Ազատ դեմոկրատներ
ՀՀ-ն պետք է առաջնորդվի բացառապես հայկական օրակարգով․ Ազատ Դեմոկրատներ
Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի բացառապես հայկական օրակարգով։ Այս մասին գրել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը։ «Հայաստանի և Արցախի շուրջ վերջին օրերի զարգացումները, տարաբնույթ, իրարամերժ և երբեմն իրականությանը չհամապատասխանող և ապակողմնորոշող հայտարարությունները, առաջիկայում սպասվող և արդեն կարծես թե ուրվագծվող իրադարձությունները ցավալիորեն ապացուցում են, որ ՀՀ-ում տարբեր պատճառներով՝ այդ թվում աշխարհաքաղաքական մոտեցումներով և անթույլատրելի կաշկանդվածությամբ պայմանավորված, չկա…
Ազատ Դեմոկրատներն առաջարկում են քայլեր՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ իշխանությունները պարտավոր են հրաժարվել անընդհատ արդարացման, պաշտպանվողական և մեզ պարտադրվող՝ ՀՀ և Արցախի շահերից չբխող անպտուղ օրակարգերից ու միակողմանի խաղաղասիրական ճառերից՝ առաջնորդվելով բացառապես ՀՀ և ՀՀ քաղաքացու շահերից բխող նախաձեռնողական օրակարգով: Սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններն ակնհայտ պատերազմ է և ռազմական ագրեսիա Հայաստանի…
Մենք չունենք գեթ վայրկյան հապաղելու. Ազատ դեմոկրատներ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում «Սիրելի ՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրվա առթիվ: 1990թ. օգոստոսի 23-ին համայն հայության նվիրական երազանքը` ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, իրականություն դարձավ հայ ժողովրդի անկոտրում կամքի ու անսասան վճռականության շնորհիվ: Եւ հենց այսօր էլ՝ անկախության…
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է. Խաչատուր Քոքոբելյան
Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայրը ողջ և առողջ տանն է։ Նա մասնավորաբար գրել է. «Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ, Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է: Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ: Շնորհակալ եմ պետական…
Այսօր Սահմանադրության օրն է․ Ազատ Դեմոկրատների շնորհավորանքը
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը գրառում է արել Facebook-ի իր էջոմ՝ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի’ քաղաքացիներ, Շնորհավորում ենք բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության առաջին հոդվածը, որը փոփոխման ենթակա չէ (Հոդված 114), հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: ՀՀ Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ է՝ որպես մեր անկախության եւ հետագա զարգացման…
Մեր բազմադարյա պատմության ամենաողբերգական էջը երբեք չի մոռացվի․ Ազատ դեմոկրատներ
Ազատ դեմոկրատները հաղորդագրություն են տարածել՝ կապված Հայոց Ցեղասպասնության 107-րդ տարելիցի հետ․ Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում և խոնարհվում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև: Խաղաղությու՜ն և հանգստությու՜ն նրանց հայրենազրկված ու տառապած հոգիներին: Մեր բազմադարյա պատմության ամենաողբերգական էջը երբեք չի մոռացվի, իսկ մերօրյա մարտահրավերները, երբ մեր հայրենիքը կանգնած է անվտանգության և…
Մեր անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է․ Ազատ դեմոկրատների շնորհավորական ուղերձը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ։ Հայոց բանակը 30 տարեկան է «Սիրելի հայրենակիցնե´ր, Շնորհավորում ենք բոլորիս Հայոց փառապանծ բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, ամուր ոգի, բարձր տոկունություն։ Հայ զինվորը, սպան միշտ և բոլոր ժամանակներում ապացուցել է իր նվիրվածությունն ու անձնազոհությունն իր հայրենիքին ու ժողովրդին` կերտելով…
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբեյլանի ամանորյա ուղերձը
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ տարեմուտի այս խորհրդավոր օրը, գնահատելով անցնող տարին պետք է ցավալիորեն արձանագրենք, որ անցնող 2021 թվականը շատ բարդ էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով, չլուծված և էլ ավելի խճճված մարտահրավերներով, տարածքային կորուստներով, խեղված սահմաններով, խարխլված անվտանգային…
Ասլանյանին ձերբակալելն ակնհայտ քաղաքական հետապնդում է․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վանաձորում հաղթած դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկատմամբ գործ հարուցելու ու ձերբակալելու հետ։ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին «Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում համոզիչ և աներկբա հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյան Դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ քաղաքական…
30 տարի առաջ այս օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ, որը հրապարակվել է ԱԴԿ-ի Facebook-ի էջում։ Հայաստան, շնորհավոր տոնդ ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, մաղթում երջանկություն, բարօրություն և խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ, կամք և հույս: Սեպտեմբերի…
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սեպտեմբերի 2-ին Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է․ Փաշինյանի ուղերձը Ուղիղ 30 տարի առաջ ծնվեց Արցախի Հանրապետությունը «Սիրելի’ արցախցիներ, սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահին
Հուլիսի 8-ին վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: Հանդիպման մանրամասները ստորև․ «Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Քոքոբելյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը…
Սահմանադրությամբ ապրելը ո՛չ թե պարտականություն է, այլ ազատ մարդու առավելություն․ «Ազատ դեմոկրատների» ուղերձը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ սամանադրության օրվա հետ կապված։ Ուղերձը հրապարակվել է կուսակցության Facebook-ի էջում։ «Սիրելի’ քաղաքացիներ, շնորհավորում ենք մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ, ցանկանում ենք բոլորիս Սահմանադրությամբ ամրագրված իրապես ինքնիշխան և ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորում, օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքի լիակատար իրացում:…
Ազատ Դեմոկրատները պահանջում են իշխանություններից հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել facebook-ում, որով անդրարդարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, համաձայն որի պատրաստվում են նոր փաստաթուղթ ստորագրել։ «Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև քննարկվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման իրականացման վերաբերյալ փաստաթղթի նախագծի գոյության հանգամանքն այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Ավելին,…
Թող Աստծո Զորությունն ու Լույսը միշտ ուղեկից լինեն մեզ․ «Ազատ դեմոկրատների» շնորհավորական ուղերձը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատկի տոնի առթիվ։ Ուղերձը հրապարակվել է կուսակցության Facebook-ի էջում, որտեղ ասվում է․ «Քրիստոս Հարյավ ի Մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում ենք բոլորիս, մաղթում Հույս, Հավատ և Սեր: Թող Փրկչի Հարության օրվա սուրբ խորհուրդը լուսավորի մեր ընտանիքները, խաղաղությամբ ու ջերմությամբ համակի…