բայց այժմ պարզ է, որ նա չի օգնի «արքայական» ակումբին: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա…
Հանգիստ ենք մոտենում Բարսելոնայի հետ խաղին․ Կարվախալ
Հուսով եմ՝ Էրնանդեսի աշխատանքից դժգոհելու պատճառ չենք ունենա։ Այս ամսին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Դանիել Կարվախալը՝ խոսելով Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից սպասելիքների մասին: «Մեր թիմի ֆուտբոլիստները վստահ են, որ անվտանգության համար մտահոգվելու որևէ պատճառ չկա: Մենք շատ հանգիստ ենք մոտենում «Բարսելոնա»-ի դեմ խաղին»,-ասել է նա: Կարվախալը խոստովանել է, որ ցանկանում…
Կատալոնիայի ոստիկանությունը չի կարող երաշխավորել Ռեալի ավտոբուսի անվտանգությունը Բարսելոնայում
Դեկտեմբերի 18-ին Կատալոնիայում կկայանա Լա Լիգայի 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը։ Այս առնչությամբ կատալոնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ այդ օրը իր ուժերով չի կարողանա երաշխավորել մադրիդյան ակումբի ավտոբուսի անվտանգությունը, քանի որ կառույցում չկան տվյալ դեպքի համար անհրաժեշտ թվով աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է La Sexta-ն։ Նշվում է, որ Էլ Կլասիկոյի օրը Կատալոնիայում…














