Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երևան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։ Նախատեսված է Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վաղը Հեռավոր Արևելքում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը՝ ապրիլի 12-ին, կհանդիպեն Հեռավոր Արևելքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները կբանակցեն հիմնականում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ու երկկողմ հարաբերությունների մասին։ Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Լուկաշենկոն կայցելեն Բլագովեշենսկի մերձակայքում գտնվող «Վոստոչնի»…
Հեռախոսով զրուցել են Պուտինն ու Լուկաշենկոն
Միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Բելառուսի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է Belta գործակալությունը։ Նշվում է, որ կողմերի քննարկման առանձին թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ աղբյուրի՝ 2 երկրների նախագահները խոսել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերվող հարցերից։
Լուկաշենկոն Մոսկվայում է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն արդեն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է։ Այս մասին հայտնում է Belta-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 11-ին, Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Նրանք հիասքանչ էին․ Լուկաշենկոն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է երեկ կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին։ Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է Belta-ն։ Նա նշել է, որ դրա կազմակերպումը իսկական թրիլլեր էր։ Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցողները 5 ժամվա ընթացքում գերազանց են կատարել իրենց աշխատանքը։ «Կեցցեն բանակցողները, նրանք հիասքանչ էին», – ասել է Բելառուսի նախագահը։
Պուտինի մտերիմ Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին ու Ուկրաինային բանակցել Մինսկում
Ռուսաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին ու Ուկրաինային բանակցություններ անցկացնել Մինսկում։ Այս մասին գրում է բելառուսական Belta-ն։ Սակայն Լուկաշենկոն նշել է, որ կան պայմաններ, որոնք պետք է կատարվեն, որպեսզի Ռուսաստանի նստի բանակցային սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ այդ հարցերը Ռուսաստանը ներկայացրել է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, ինչպես նաև Ուկրաինային։ Նա նշել է, որ եղած 5-6…
Հայաստանի օրակարգում միութենական պետությանը միանալու հարց չկա, ՀՀ-ն սուվերեն պետություն է․ Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի՝ ՀՀ-ում աղմուկ հանած հայտարարություններին, թե իբր «Հայաստանը ոչ մեկին պետք չէ» ու պետք է միանա, այսպես կոչված, միութենական պետությանը։ Գրիգորյանը նշել է, որ տվյալ հայտարարությունները որևէ կերպ չեն բխում Հայաստանի ու Բելառուսի միջև եղած հարաբերություններից։ ԱԽ քարտուղարը հույս հայտնեց,…
Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք․ ԱԺ-ում կոշտ են արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին
Այսօր՝ ՀՀ ազգային ժողովում որոշ ՔՊ-ական պատգամավորներ արձագանքեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարություններին, թե՝ «Հայաստանը ոչ մեկի պետք չէ» ու մենք պետք է միանանք, այսպես կոչված, միութենական պետությանը։ Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ այդ արտահայտությունները հարիր չեն պետության ղեկավարին ու մի գործընկեր երկիրը չպետք է նման բաներ ասի մյուս գործընկերոջը։ Նա նշել է, որ…
Լուկաշենկոն առաջնահերթ ներքին քաղաքական օրակարգն է սպասարկում․ ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բելառուսի նախագահին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-ի էջում, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, արձագանքել է Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին։ «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», – ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ Բելառուսի…
Մենք մեր սեփական ցանկությամբ չենք Ղազախստանում․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ այն պնդմանը, թե ՀԱՊԿ խաղաղապահները օկուպանտներ են։ Նա ասաց, որ տեղեկատվական դաշտում փորձ է արվում խաղաղապահ զորակազմի տեղակայումը ներկայացնել որպես Ղազախստանի օկուպացիա։ Լուկաշենկոյի խոսքով՝ իրենք իրենց սեփական ցանկությամբ չեն այնտեղ ու իրենց հրավիրել է իրենց «եղբայրը, ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար»։ Բելառուսի նախագահն…
Լուկաշենկոն Պուտինին երշիկ ու պանիր է նվիրել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երեկ Սանկտ Պետերբուրգում միմյանց հետ բանակցություններ են վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Համացանցում սկսել են տվյալներ հայտնվել այն մասին, թե ինչ նվերներ է բերել Պուտինին Լուկաշենկոն։ Այս մասին Telegram-ում գրել է «Пул Первого» ալիքը։ Նշվում է, որ Լուկաշենկոն դարկաձեռն չի ժամանել Սանկտ Պետերբուրգ ու իր հետ բերել է բաժակների հավաքածու…
ԱՊՀ երկրների գագաթնաժողով է սպասվում․ չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողով է կայանալու։ Պեսկովի խոսքերը փոխանցում է TASS-ը։ Պեսկովը նշել է, որ դրա շրջանակներում հնարավոր է երկկողմ հանդիպում տեղի ունենա Պուտինի ու Բելառուսի նախագան Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Ըստ TASS-ի՝ չի բացառվում նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում լինի նաև Հայաստանի…
Լուկաշենկոն հայտնել է՝ երբ կհեռանա նախագահի պաշտոնից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է հարցին, թե իրենից հետո ով և երբ կլինի Բելառուսի նախագահ: Նա նշել է, որ դա դյուրին հարց է։ «Ում ընտրի բելառուս ժողովուրդը, նա էլ կլինի նախագահը, դա իսկապես այդպես է: Թե ինչ դիրքում կլինեմ այդ ժամանակ ես, դեռ չեմ կողմնորոշվում»: Լուկաշենկոն նշել է, որ մտածում է այդ մասին, քանի…
Լուկաշենկոն նույնպես շնորհավորել է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ «Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու…
Լուկաշենկոյի մրցակից Բաբարիկոյի դատավճիռը հրապարակվելու է այսօր
Բելառուսի նախորդ նախագահական ընտրություններին Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտահրավեր նետած Վիկտոր Բաբարիկոյին սպառնում է 15 տարվա բանտարկություն։ Բաբարիկոն ազատզրկվել էր արդեն նախորդ տարվա հունիսին, երբ ընտրություններին մնացել էին 2 ամիս, սակայն դատարանը նրա վերաբերյալ վճիռ դեռևս չի կայացրել։ Ավտորիտար Լուկաշենկոյի մրցակցի համար մեղադրող դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Բաբարիկոն մեղադրվում է կաշառակերության և փողերի լվացման մեջ։