Ամն

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսնոը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առևտրի թեման Brexit-ից հետո։ Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ ամրապնդելու հատուկ հարաբերությունները ազատ առևտրի շուրջ՝ լավ մշակված երկկողմ համաձայնագրի միջոցով՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո»,-նշվում…

    Թրամփն ու Ջոնսոնը քննարկել են առևտուրը Brexit-ից հետո
  • Սերբիան մտադիր չէ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Բելգրադի կողմից S-400 համակարգերի ձեռք բերման պարագայում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է․ «Այն, ինչ ես տեսա, իսկապես տպավորիչ էր: Սակայն մենք որևէ մտադրություն չունենք գնելու S-400 համակարգեր, քանի որ այդքան գումար չունենք՝ հաշվի առնելով մայրուղիների կառուցումը,…

    Սերբիան S-400-ներ գնելու մտադրություն չունի․ Վուչիչ
  • Հրապարակվել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին ավագ խորհրդական Մայք Մաքինլիի ցուցմունքների սղագրությունները: Այս մասին հաղորդում է РБК-ն։ Այսպես, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին 2018 թվականի վերջում փորձել է ապահավատարմագրել իրեն անհայտ «ուկրաինացի պաշտոնյաների» անունից։ Նա հիշել է միայն մեկ անձի…

    Հրապարակվել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի՝ Թրամփի դեմ տված ցուցմունքը
  • Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, դեսպան Թրեյսին ասել է․ «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան…

    Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
  • Ամերիկյան պատժամիջոցները Իրանին լուրջ վնաս են հասցրել և երկրի եկավարությանը ստիպում են ծախսերը կրճատել: Այս մասին Fox Business-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Հեզբոլլահի», որոշ շիական կազմավորումների ռեսուրսներն ավելի են պակասել, Իրանում մուսուլման առաջնորդները ստիպված են իրենց բյուջեի վերաբերյալ ավելի…

    Պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին․ Պոմպեո
  • Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայությունն են նրա հուսահատության և իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության: Այսպիսի հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,-ասել է նա: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների…

    ԱՄՆ պատժամիջոցները նրա հուսահատության վկայությունն են․ Իրանի ԱԳՆ խոսնակ
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակության հետ: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները:…

    ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ
  • 2015 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում 195 երկիր առաջին անգամ համաձայնեց միանալ կլիմայի փոփոխությունները զսպելու ջանքերին և սահմանափակել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ երկիրը այսօր սկսում է Փարիզի համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Պաշտոնական ծանուցումն ուղարկված է ՄԱԿ-ին: Այս մասին գրում է Euronews-ը։ Փարիզի համաձայնագից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

    ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից․ Պոմպեո
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն կարող է հետաձգվել: Այն պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այցը հետաձգվու է՝ ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Էրդողանը Վաշինգտոն պետք է այցելեր նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի…

    Էրդողանի այցն ԱՄՆ կարող է հետաձգվել․ պատճառը Հայոց ցեղասպանության ճանաչումն է
  • Իրանը չի ընկրկի ԱՄՆ-ի կողմից բանեցվող ճնշման առջև։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ անցկացնելու կոչի համար: «Ֆրանսիայի նախագահն ասում է, որ բանակցությունները վերջ կտան Թեհրանի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին: Նա կա՛մ միամիտ է, կա՛մ էլ համագործակցում է ամերիկացիների հետ»,-նշել…

    Մակրոնը միամիտ է կամ էլ համագործակցում է ԱՄՆ-ի հետ․ Համենեի
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ» կազմակերպության տնօրեն Լևոն Թորոսին՝ նրա հետ քննարկելով այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտում կատարվելիք ներդրումների հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում Լևոն Թորոսը հետաքրքրվեց մարզի այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորություններով ու զարգացման հեռանկարներով, ապա ներկայացրեց իր ցանկությունը՝ Արտանիշ գյուղում ինը հեկտար սեփական հողատարածքում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու համար, ինչ նպատակով…

    Գեղարքունիքի մարզպետը ընդունել է ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ» կազմակերպության տնօրենին
  • ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ…

    2019թ․ ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով
  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է Fox News-ը, ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի և Չինաստանի հետ իր հարաբերությունները նույնպես շատ լավ են: «Մարդիկ չեն հասկանում, որ ես ի վիճակի եմ լավ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,-նշել է…

    Թրամփը հայտնել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ
  • Մեքսիկացի մաքսանենգների բանդաները կարողացել են խախտել վերջերս սահմանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ կառուցված պատի նոր հատվածի ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Ամերիկացի գործակալմերին եւ այլ պաշտոնատար անձանց վկայակոչելով՝ պարբերականը նշում է, որ մաքսանենգները սղոցներով կտրում են պատի բետոնե եւ պողպատեր հատվածները՝ ստեղծելով բավականին լայն ճեղքեր՝ ինչպես մարդկանց անցնելու, այնպես էլ թմրանյութեր…

    Մեքսիկացի մաքսանենգները կարողացել են խախտել սահմանի` նոր կառուցած պատի ամբողջականությունը
  • ԱՄՆի նախկին փոխնախագահ, 2020 թ. ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ուղվածությունը խոչնդոտել է Ռուսաստանի ՝ իր դիրքերը Մերձավոր Արևելքում ամրապնդելը։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Բադենը նաև իր կասկածն է հայտնել առ այն, որ Թրամփը «ընդհանրապես որևէ քաղաքական ուղղություն ունի»։ «Տարածաշրջանում Ռուսաստանի…

    Կասկածում եմ, որ Թրամփն ընդհանրապես որևէ քաղաքական ուղղություն ունի. Ջո Բայդեն