աշխարհ

  • Apple-ը Ռուսաստանում չի վաճառի իր գարնանային նորույթները

    Apple-ը Ռուսաստանում չի վաճառի իր գարնանային նորույթները

    Apple ընկերությունը Ռուսաստանում չի վաճառի iPhone SE-ն, Mac Studio-ն ու նորացված iPad Air-ը, որոնց շնորհանդեսը կայացել է գարնանը։ Այս մասին ընկերությունը հայտնել է պաշտոնական հայտարարությամբ։ Նշենք, որ ընկերության ապրանքները չեն վաճառվում ՌԴ-ում, բայց Apple-ը շարունակում է ծառայություններ մատուցել ռուսաստանցի օգտարերին։ Օրինակ՝ օգտատերերը մինչ այժմ ստանում են թարմացումներ AppStore-ից։

  • Zara-ն ու Bershka-ն առաջին հնարավորության դեպքում կվերադառնան Ռուսաստան

    Zara-ն ու Bershka-ն առաջին հնարավորության դեպքում կվերադառնան Ռուսաստան

    Inditex Group-ն առաջին հնարավորության դեպքում կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Օսկար Գարսիա Մակեյրասը։ Նշենք, որ ընկերությունն իր մեջ ներառում է Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius և Oysho ապրանքանիշները։ Մակեյրասը հայտարարել է նաև, որ իրենք շարունակում են իրենց ռուս գործընկերներին վճարումներ կատարել՝ անկախ այն բանից, որ…

  • Վլադիմիր Զելենսկիին կառաջադրեն խաղաղության Նոբելյան մրցանակի

    Վլադիմիր Զելենսկիին կառաջադրեն խաղաղության Նոբելյան մրցանակի

    Եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նրանք խնդրել են երկարացնել առաջադրման ժամկետը։ Այս մասին հայտարարություն է տարածել մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ քաղգործիչները խնդրել են երկարաձգել ժամկետը մինչև մարտի 31-ը՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո։

  • Խարկովի մարտերում հայ է զոհվել՝ կամավորական

    Խարկովի մարտերում հայ է զոհվել՝ կամավորական

    Ռուս-ուկրաինական զինված բախումներում հերթական հայն է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Մարատ Հակոբյանի Facebook-յան գրառումից։ Նա գրել է, որ Խարկովում զոհվել է 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը՝ Պալվոգրադից։ Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Այվազյանի քույրերը նույնպես կամավորագրված են ու մասնակցում են մարտերին։ Նրա քույրերից մեկը՝ Ալյոնա Այվազյանը, վիրավորվել է ու այժմ գտնվում…

  • Արգելվում է Ռուսաստանից 10 հազար դոլարից ավել գումար արտահանել․ Պուտինը որոշում է ստորագրել

    Արգելվում է Ռուսաստանից 10 հազար դոլարից ավել գումար արտահանել․ Պուտինը որոշում է ստորագրել

    «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում: Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի…

  • ԱՄՆ-ն կնախազգուշացնի Չինաստանին՝ չաջակցել ռուսական ագրեսիային

    ԱՄՆ-ն կնախազգուշացնի Չինաստանին՝ չաջակցել ռուսական ագրեսիային

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր՝ մարտի 18-ին, բանակցություններ է անցկացնելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում շոշափվելու է նաև Ուկրաինայի նկատմամբ ռուսական գործողությունների թեման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել է, որ Բայդենը նախազգուշացնելու գործընկերոջը, որ եթե Չինաստանը աջակցի Ռուսաստանի ագրեսիային, ապա կկրի պատասխանատվության այդ գործողությունների համար։ Բլինքենն…

  • Ճապոնիայի պատժամիջոցների տակ է հայտնել նաև Մարիա Զախարովան

    Ճապոնիայի պատժամիջոցների տակ է հայտնել նաև Մարիա Զախարովան

    Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց ու ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Դրանում ասվում է 15 անձանց և 9 ընկերությունների կամ կազմակերպությունների մասին։ Այդ անձանց թվում է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կազմակերպությունների ցանկում է հայտնել նաև Միացյալ ավիաշինական…

  • Ուկրաինայում ուսումնասիրվել է չղջիկներից մարդկանց հիվանդությունների փոխանցման եղանակները․ ՌԴ ՊՆ

    Ուկրաինայում ուսումնասիրվել է չղջիկներից մարդկանց հիվանդությունների փոխանցման եղանակները․ ՌԴ ՊՆ

    Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից նորից անդրադարձել են Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների թեմաներին։ ՌԴ ՊՆ-ի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետները ուսումնասիրել են փաստաթղթերն ու բացահայտել «Ուկրաինայում գաղտնի ծրագրի դետալները»։ Այս մասին Lenta-ին ասել է ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Վերջինս հայտարարել է, թե Խարկովի լաբորատորիայում համակարգային բնույթով ու ամերիկյան մասնագետների անուղղակի վերահսկողությամբ տարիներ շարունակ ուսումնասիրվել…

  • Ռուսաստանը շարունակելու է պայքարել իրեն ու իր քաղաքացիներին հարմար աշխարհակարգի համար․ Մեդվեդև

    Ռուսաստանը շարունակելու է պայքարել իրեն ու իր քաղաքացիներին հարմար աշխարհակարգի համար․ Մեդվեդև

    Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում խոսել է առաջացած ճգնաժամից։ Նա Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերջին տարիների քաղաքականությունը անվանել է «զզվելի, հանցավոր և անբարոյական»։ Այնուհետև Մեդվեդևը արևմտյան երկրներին մեղադրել է երկակի ստանդարտներ դրսևորելու համար։ Ռուս պաշտոնյան գրել է, որ Ռուսաստանը շարունակելու է պայքարել այն աշխարհակարգի համար, որն իրեն ու իր քաղաքացիներին է…

  • Բայդենը Պուտինին համարում է պատերազմական հանցագործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բայդենը Պուտինին համարում է պատերազմական հանցագործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է պատերազմական հանցագործ։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ Սպիտակ տանը, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք նա Պուտինին պատերազմական հանցագործ է համարում։ Չնայած սկզբում Բայդենը բացասական է պատասխանել հարցին, բայց հետո ուղղել է ինքն իրեն ու ասել, որ «նա պատերազմական…

  • Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

    Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

    Այս գիշեր 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հարևան Իրանի հարավում։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալներից։ Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 03:15-ին, իսկ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը Բենդեր Աբբաս քաղաքից 166 կիլոմետր հարավ-արևմուտք է ընկած։ Զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին այս պահի…

  • Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ

    Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ

    Ճապոնիայում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտնել են NHK հեռուստաալիքից։ Նշվում է, որ ցնցման հետևանքով կա առնվազն 3 զոհ ու 194 վիրավոր։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից հետո կար ցունամիի վտանգ ու 20-30 սանտիմետր բարձրությամբ ալիքները հասել են Միյագի ու Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների ափ։ Գրանցվել են նաև մի շարք…

  • Ադրբեջանցուն կալանավորել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու կասկածանքով

    Ադրբեջանցուն կալանավորել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու կասկածանքով

    Ադրբեջանում կալանավորել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվողի։ Այս մասին գրում է Sputnik-ը։ Պետական դավաճանության մեջ մեղադրվողը 41-ամյա Էմիլ Մամեդովն է։ Նշվում է, որ նա 3-րդ երկրում հանդիպել է ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ստացել գումար, որի դիմաց նրան հանձնարարվել է հավաքել տեղեկություններ ու փոխանցել։ Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցին պահպանել է շփումների գաղտնիության ու…

  • Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի

    Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի

    ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր նկատմամբ։ Փսակիի խոսքերը փոխանցում է Business Insider-ը։ Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի ամբողջական անունը Ջո Բայդեն Կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հայրն է։ Միևնույն ժամանակ,…

  • Չավուշօղլուն այսօր կայցելի Մոսկվա ու կհանդիպի Լավրովի հետ

    Չավուշօղլուն այսօր կայցելի Մոսկվա ու կհանդիպի Լավրովի հետ

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ մարտի 16-ին, աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը քննարկելու են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը, ինչպես նաև երկկողմ օրակարգային հարցեր։