ախտահանում
Մետրոյում ամեն հերթափոխից հետո վագոնները ախտահանվում են
Երևանի մետրոպոլիտենի Facebook-ի էջում գրառում է կատարվել՝ կապված մետրոպոլիտենում հակահամաճարակային կանոնների պահպանման հետ։ Նշվում է, որ ամեն օրվա հերթափոխի հետո իրականացվում է ախտահանում, որից հետո արդեն ախտահանված վագոնները պատրաստ են լինում շահագործվել հաջորդ առավոտյան։ Ըստ աղբյուրի՝ ախտահանվում են նաև կայարանների տարածքները։ Նշվում նաև, որ վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութեր։ Մետրոպոլիտեն կարելի է մուտտք գործել դիմակով։
Ստեղծվել է լվացքի մեքենա՝ հատուկ անլար ականջակալների համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկայում նախագծվել է հատուկ լվացքի մեքենա, որը նախատեսված է անլար ականջակալներն աղտոտվածությունից մաքրելու համար։ Այս մասին հայտնում է Planet Today-ը։ Նշվում է, որ նոր նախագծի մասին հրապարակվել է քրաուդֆանդինգային հարթակներից մեկում, որտեղ դրա հեղինակներն արդեն իսկ ստացել են 30 հազար դոլարի նվիրաբերություն, չնայած, որ խոստացել էին մասսայական արտադրություն սկսել հենց հավաքվի ընդամենը 5 հազար դոլար։…
ԱԻՆ-ը մեկ շաբաթում կատարել է 7414 ախտահանում
Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում ԱԻՆ Փրկարարական ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների փրկարարների կողմից շարունակվում են ամենօրյա ախտահանումներ իրականացվել կանգառներում, սուպերմարկետներում, հանրային նշանակության այլ վայրերում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև բանկոմատների, վճարային տերմինալների վարակազերծմանը։ Հոկտեմբերի 22-28-ը կրկնապատկվել է այդ տարածքների թիվը: Կատարվել է 7414 ախտահանում, որից 4697-ը՝…
Կաթնառատի ջրատարների կարգավորիչ ջրավազանների կրկնակի զննություն է կատարվել․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։ Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։ ԱԱՏՄ աշխատակիցները…
Միջազգային փորձը դպրոցահասակների շրջանում դիմակների արդյունավետության վերաբերյալ
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։ Կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն չափահասների, հիվանդության փոխանցող չեն հանդիսանում, սակայն իրականացված նոր ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում…
Վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ շրջիկ խմբերով, ինչպես նաև կանգառի կետերում շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ: Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/777735003062429
Արցախում ախտահանման աշխատանքներ են տարվում տներում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․ «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Նոր Շեն համայնքի հաստատված օջախում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել…
24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին…
Սովորողները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ կմնան դպրոցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերի համապետական ծնողական ժողովի ժամանակ նշել է, որ ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Նախարարը անդրադարձել է սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք…
Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական…
Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան…
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակել է ստուգումները
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում…
24 ժամով արգելվել է Վլադ ֆիթնես մարզասրահի և Բրոնքս հագուստի սրահի գործունեությունը
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով եւ պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին մեկից ավելի խախտումներ, որոնց չպահպանումը կարող էր նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` անվտանգության նորմերը…
Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին…
Անվտանգության ի՞նչ կանոններ է սահմանել պարետը կրթության հաստատություններում
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը ներկայացրել է պարետի սահմանած անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպանվեն կրթական հաստատություններում: «Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։ Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․ Անհրաժեշտ է բացառել մարդկային…











