արագ շախմատ
Opera Euro Rapid․ Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները Opera Euro Rapid առցանց մրցաշարում։ Հայ շախմատիստը հասել է արդեն 1/4-րդ եզրափակիչ, որի առաջին փուլը կայացավ երեկ․ Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։ Ցավոք, Արոնյանը 2,5-1,5 հաշվով պարտություն կրեց։ 1/4-րդ եզրափակչի հաջորդ փուլը կկայանա այսօր՝ փետրվարի 10-ին։
Lindores Abbey Rapid Challenge․ եզրափակչի 2-րդ մասնակիցը հայտնի է
Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարը։ Եզրափակչի 2 մասնակիցներն արդեն հայտնի են։ Առաջին մասնակիցը ռուս Դանիիլ Դուբովն էր, ով կիսաեզրափակչում կարողացավ հաղթել չինացի Դին Լիրենին։ Մյուս կիսաեզրափակչում, որտեղ մրցում էին Հիկարու Նակամուրան ու Մագնուս Կարլսենը, դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ խաղ։ Այստեղ արդեն ուժեղ գտնվեց Նակամուրան։ Այպիսով՝ մրցաշարի հաղթողին կորոշվի Դուբով – Նակամուրա…
Lindores Abbey Rapid Challenge․ Արոնյան – Նակամուրա առաջին դիմակայության արդյունքը
Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Հայազգի գրոսմայստերին հաջողվել էր դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա ուժերը պետք է չափի Հիկարու Նակամուրայի հետ։ Մայիսի 23-ին կայացավ կողմերի առաջին դիմակայությունը՝ 5 պարտիաներից բաղկացած։ Արդյունքում՝ Նակամուրային հաջողվեց հաղթել Արոնյանին 3-2 հաշվով։ Պատասխան հանդիպումը…
Արոնյանը՝ Lindores Abbes Rapid Challenge արագ շախմատի մրցաշարում
Ընթանում է Lindores Abbes Rapid Challenge առցանց արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Առաջին 4 տուրերից հետո հայ շախմատիստը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ կիսում է 6-ից 7-րդ տեղերը՝ 2 միավորով։ Առաջատարները 4-ն են՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը՝ վաստակած 3-ական միավորներով։ Այսօր կկայանա ևս 4…
Արոնյանը կմասնակցի Magnus Carlsen Chess Tour-ի 2-րդ փուլին
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի Magnus Carlsen Chess Tour առցանց արագ շախմատի մրցաշարի 2-րդ փուլին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։ Առաջնությանը կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանգին, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիլ Դուբովը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալիռեզա Ֆիրուջան և Յան-Կշիշտոֆ Դուդան։ Հիշեցնենք, որ…
Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները ֆավորիտները հայեր են
Էստոնիայում այսօր մեկնարկում են Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 32 երկրների 450 շախմատիստներ: Արագ շախմատի մրցաշարի գործակից ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը: Կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում են 32 երկրների 440 շախմատիստներ: Կայծակնային մրցաշարի գործակից ֆավորիտն…
Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է Մոնակոյում անցկացված արագ և կայծակնային շախմատի կանանց Եվրոպայի առաջնություններին: Արագ շախմատի մրցաշարում Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 19-րդ տեղը: Կայծակնային խաղի 13 պարտիաներում հայ շախմատիստուհին հավաքել է 9 միավոր և գրավել է 9-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնությունում Լիլիթ Մկրտչյանի հաջողակ մեկնարկը
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը, Մոնտե Կառլոյում, անցկացվում է Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Արագ և կայծակնային շախմատի Հայաստանյան ներկայացուցիչ՝ Լիլիթ Մկրտչյանը, մրցաշարային առաջին օրը գրանցել է 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի և կրել 3 պարտություն: 13 տուրից հետո 9 միավորով Մկրտչյանն առաջատարների խմբում է: Մոնտե Կառլոյում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցում է 91 շախմատիստուհի,…
Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Մոնտե Կառլոյում տեղի կունենան Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Արագ շախմատի մրցաշարին կմասնակցեն 106, իսկ կայծակնային մրցաշարին՝ 91 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Ձախողված Տատա Սթիլ․ Արոնյանը վերջինն է
Հնդկաստանում ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Տատա Սթիլ մրցաշարը։ Դրան մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով անհաջող հանդես եկավ մրցաշարում։ Նա ընդհանուր հաշվարկում վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը։
Հայազգի շախմատիստը՝ մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն
Սեպտեմբերի 10-14-ը Իսպանիայում անկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները։ Այսօր արդեն հայտնի դարձան արագ շախմատի աշխարհի առաջնության արդյունքները։ Մրցաձևում չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը, ով 9 Հնարավորից կարողացավ վաստակել 7,5 միավոր։ Ասպետն այսօր և վաղը կպայքարի նաև կայծակնային մրցաշարում հաղթելու համար։
Champions Showdown․ Արոնյանը ձախողեց գերհաջող մեկնարկն ու պարտվեց Նակամուրային
Սենթ-Լուիսում ընթացող Champions Showdown մրցաշարում Լևոն Արոնյանն, ի վերջո, պարտություն կրեց Հիկարու Նակամուրայից։ Մրցակիցները խաղում էին «Ֆիշեր 960» կոչվող շախմատը՝ արագ և կայծակնային տարբերակներով։ Հայկական շախմատի առաջատարը մեկնարկում լուրջ առավելություն ուներ, բայց վերջնամասում զիջեց դիրքերն ու պարտվեց 11,5 – 14,5 ընդհանուր հաշվով։
Grand Chess Tour․ Արոնյանը դարձավ մրցաշարի չեմպիոն
Քիչ առաջ ԱՄՆ-ում ավարտին մոտեցավ Grand Chess Tour St. Louis 2019 շախմատային մրցաշարը, որն անցկացվում էր Արագ շախմատ և կայծակնային շախմատ մրցաձևերում։ 150 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով առաջնությանը մասնակցեց նաև Լևոն Արոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հայկական շախմատի առաջատարը կարողացել էր հաղթել արագ շախմատի մրցմանը։ Կայծակնային մրցաձևում Արոնյանն այդքան էլ հաջող հանդես չէկավ, սակայն նախորդ…
Grand Chess Tour․ Արոնյանը դարձավ արագ շախմատի չեմպիոն
ԱՄՆ-ում ավարտին մոտեցավ Grand Chess Tour St. Louis 2019-ի արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայկական շախամատի առաջատար Լևոն Արոնյանը։ Ինչպես արդեն նշել էինք, Արոնյանը 6 տուրերից հետո վաստակած 5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Երևանի ժամանակով օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կայացան արագ շախմատի առաջնության վերջին 3 տուրերը։ Արոնյանի մրցակիցներն էին Ֆաբիանո Կարուանան…












