կրակ
Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում. զոհվել է ՌԴ ԱԱԾ-ի 1 աշխատակից
Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել ՌԴ Ազգային անվտանգության ծառայության շենքի և մուտքի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և տուժածներ: Դեպքից րոպեներ անց իրավապահերին հաջողվել է ճշտել կրակահերթի հեղինակի ինքնությունը և վնասազերծել նրան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մահացածը ԱԱԾ աշխատակից է: Այս տեղեկությունը հաստատել է…
Երեկ կեսգիշերին Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշում․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ավելի վաղ խոսնակը կրկին Facebook-յան գրառմամբ հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-22:30-ի…
Ռուսասատանում զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում։ Ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին․ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել՝ 3-ը։ Թվերը, սակայն, կարող են փոխվել։ Դեպքը եղել է զորամասի պահակախմբի հերթապահ խմբի փոխարինման ժամանակ։ Նորոգման տեխնիկական բազայի ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված…
Կրակի կառավարման վարժանքներ՝ գիշերային պայմաններում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։ Զինծառայողներն իրականացրել են գիշերային պայմաններում նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ֆիլիպինների նախագահը կոչ է արել կրակել կաշառակերների վրա, բայց չսպանել նրանց
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ, սակայն չսպանել նրանց, քանի որ հակառակ դեպքում դատական գործընթացով նրանց ներում չի շնորհվի։ Այս մասին գրում է Manila Bulletin-ը: Դուտերտեն խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին՝ հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար: «Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսատուրքերը և այլն, և այդ ապուշները…
Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Եփրատի Վահան» գործողության տարածքում տեղակայված թուրքական զինուժը կրակ է բացել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Թուրքական աղբյուրը պնդում է, որ Սիրիայի Թել-Ռըֆաթ շրջանում առաջինը նախահարձակ են եղել քուրդ զինյալները` կրակելով թուրքական զինուժի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Թուրքիան YPG-ին նույնացնում է…
Այս շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 4-10-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան
Գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը հերքել է 2008թ.-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մասին տեղեկությունները։ «Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին…
Թուրքիայում ավտոբուս է այրվել․ կան զոհեր
Թուրքիայի Բալըքեսիր նահանգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այրվել է ուղևորատար ավտոբուս: Զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 17 մարդ: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, միջադեպի պահին ավտոբուսում եղել է 37 մարդ: Վարորդի վկայությամբ՝ կրակը բռնկվել է սուրճ պատրաստող սարքից: Դրանից հետո վարորդը մեքենան կայանել է ճանապարհի եզրին և խնդրել է ուղևորներին առանց խուճապի…
Սուդանում կրակել են խաղաղ ցուցարարների վրա
Անհայտ դիպուկահարները կրակել են խաղաղ քաղաքացիների և հատուկջոկատայինների ուղղությամբ Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Սուդանի Անցումային ռազմական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամադ Համդան Դեքլոն: Ավելի վաղ Անցումային ռազմական խորհուրդը վերագրել էր պատասխանատվությունը կիրակի նշանակված բողոքի ցույցերի բոլոր հնարավոր հետևանքների համար ընդդիմադիր ուժերի վրա, որոնք կոչ էին արել քաղաքացիներին…
Սուդանում ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել
Սուդանի մայրքաղաքում ցուցարարներն արդեն երկար ժամանակ իշխանությունն իրենց ձեռքը վերցրած զինվորականներից պահանջում են իշխանությունը փոխանցել քաղաքացիական անձանց։ Այսօր հերթական ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա։ Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ ցուցարարները փակել են մայրաքաղաքի կամուրջներից մեկը։ Ոստիկանության պահանջներին նրանք չեն ենթարկվել։ Սկսվել է քաշքշուկ, որից հետո իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։…
Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ: Այս մասին հայտնել է Global News-ը: Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել: Այժմ կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։ Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր…
Վենեսուելայում անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել ցուցարարների վրա
Անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել Վենեսուելայի Սուլիա նահանգի Կաբիմաս քաղաքում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ: Հրապարակված տեսահոլովակում երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում թաքնվել իրենց գլխավերևում թռչող ուղղաթիռից արձակված կրակոցներից: Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ից, երբ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաjդոն…
Սանկտ Պետերբուրգի ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում գտնվող ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել, հայտնում է Gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով 35-ամյա տղամարդ է վիրավորվել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Դեպքի հանգամանքները պարզվում են:














