բուժօգնություն
Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն
Արցախի առողջապահության նախարարության կողմից հատկացվել են Արցախի առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020 թ․ դեկտեմբեր ամսվա և 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ. շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ. սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ. հոգեկան հիվանդության դեղամիջոցներ. էպիլեպսիայի դեղամիջոցներ. խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց. պարբերական հիվանդության դեղամիջոց. չարորակ…
Հին Էրիվան ռեստորանում հրդեհ է բռնկվել. Կան տուժածներ
Ապրիլի 27-ին, ժամը 03:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող արագ սննդի կետում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պազվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում:…
2021-ին վիրավոր զինվորների բուժօգնության համար տրամադրվել է նախատեսվածից 2 անգամ ավել բյուջե
Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց՝ 2021 թվականին վիրավոր զինվորների վերականգնողական բժշկական օգնության համար տրամադրված բյուջեի մասին։ Նա նշեց, որ նախապես նախատեսված է եղել 3 միլիարդ 296 միլիոն դրամ, բայց հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է ու ի վերջո կազմել 6 միլիարդ 700 միլիոն դրամ։ Ավանեսյանը նշեց, որ հետպատերազմական…
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել էspa
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են…
Խանջյան գյուղի 10 բնակիչ թունավորվել է
«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը հայտնել է, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: «Հիվանդներն իրենց անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ…
ԱՆ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ: Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո: Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների…
Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնության կազմակերպումը
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնության կազմակերպումը: ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։
Կառավարությունը 21 շտապօգնության մեքենա տրամադրեց մարզային ԲԿ-ներին
Այսօր` սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստում, որոշում կայացվեց ՀՀ 202-ի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շտապ օգնության ծառայությունը այն օպերատիվ…
ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 09։01-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին…
Հայտնի է, որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին
Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին…
Բացվել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ բացվել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: «Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` պետական միջոցներով և Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ:…
800 մարդ հիվանդանոցներում է, 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում. նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում։ «Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ…
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորին գտել են մեքենայից դուրս
Ապրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են հրշեջ-փրկարարները, իսկ…
Կոտայքի մարզում Mercedes-ը կոտրել է բնակչի տան քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում
Ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին…
Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր…