ղազախստան
Բարսեղյանի գեղեցիկ գոլը՝ Աստանայի կազմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ղազախական «Աստանա» տեղափոխված Տիգրան Բարսեղյանը կարողացել է նոր թիմում իր անդրանիկ խաղում դառնալ գոլի հեղինակ։ «Աստանան» ընկերական խաղ էր անցկացնում «Բրենդֆորդ-Բ-ի» հետ։ Բարսեղյանը, փոխարինման մտնելով 2-րդ կեսում, դարձել է իր թիմի 4-րդ գոլի հեղինակը։ Ղազախական ակումբը մրցակցին հաղթեց 4-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը կարող եք դիտել սկսած 2:00:00-ից սկսած։
Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց Աստանա․ պաշտոնական
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այսուհետ կխաղա ղազախական «Աստանա»-ում: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստը արդեն լիարժեք բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր կնքել ղազախական ակումբի հետ։ Տիգրան Բարսեղյանը մինչ այս խաղացել է «Բանանց»-ի, «Գանձասար»-ի, «Միկա»-ի, ինչպես նաև մակեդոնական «Վարդար»-ի ու ղազախական «Կայսար»-ի կազմում: «Կայսար»-ի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր,…
Կայրաթը ցանկանում է ձեռք բերել Էդգար Բաբայանին
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը հայտնվել է ղազախական «Կայրաթի» ուշադրության կենտրոնում։ Բաբայանն այժմ հանդես է գալիս դանիական «Հոբրոյում»։ Goalkz.kz-ի հաղորդմամբ՝ «Կայրաթը» փորձելու է ձեռք բելեր 24-ամյա հայ կիսապաշտպանին։ Նշվում է, որ Բաբայանով հետաքրքրված է նաև ռուսական «Ուրալը»։
Հայ ֆուտբոլիստները Ղազախստանում այլևս լեգիոներներ չեն համարվի
Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված երկրների ֆուտբոլիստները 2020 թվականից լեգիոներ չեն համարվի Ղազախստանում: Նման որոշում է կայացրել երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան: Ինչպես հայտնի է, այս պահին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մտնում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Այս կազմակերպության անդամ երկրների համար տնտեսական ինտեգրացիան՝ ի դեմս ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի…
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ: Նախագահը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Ղազախստանում ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի է
Ղազախստանի վարչապետի տեղակալ Ռոման Սկլյարը հայտնել է Ալմաթիում տեղի ունեցած ավիաաղետի նախնական պատճառները։ Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը: «Վարկածները նախնական են…Ինքնաթիռը երկու անգամ պոչային հատվածով դիպել է թռիչքուղուն: Կամ դա օդաչուի սխալն է կամ տեխնիկական խնդիր է»,- ասել է նա: Նա նշել է, որ պատճառները կպարզի հատուկ տեխնիկական փորձաքննությունը: Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ…
Ալմաթիում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև գեներալների խորհրդի նախագահը
Ալմաթիում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ կործանված օդանավի օդաչուն 1961 թվականին ծնված Մարատ Մուրատբաևն է: Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան Հայտնի է, որ ինքնաթիռի…
Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել է Bek Air ավիաընկերության գործունեությունը
Ղազախական Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։ Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր Սուլթան չվերթի օդանավը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Ալմաթիի քաղաքապետարանի վերջին հայտարարության համաձայն` ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, տուժել է 35-ը:…
Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան
Bek Air ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո…
Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը, Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է…
Ղազախստան-Թուրքիա ռազմական համագործակցությունը ուժի մեջ է մտել
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի հանրապետության կառավարության և Թուրքիայի հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության համաձայնագրի վավերականացման» մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է Eadaily.com կայքը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 13-ին Անկարայում: Փաստաթուղթը ենթադրում է ռազմական համագործակցության երկարաժամկետ զարգացում՝ հավասար իրավունքների և փոխադարձ շահերի սկզբունքներով: Համաձայնագրում նշվում է զինվորականների կրթության, զորավարժությունների իրականացման, օդային…
Լևոն Բաբուջյանը՝ Ղազախստանի Գավաթի խաղարկության հաղթող
Այսօր ավարտվեց Ղազախստանի շախմատի Գավաթի խաղարկությունը, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Տղամարդկանց մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և դարձավ Ղազախստանի շախմատի Գավաթակիր: Կանանց պայքարում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ելենա Տոմիլովան: Մրցաշարին մասնակցող Մարիա Գևորգյանը անհաջող հանդես եկավ և 1,5 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականը: Այս մասին…
Գրիգորի Բաբայանը՝ Տոբոլի գլխավոր մարզիչ․ պաշտոնական
Կոստանայի «Տոբոլ»-ի տնօրեն Նիկոլայ Պանինը խոսեց այն մասին, թե ով է դառնալու ակումբի նոր գլխավոր մարզիչը: «Այսօր մենք բանակցություններ վարեցինք Ղազախստանի լավագույն մարզիչներից մեկի՝ Գրիգորի Բաբայանի հետ: Բոլորը նրան լավ գիտեն «Աստանա»-ում աշխատելուց: Նա ոչ միայն Ստանիմեր Ստոյիլովի, Միրոսլավ Բարանեկի, Օլեգ Պրոտասովի և Ռոման Գրիգորչուկի շտաբում էր, այլև ինքն էր հաջողությամբ ղեկավարում ակումբը: Կարելի է…
Գործադիրը հավանությունը տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Քաղաքացիներն անկախ բնակության վայրից իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս Կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 (իննսուն) օր մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության…
Ղազախստանի պատվիրակությանը տպավորել է հայ ձեռագրական հարուստ մշակույթը
Մատենադարանի Facebook-ի էջից տեղեկացնում են. «Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահեն Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն…














