ամուլսար
Բնապահպաններն ահազանգում են
Հայաստանի շատ բնապահպաններ եւ մտահոգ քաղաքացիներ այսօր սկսել են ահազանգ հնչեցնել, որ Ամուլսարում շինարարական աշխատանքի հետևանքով Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում խմելու ջուրը իր բնական տեսքը փոխել է: ՀՀ պատկան մարմիններն այդ ահազանգին դեռևս չեն պատասխանել։
Ամուլսարի հանքի շահագործումը. Անհերքելի ռիսկեր Սևանա Լճի համար և առողջության անվտանգություն
Հայաստանը չի կարող թույլ տալ, որ կարճաժամկետ տնտեսական շահույթը վտանգի երկրի գլխավոր ջրային ռեսուրսը։
Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների անհամապատասխանությունները և խնդրահարույց կողմեր
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր հայտարարություններով ներկայացրել է երկրի տնտեսության զարգացման հավակնոտ ծրագրերը։ Սակայն նրա խոսքերը հաճախ անտեսում են բուն իրականությունն ու թաքցնում են ծրագրերի հետևանքները, որոնցով պետությունը կարող է հայտնվել լուրջ խնդիրների առջև։ Հողային և ջրային ռեսուրսների սահմանափակումները լուծելու նպատակով ինտենսիվ այգիների զարգացումը ներկայացվում է որպես ռազմավարական լուծում։ Թեև այս մոտեցումը, առաջին հայացքից,…
Ամուլսարի համար Արփա գետից ջրօգտագործման հայտը պետք է մերժվի․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն առարկություններ է ներկայացրել Արփա գետից Ամուլսարի ծրագրի համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հայտին, որն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲՃ պաշտոնական կայքից։ Հայաստանին 1,7 միլիան դոլար կտարամդրվի՝ էներգախնայողության ծրագրի համար Ջերմաստիճանային ռեկորդի կրկնություն․ Ավստրալիայում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի Ստորև ներկայացվում…
Ամուլսարը սար պիտի մնա և վերջ․ դատական վեճն ավարտվել է փառահեղ հաղթանակով
Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որի մեջ, մասնավորապես, ասված է․ «Մի երկու ամիս առաջ գրել էի, որ իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով, բայց քանի որ նրանք որոշել էին պայքարել մինչև վերջ, դիմեցին Վճռաբեկ դատարան` բողոքարկելով վերաքննիչ ատյանի որոշումը։ Այսօր ստացա Վճռաբեկ դատարանի որոշումն այն մասին, որ մերժվել է Վճռաբեկ…
Ամուլսարի հանքի բացումը պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան
«Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի»: Այս մասին 2021թ. սեպտեմբերի 24-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե դրա վերաբերյալ բնապահպանների հետ հանդիպումներ ունեցել եք, փոխվարչապատն արձագանքել է. «Ես նկատի ունեմ, որ դա պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան: Երբ նշվում է,…
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ֆիքսված որոշում չկա․ նախարար
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսեց Ամուլսարի հանքի մասին։ Նա ասաց, որ Կառավորությունում չկա ֆիքսված որոշում հանքի շահագործման վերաբերյալ։ Ըստ Պետրոսյանի՝ քանի դեռ քրգործը հանգուցալուծված չէ, և օբյեկտիվ որոշում հրապարակայնացված չէ, ինքը չի կարող որևէ մեկնաբանություն անել։
«Լիդիանը» հերքում է՝ ընկերության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները
Լուրեր էին շրջանառվում է, որ «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել, որպեսզի շահագործի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքերը։ Ընկերությունից արձագանքել են այս լուրին՝ այն անվանելով կեղծ։ ««Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ…
Փաշինյանի խոսել է Ամուլսարի մասին
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հանքարդյունաբերության ու Ամուլսարի մասին։ Նա նշեց, որ արդյունաբերության այդ ճյուղը էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Վարչապետի խոսքով՝ պետք է կայացնել որոշումներ ու ներդրումային որոշակի ծրագրերն ավելի ընդունելի դարձնել Հայաստանի և Հայաստանի հանրության համար։ Նա նշել է, որ այդպիսի որոշում պետք է կայացվի…
Քաղաքացուն ծեծել են․ Բունիաթյանը՝ Ամուլսարում գիշերը եղած միջադեպի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել։ Ուղիղ եթերի ժամանակ նա խոսել է Ամուլսարում երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ https://www.facebook.com/100010197097701/videos/1255604308122794/?__cft__[0]=AZW3HbZCc3OIf33KUu-GO9577okXOBB4mBQ59O2vKjPkoiYkQMvG1hiJDysNyttDvWdKVA8Q988slM0esENkTYNEE6oYuIJ95NOagsFZ-gLbOd9gaASd8QwpUQG_pySfeYmKBuMCZmzw0k5o2V0J0AVB&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները. Անի Սամսոնյան
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է Ամուլսարում տեղի ունեցած ծեծկռտուքին: «Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա: Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Gevorg Gorgisyan-ի…
Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Facebook-ում ուղիղ եթերում էր: Ակտիվիստը հայտնում էր, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց։ «Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիչները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի…
Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել․ ՀԲՃ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սույն թվականի հունիսի 30-ին Լիդիան ընկերությունը փոխեց տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ընկերությանը՝ վարձելով «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ին։ Այս նոր պահնորդների գործունեությունն Ամուլսարում անմիջապես սկսվեց բռնի ու սադրիչ գործունեություններով, շան երեք ձագերին ավտոմեքենայի անիվների տակ ոտնատակ անելով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, Ամուլսարի պահապանների նկատմամբ սպառնալիքներով։ Դա շարունակվեց արդեն…
Թույլ չենք տալու, որ տանեն КАМАЗ-ը․ Բունիաթյան
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ճափեզրին կայանված КАМАЗ-ը, այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։ Ու մի բան էլ, պահնորդների մեջ գտնվող էն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը։…
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ
Հայաստանի բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ, որում ասվում է․ «2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։ Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին…












