Էլ Կլասիկո
Ռեալի հայտացուցակը Բարսելոնայի հետ խաղի համար
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղի համար: «Սերուցքայինների» մրցակիցը կատալոնական «Բարսելոնան» է: Հանդիպումը կկայանա այսօր` ուղիղ կեսգիշերին: Մադրիդցիների կազմ է վերադարձել Տոնի Կրոսը, որը բաց էր թողել «Ալավեսի» հետ հանդիպումը: Դանի Կարվախալն ու Ռաֆայել Վարանը, որոնք որակազրկված էին «Ալավեսի» հետ խաղի ժամանակ, նույնպես շարք են վերադարձել: «Ռեալին» չի օգնի Խեսուս…
Բարսելոնան Ռեալի հետ կխաղա չինական հիերոգլիֆներով շապիկներով
«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ խաղում դաշտ դուրս կգա հատուկ մարզահագուստով: Ֆուտբոլիստների ազգանունները կգրվեն նաև չինարեն: Այսպիսով, կատալոնական ակումբը որոշել է նշել 2019 թվականի մեկնարկը` չինական օրացույցով: «Բարսելոնան» ներկայացրել է նաև այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են պատրաստվելու խաղին: Ընդհանուր առմամբ թիմի հայտացուցակն այս տեսքն ունի` Դարպասապահներ. տեր Շտեգեն, Պենյա, Պաշտպաններ. Սեմեդու, Լանգլե, Մուրիլյո,…
Բարսելոնայի առաջատարներից մեկը չի ընդգրկվել Ռեալի դեմ խաղի հայտացուցակում
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի հայտացուցակը: Հանդիպումը կկայանա Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակում` փետրվարի 6-ին: Հայտացուցակում ընդգրկվել է Լիոնել Մեսսին, որի մասնակցությունը հարցականի տակ էր: Էլ Կլասիկոյին չի մասնակցի Ուսման Դեմբելեն: Ֆուտբոլիստը նոր է ապաքինվում վնասվածքից: Հաղորդում է armsport.am-ը։
Սոլարին որոշել է, թե ով կլինի Ռեալի դարպասապահը Բարսելոնայի հետ գավաթային առաջին խաղում
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կշարունակի պաշտպանել թիմի դարպասը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում: 32-ամյա կոստառիկացին կլինի «սերուցքայինների» դարպասապահը «Բարսելոնայի» հետ գավաթային առաջին խաղում: Սանտիագո Սոլարին որոշել է առայժմ փոփոխություններ չկատարել և շարունակել գավաթային խաղերում դաշտ դուրս բերել Նավասին: Այս մասին հայտնում է Marca-ն: Կեյլոր Նավասն այս տարի կորցրել է իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում` այն զիջելով…
Ռեալը դժգոհ է Լա Լիգայից. ժամանակացույցն անարդար է կազմված
Մադրիդի «Ռեալը» դժգոհ է Իսպանիայի առաջնության օրացույցից: Ակումբում կարծում են, որ Լա Լիգան անարդար է վարվել իրենց հետ, քանի որ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի երկու խաղերից առաջ 1 օր ավել հանգստանալու ժամանակ է ունենալու: Այս մասին հաղորդում է Marca-ն: Այսպես՝ առաջին կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին Կատալոնիայում: «Բարսելոնան» այդ խաղից առաջ Լա Լիգայում հանդիպում է անցկացրել…
Վինիսիուսն Էլ Կլասիկոյի մասին. Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում և ոչնչից չեմ վախենում
«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0)` Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ սպասվելիք դիմակայությանն ընդառաջ. «2019 թվականին մենք ավելի լավն ենք դարձել: Հիմա անցկացնում ենք մրցաշրջանի մեր լավագույն հատվածը, ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը շարունակենք նույն կերպ: Ես գոհ եմ, որ կարող եմ օգնել թիմակիցներիս, որոնք մրցաշրջանի…
Հնարավոր է՝ Դեմբելեն բաց թողնի Ռեալի հետ հանդիպումը
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին հանդիպումը: 21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից և փետրվարի 4-ից պետք է վերսկսեր մարզումներն ընդհանուր խմբում: Սակայն այսօր Դեմբելեն հիվանդ է ժամանել «Բարսելոնայի» մարզաբազա, ֆրանսիացին կոկորդի ցավեր է ունեցել և ջերմել է: AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» բուժանձնակազմը Դեմբելեին թույլ չի…
Մեսսին վնասվածք է ստացել Ռեալի հետ խաղից 5 օր առաջ
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Վալենսիայի» հետ երեկ կայացած խաղում վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման արդյունքում: Կատալոնական թիմը, հիշեցնենք, ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել այդ հանդիպումն, իսկ Մեսսին խփել է իր թիմի երկու գոլերը: Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ դեռևս չգիտի` արդյոք արգենտինացին պատրաստ կլինի՞ «Ռեալի»…
Սոլարի. Պատրաստ ենք Բարսելոնայի դեմ կիսաեզրափակչին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումներից ունեցած սպասելիքների մասին: «Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչին մասնակցելու է 4 հիանալի թիմ: Երկու դիմակայությունն էլ շատ հետաքրքիր և լարված է լինելու: Մենք շատ ոգևորված ենք: Եթե թիմը ցանկանում է տիտղոսներ նվաճել՝ պետք է պատրաստ լինի ամեն ինչի: «Բարսելոնային» հաղթելու համար…
Իսպանիայի Գավաթ. Էլ Կլասիկո՝ կիսաեզրափակչում
Այսօր կայացավ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի կատալոնական «Բարսելոնան», իսկ «Բետիսը» կմրցի «Վալենսիայի» հետ: Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 5-ին, 6-ին, կամ 7-ին, իսկ պատասխան մրցավեճերը՝փետրվարի 27-ին և 28-ին: Եթե պատասխան մրցավեճը կայանա փետրվարի 27-ին, ապա 4 օրվա ընթացքում տեղի կունենա երկու Էլ Կլասիկո, քանի որ Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալն»…










