Կարո Փայլան
Հայաստանի փրկարարական խումբն աշխատում է Ադըյամանում. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանի փրկարարական խումբն արդեն ժամանել է Թուրքիա և սկսել է աշխատանքն Ադըյամանում։ Փրկարարական խմբերում ընդգրկված են բժիշկներ։
Փայլանն այցել է Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար․ «Դրանք վերականգնելու, նորոգելու գլխավոր պատասխանատուն, անշուշտ, Թուրքիայի կառավարությունն է։ Սակայն որպես հայ ժողովուրդ, պետք է հիշենք մեր ժառանգությունը, պետք է հետապնդենք դրանց վերականգնմանը»,- Facebook-ի իր էջում գրել է Փայլանը։ https://www.facebook.com/watch/?v=600305258494723 https://www.facebook.com/watch/?v=1219341932180602
Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկվել
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ էր ներկայացրել Թուրքիայի Մեջլիս։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել Փայլանի ներկայացրած օրինագիծը։ Ըստ աղբյուրի՝ Շենթոփն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ նախագիծը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Էրդողանը միջնորդել է՝ զրկել Փայլանին անձեռնմխելիությունից
Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ու ևս 3 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ միջնորդությունը վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին։
Փայլանը 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս։ Փայլանը հիշեցրել է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնություների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն…
Կարո Փայլանը բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը
Օգոստոսի 20-ին ozgurpolitika.com-ը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը: Փայլանը նշել է, որ Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ…
Էրդողանը 3 տարվա ընթացքում խորտակել է Թուրքիայի տնտեսությունը. Փայլան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած 3 տարիների տնտեսական ցուցանիշների մասին: Փալյանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ: Ըստ այդմ՝ Թուրքական լիրան…
Ատելության խոսքը հանցանք է․ Փայլանը՝ ադրբեջանցի պաշտոնյային
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական կեցվածքին և հռետորաբանությանը: Նշվում է, որ Ալթունն իր ելույթներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել…
Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Կարո Փալյանի գործընկերոջ նկատմամբ
Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիրայեթ Դիլան Թասդեմիրի նկատմամբ, որի անդամ է նաև ծագումով հայ խորհրդական Կարո Փայլանը: Նշվում է, որ հետաքննությունն անցկացվում է Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ Թասդեմիրի կապերի կասկածանքով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա Արդարություն և զարգացում իշխող կուսացկությունը մեղադրում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ…
ԱՄՆ Հայ դատը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով կոչ է արել աջակցել Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Գրառումում կոչ է արվում Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպին տեղեկացնել, որ թուրքական կառավարությունը ցանկանում է մի շարք խորհրդարանականների զրկել անձեռնամխելիությունից, որոնց շարքում է նաև հայկական ծագմամբ Փայլանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել,…
Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը կրակը դադարեցնելու ուղղությամբ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ: Փայլանի խոսքով, քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն, պետք է անել ավելին այս պատերազմը կանգնեցնելու համար: I call upon members of the MINSK Group to step up efforts for a ceasefire between…
Գիտեի, որ մենակ չեմ․ Փայլան
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գիտէի որ մինակ չեմ։ Բայց ուրախ եմ տեսնելու, թէ այսքա՜ն բազմութիւն ենք… Շնորհակալ եմ բոլոր անոնց, որոնք նեցուկ եղան ինծի։ Շարունակե՛նք պայքարիլ պատերազմները կասեցնելու և խաղաղութիւն հաստատելու համար»։ https://www.facebook.com/gpaylan/posts/3373317449424814
Թուրքիան միակ երկիրն էր, որն աջակցեց պատերազմին․ Փայլան
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի մոտեցմանը հայ-ադրբեջանական հակամարտությանն ու ընթացող մարտերին։ Նա նշել է, հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում Թուրքիան միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին։ Փայլանի խոսքով՝ երբ բոլոր միջազգային կազմակերպությունները խաղաղության կոչեր են անում, Թուրքիան շարունակում է պատերազմի կոչ անել։ «Պատերազմը աղետ է: Եկեք վերջ ասենք պատերազմին»,…