Ալբանիա
Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա
ՀՖՖ մամուլի ծառայությունը hայտնում է, որ Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Չեղարկվել են նաև Հայաստան – Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները: ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան – Վրաստան Ազգերի լիգայի երրորդ տուրի…
Կոչ է անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չեն եղել նոր զոհեր. ԵԱՀԿ նախագահ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Էդի Ռաման հայտնել է, որ ինքը խորապես մըահոգված է բռնության աճով, որը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի…
Եվրոպական երկրների ցանկը, որոնք ամառային արձակուրդներին ընդառաջ բացել են սահմանները
Համաճարակի պատճառով տևական ժամանակ արգելափակված երկրները սկսում են վերաբացել իրենց սահմանները։ Այդ պետությունների կառավարությունները գնահատելով իրենց երկրներում տիրող կորոնավիրուսյան իրավիճակն ու հնարավորությունները, իրականացնում են քայլեր, որոնք կնպաստի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր։ Ամբողջ Եվրոպայում սահմանային իրավիճակը գտնվում է անկանոն իրավիճակում, յուրաքանչյուր երկիր պարտադրում է իր օրենքներն ու սահմանների վերաբացման ժամանակացույցը: Հաշվի առնելով այս ամենը, euronews-ը կազմել…
Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի
Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ: 1 խաղում հաղթել է Հայաստանի հավաքականը, 1…
Ալբանիայի և Հս․ Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ կսկսվեն
Եվրահանձնաժողովը հրապարակել է լրացուցիչ զեկույց Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ։ Այդպիսով հաստատվել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու հանձնարարականը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն։ Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: «Եվրահանձնաժողովը,…
Մերկելը խոստացել է աշխատել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի` ԵՄ անդամակցության համար
Բեռլինը մարտին տեղի ունենալիք ԵՄ-ի գագաթնաժողովում ցանկանում է համաձայնության գալ Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ Միությանը միանալու բանակցությունների մեկնարկի շուրջ, հայտնել է կանցլեր Անգելա Մերկելը: Նա այս մասին ասել է Ալբանիայի վարչապետի և Եվրոպայի արտաքին գործերի հարցերով նախարար Էդի Ռամայի հետ բանակցությունների մեկնարկից առաջ: «Մենք միանշանակ պաշտպանում ենք Ալբանիայի և Արևմտյան Բալկանների բոլոր երկրների եվրոպական հեռանկարները:…
Ալբանիան աջակցություն է խնդրում աշխարհից՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտնել է, որ ինքը ֆինանսական և փորձագիտական աջակցություն է խնդրել միջազգային հանրությունից, որպեսզի կարողանան դուրս գալ ավերիչ երկրաշարժի հետևանքներից։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Վարչապետը հայտնել է, որ երկրի կառավարությունը փորձում է բաշխել բյուջեն, որպեսզի հաղթահարի ծագած ճգնաժամը, սակայն երկիրև նաև միջազգային օգնության կարիքն ունի: «Հնարավոր չէ ճգնաժամը միայնակ հաղթահարել»,-ասել…
Ալբանիայում երկարաշարժի զոհերի թիվը 30-ից ավելի է
Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հաղորդում է Albanian Daily News թերթը՝ հղում անելով երկրի իշխանությունների տվյալներին։ Մինչ այդ տեղեկացվել էր 27 զոհի և ավելի քան 650 տուժածի մասին։ Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին փլվածքների տակից հաջողվել է փրկել մոտ 45 մարդու։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները շարունակում են փրկարարաորոնողական աշխատանքները։ 6,4 ուժգնությամբ երկրաշարժը…
Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալբանիայի նախագահին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հիշեցնենք,…
Հզոր երկրաշարժ Ալբանիայում․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Երկրաշարժի հետևանքով…
Զավեշտալի շփոթմունքի պատճառով Ֆրանսիա-Ալբանիա խաղը 10 րոպե ուշ է մեկնարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ տեղի ունեցած Ֆրանսիա-Ալբանիա խաղի ընթացքում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել։ Հանդիպման մեկնարկից առաջ Ալբանիայի օրհներգի փոխարեն մարզադաշտում հնչել է Անդորրայի օրհներգը։ Հաղորդավարը ներողություն է խնդրել՝ նշելով, որ Ալբանիան շփոթել է Անդորրայի հետ։ Միջադեպի հետևանքով խաղը 10 րոպե ուշ է սկսվել, որոբհետև Ալբանիայի հավաքականի խաղացողները պնդել են, որ առանց օրհներգի հնչելու չեն սկսի խաղալ։ Organisers played…
Ալբանիայի ներկայացուցիչը Նոր ալիք մրցույթում լավագույնն է ճանաչվել
Ալբանիայի ներկայացուցիչ Ինիս Նեզիրին լավագույնն է ճանաչվել Սոչիի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում: Մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը նշել է,որ ժյուրին ալբանացի երգչուհու կատարումը գնահատվել է ամենաբարձր բալերով: Ըստ Նեզիրիի՝ «Նոր ալիք»-ում ինքը փորձել է ցուցադրել իր տաղանդի առավելագույն չափը, հետևաբար նա համարում է մրցույթում հաղթանակը արժանի վարձատրություն աշխատանքի համար: «Վերջապես, ես կհավատամ իմ…
Տիրանայում Թումո կենտրոն կբացվի
Շուտով Թումո կենտրոն է բացվելու Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: 1988 թվականին կառուցված շենքը՝ Տիրանայի բուրգը, քաղաքի խորհրդանիշներից է: Ամերիկաալբանական զարգացման հիմնադրամի, Տիրանայի քաղաքապետարանի և MVRDV հոլանդական բյուրոյի աշխարհահռչակ ճարտարապետ Վինի Մաասի ջանքերով այս ճարտարապետական հուշարձանը երկրորդ կյանք կստանա և կվերափոխվի նման ժամանակակից ֆորմատի՝ տուն դառնալով նաև Թումո Տիրանայի համար», – հաղորդում են Թումո-ից:
Ալբանիայում ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը. կան վիրավորներ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար և առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են ուղղել իրավապահների կողմը, ինչպես…














