Պյոտր Պորոշենկո
Պյոտր Ալեքսեևիչ, ես Ձեր սխալների արդյունքն եմ. Զելենսկի
Այսօր տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը Կիևի Օլիմպիական մարզադաշտում: Բանավեճի ընթացքում Վլադիմիր Զելենսկին, ասաց, որ ինքը Պորոշենկոյի սխալների արդյունքն է։ «Պյո՛տր Ալեքսեևիչ, ես Ձեր սխալների և խոստումների արդյունքն եմ»,- ասաց Զելենսկին: Զելենսկին բանավեճի ընթացքում հանկարծ անցավ ռուսերենին և հարցրեց. «Այդ ինչպես ստացվեց, որ Ուկրաինան ամենաաղքատ երկիրն է,…
Մեկնարկել է Պորոշենկո և Զելենսկի բանավեճը
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 19-ին՝ Ուկրաինայի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), մեկնարկել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու բանավեճը։
Թեկնածուների բանավեճի պատճառով Կիևի կենտրոնում երթևեկությունը սահմանափակվել է
Կիևի կենտրոնում Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է, հայտնում է «112 Украина»-ն: Բանավեճը տեղի է ունենալու ապրիլի 19-ի երեկոյան «Օլիմպիական» մարզադաշտում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ Զելենսկին դեռ չի պատրաստվում մասնակցել հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող բանավեճին:
Զելենսկին խոստացել է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով: Ապրիլի 21-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացվող հարցումների համաձայն իր մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից զգալիորեն առաջ անցած Զելենսկին երեկ հայտարարել է՝ «մենք հստակ ընտրել ենք դեպի Եվրոպա մեր ճանապարհը», ապա հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կարևոր է…
Կսեղմի՞ Զելենսկին Պորոշենկոյի ձեռքը. լրագրողների հարցը՝ Զելենսկուն
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կսեղմի արդյո՞ք գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ձեռքը, կատակով ասել է. «Երբ պարոն նախագահը հայտարարեց, որ բոլոր կոռուպցիոներների ձեռքերը կտրելու է, ես չգիտեմ` այդ պահին ես ձեռք կունենա՞մ, թե՞ ոչ»: Նշենք նաև, որ ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կիևում կանցկացվեն նախընտրական բանավեճեր Զելենսկու և Պորոշենկոյի միջև: Հայտնի…
Զելենսկին չի մտածում, թե բանավեճերի արդյունքները ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի: Այդ մասին նա ասել է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին: Զելենսկին հայտարարել է, որ չի մտածում այն մասին, թե բանավեճերի արդյունքներն ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա: «Ուկրաինական…
Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճի օրվա հետ կապված բանակցությունները դեռ շարունակվում են
Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճի հարցով բանակցությունները դեռ շարունակվում են: Երեկ երեկոյան Պորոշենկոյի խոսնակ Օլեհ Մեդվեդևը հայտարարել է, որ Պորոշենկոն ապրիլի 19-ին չի մասնակցելու բանավեճին, որը նախատեսված է Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Պատճառն այն է, որ Զելենսկին չի համաձայնել միջոցառման անցկացմանը ժամը 16-18-ը։ Ավելի վաղ Մեդվեդևը հայտնել էր, որ…
Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճի օրը հայտնի է
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին: Այս մասին Պորոշենկոյի մամուլի ծառայությունն հայտնել է Facebook-ում: Նշենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Առաջին սոցհարցման տվյալների համաձայն, որը «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացվել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, Զելենսկին…
Զելենսկին վիդեոուղերձով դիմել է Պոռոշենկոյին
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հեռուստաալիքներով վազելու փոխարեն զբաղվել իր պարտականություններով: Իր վիդեոուղերձում Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել «ձերբակալել մարդասպան Եկատերինա Գանձյուկին, ձերբակալել Սվինարչուկին», ինչպես նաև հիշատակել է Կերչի նեղուցում ռուսական կողմի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների մասին: «Հիշե´ք այն մասին, որ դուք մոռացել եք…
Պորոշենկոն Զելենսկուն բանավեճի նոր ժամ է առաջարկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնել է բանավեճի մասնակցել նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն այլ ժամի: Պորոշենկոյի նախընտրական շտաբի խոսնակն առաջարկել է «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին՝ ժամը 16:00-18:00-ի սահմաններում, այնուհետև գնալ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ բանավեճ է նախատեսված ժամը 20:00-ին: Համաձայն ԿԸՀ-ի պահանջի՝ թեկնածուները պետք է գան Հանրային հեռուստաընկերություն ժամը 19:30-ին և վիճակահանության…
Նա կարծես անհայտներով հավասարում լինի. Պորոշենկոն Զելենսկու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է անհայտներով հավասարման հետ՝ հաշվի առնելով նրա նախընտրական արշավի առանձնահատկությունները: «Նա կարծես անհայտներով հավասարում լինի: Նրա քարոզարշավն էլ նման է այն ֆիլմերին, որտեղ դերասանը արագ առաջ է գնում, շատ ակտիվություն է ցուցաբերում, բայց ոչ մի խոսք չի ասում»,- ասել է Պորոշենկոն: Պորոշենկոն նշել է, որ նույնիսկ…
«Դու ինձ խաբեցիր». Պորոշենկոն երգել է «Օլիմպիյսկիյ» մարզադաշտի բեմից
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառան» կուսակցության անդամ Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճերը, որոնք Պորոշենկոն պնդում էր անցկացնել ապրիլի 14-ին, այդպես էլ չկայացան: Զելենսկին, ով դեռ ապրիլի 3-ին առաջարկում էր բանավեճերն անցկացնել ապրիլի 19-ին «Օլիմպիյսկիյ» մարզադաշտում, չհամաձայնեց Պորոշենկոյի՝ դրանք ապրիլի 14-ին անցկացնելու «հակաառաջարկին»: Պորոշենկոն մի քանի անգամ հայտարարել էր այդ մասին, նույնիսկ…
Պորոշենկոն ապրիլի 14-ին կայցելի «Օլիմպիսկիյ» մարզադաշտ
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 14-ին կժամանի Կիևի «Օլիմպիսկիյ» մարզադաշտ, որտեղ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախատեսվում են իր և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճերը: Այս մասին հաղորդել է Պորոշենկոյի մամուլի գրասենյակը: «Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի «Օլիմպիյսկիյ» մարզադաշտ», – ասված է հաղորդագրության մեջ: Պորոշենկոն մի քանի անգամ առաջարկել…
Զելենսկին և Պորոշենկոն հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ
Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն: Նախագահ Մակրոնի հետ մոտ կես ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին միայն հայտարարել է, որ քննարկումները, որոնք վերաբերում էին նաև ուկրաինական հակամարտության կարգավորմանը, «կառուցողական էին»: Պորոշենկոյի հանդիպումը Մակրոնի հետ տևել է մոտ մեկ ժամ: Ուկրաինայի գործող նախագահը…
Զելենսկին և Պորոշենկոն վիճել են «Իշխանության իրավունք» հաղորդաշարի ընթացքում
Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին բանավիճում են: Զելենսկին և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել ուկրաինական 1+1 հեռուստաընկերության «Իշխանության իրավունք» հաղորդաշարի ընթացքում: Նախագահի թեկնածուները հեռախոսազրույցի ընթացքում ընդհատել են միմյանց և նրանց չի հաջողվել պայմանավորվել բանակցությունների ժամկետի մասին: Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մարտի…









