Ալիև
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Զրույցի ընթացքում քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական քայլերը։ «Գոհունակությամբ ընդգծվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում…
Վազգեն Մանուկյանը պնդում է, որ ցույցերը նպաստում են գերիների վերադարձին
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին ասաց՝ բոլորն անհամբեր սպասում են, որ նախագահը պետք է իրեն կպահի նախագահի պես: «Այն, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման, մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա անհնազանդություն է խաղաղ բնակիչների, և կարծում եմ՝…
Բաքուն դեմ չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Բաքուն դեմ չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը: «Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք վերաբերում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կկարողանա բացել սահմաններն ու կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Ամեն դեպքում Ադրբեջանի…
Շուշին Արցախի անբաժանելի մասն է. միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը
Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի եւ տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի…
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ միջանցքի ստեղծման դրույթ չի պարունակում. Նաղդալյանը՝ Ալիևին
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:…
Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը: «Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020…
Ալիևի նկարով զուգարանի թուղթը. Ալիևը զոհվածների ընտանիքներին տալիս է 150$ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանի քաղաքացին տեսանյութ է հրապարակել սոցիալական հարթակում, որտեղ ներկայացնում է Ալիևի նկարով զուգարանի թուղթը: Նա պարզաբանում է, որ նման բան է պատրաստել, քանի որ պատերազմի ավարտից հետո իշխանությունը չի պատրաստվում ինչ-որ կերպ իր երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Քաղաքացին նշում է, որ այստեղ կարևոր չէ իրենք հաղթել են, թե…
Ի՞ նչ է մեզ տալու թշնամու անիմաստ քայլերի լուսաբանումը. Մեհրիբանի և Ալիևի այցը Շուշի
Պատերազմը պաշտոնապես ավարտվել է, սակայն տեղեկատվական դաշտում և մեր սրտերում պատերազմը դեռևս շարունակվում է: Հաճախ է առաջանում հարցը, թե ինչու՞ այսպես եղավ: Անընդհատ մտածում ենք մեղավորների մասին կամ հուսալքված կարծում, որ ամեն ինչ այլևս ավարտված է: Չնայած այն հանգամանքին, որ սահմանին այժմ հարաբերական անդորր է, միևնույնն է մեզ հանգիստ չի տալիս կորցրածի ցավը, սահմանազատման խնդիրը,…
Պուտինը ԱԽ անդամներին է ներկայացրել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հանդիպման արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և քննարկվել են նաև ՌԴ արտաքին և ներքին քաղաքականության արդիական հարցեր:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ https://www.facebook.com/armgovernment/videos/727942048154342
Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը․ Նիկոլ Փաշինյան
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում գերեվարված ռազմագերիների փոխանակման աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ լուծված չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո: «Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում:…
Մեկնարկել է Փաշինյան, Ալիև, Պուտին հանդիպումը
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում հայտնում է, որ մեկնարկեց երեք երկրների ղեկավարների հանդիպումը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5456485671043157&id=100000453356168
Ալիևը մարտնչում է ՀԱՅԿԱԶՅԱՆ ցուցանակի դեմ. ահա թե ինչ է իրենից ներկայացնում թշնամին
Ադրբեջանի նպատակը ուղակի հայերին հաղթելը չի, Ադրբեջանի նպատակը այս հողի վրայից հայկական ցանկացած հետքի իսպառ վերացումն է, ինչը ակնառու կերպով երեւում է այս կարճ տեսահոլովակից։ Սա ոչ թե շարքային պատերազմ է, սա մեր համար լինել-չլինելու հարց է։ https://www.facebook.com/qristonya.hayer/videos/737888717138162
Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է: Կազմակերպությունը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել: «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա…














