ուրանի հարստացում

  • Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այս մասին հայտարարել է հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Իրանական միջուկային խնդրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանին թույլատրվում էր ունենալ 300 կիլոգրամ ցածրհարստացված ուրան, իսկ ավելացուկները նա պարտավոր էր ուղարկել արտասահման: Հարցին՝ որոշել է արդյոք…

    Իրանը մտադիր է ամսական 200 կիլոգրամով ավելացնել ուրանի հարստացման պաշարները
  • ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։ «Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր՝ ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»,-ասել է Քրաֆթը: Նա շեշտել է, որ Իրանը պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման…

    ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում
  • Պաշտոնական Թեհրանը միջուկային պայմանագրի եվրոպական մասնակիցներին տեղեկացրել է, որ կշարունակի նվազեցնել իր պարտավորությունները համաձայնագրի նկատմամբ, քանի դեռ նրանք չեն աջակցում Իրանին ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված։ Վաշինգտոնը անցյալ տարի դուրս եկավ համաձայնագրից և նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ: Իրանը, իր հերթին, սպառնացել է փակել Հորմուզի նեղուցով տարհանվող նավթի ճանապարհը։ Վերջերս Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները՝…

    Իրանը զգուշացրել է միջուկային պայմանագրի եվրոպական երկրներին
  • Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը։ «Թրամփը ճնշման տակ է, բայց շրջապատի փորձերը՝ ազդելու նրա որոշման վրա, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ նա կկարևորի ողջամտությունը։ Իրանը մեծ, հպարտ երկիր է,…

    Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ուզում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը․ Զարիֆ
  • Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով դիմել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը: Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որ հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է…

    ԱԷՄԳ-ն կքննարկի Իրանի գործողությունները ուրանի հարստացման հարցով
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին զգույշ լինել ցածր հարստացված ուրանի սահմանաչափի բարձրացմանն առնչվող սպառնալիքների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Iran has just issued a New Warning. Rouhani says that they will Enrich Uranium to “any amount we want” if there is no new Nuclear Deal. Be careful…

    Թրամփը զգուշացում է արել Իրանին
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Թեհրանին կոչ է արել շարունակել կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Իրանի նման գործողությունները չեն կարող պահպանել համաձայնագիրը և չեն ապահովում Իրանի ժողովրդի համար զգալի տնտեսական շահ: Կարևոր է, որ այդ հարցը որոշվի համաձայնագրով ստեղծված մեխանիզմի օգնությամբ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ավելի վաղ…

    Գուտերեշը Իրանին կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագիրը
  • ԵՄ-ը համառորեն կոչ է անում Իրանին պահպանել միջուկային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Նա հայտնել է, որ ԵՄ-ը կոչ է անում հրաժարվել հետագա քայլերից, որոնք խափանում են գործարքը: Նրա խոսքով՝ Եվրոպան կողմ է համաձայնագրի պահպանմանը, իսկ Իրանը պետք է իրականացնի իր պարտավորությունները: Այս մասին հայտնում է…

    ԵՄ-ն չի դադարում Իրանին կոչ անել, որ պահպանի միջուկային համաձայնագիրը
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել…

    Սպիտակ տունը Իրանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել
  • Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամանոց շեմը, քանի որ իսլամական հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մուահամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը։ «Մենք արդեն հայտարարել ենք, որ եվրոպական միջոցները բավարար չեն և, ինչպես ասել է իսլամական հանրապետությունը, մենք կիրականացնենք պարտավորությունների կրճատման երկրորդ փուլը»,- ասել…

    Իրանում ուրանի հարստացման պաշարները գերազանցել են 300 կգ-ի շեմը․ Զարիֆ
  • Օրեր առաջ Իրանը նախազգուշացրել էր, որ հունիսի 27-ին կավելացնի հարստացված ուրանի պաշարները: Սա էլ ավելի կսրի Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ուրանի արտադրությունը 4 անգամ ավելացել է: Թեհրանը պնդում է, որ եվրոպական երկրները չեն կատարել իրենց խոստումները և Իրանի տնտեսությունը չեն պաշտպանել Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներից: Իրանի արտգործնախարար Ջավադ…

    Մենք 18-րդ դարում չենք ապրում. Զարիֆը՝ Թրամփին
  • Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման գործընթացը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է TACC-ը: «Այդ ժամկետի ավարտից հետո (հունիսի 27) ուրանի հարստացման տեմպերը կարագացվեն»,- ասել է Քամալվանդին։ Նա ավելացրել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը։ Միջուկային…

    Իրանը կարագացնի ուրանի հարստացման գործընթացը
  • Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենասուր քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի հայտարարության համար, որում իշխանությունները հայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը: «Նման բան չէր լինի, եթե Թրամփը դուրս չգար Իրանի հետ միջուկային գործարքից», – ասել է նա: Օմարը հավելել է, որ ԱՄՆ-ն…

    Ամերիկացի սենատորը Սպիտակ տանը մեղադրել է Իրանի՝ ուրանի հարստացման հայտարարության համար
  • Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի Ատոմային Էներգետիկայի գործակալության ներկայացուցչին: Ըստ աղբյուրի՝ որոշումն ընդունվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: «Մի քանի օրվա ընթացքում հասարակությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաև մենք կհայտարարենք Արաքսի և…

    Իրանը պաշտոնապես դադարեցրել է միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը