Գաբրիել Բալայան
ՊՆ փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Այսօր` հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Անդրանիկ Քոչարյանը առողջություն մաղթեց իր գործընկերոջը և նշեց, որ կարծես թե վիրուսը բոլորի դուռը ծեծում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ փոխնախարարը կորտակտավոր է և…
ՊՆ փոխնախարարը մեկուսացել է
ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ փոխնախարար Գաբրիել Բալայանը կոնտակտավոր է, որի պատճառով էլ մեկուսացել է: Հայտնի է, որ նա օրեր առաջ թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: «Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի…
Վարակվածները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են․ Բալայան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, խոսեց բանակում կորոնավիրուսային իրավիճակի մասին։ Նա նշեց, որ վարակվածները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, ովքեր ելումուտ ունեն զորամասի տարածք։ «Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է», – ասաց Բալայանը: Փոխնախարարն ասաց նաև, որ ՊՆ-ում ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր չկա։
Որոշակի նոր հանգամանքներ են պարզվում․ Գաբրիել Բալայանը՝ բանակում տեղի ունեցող դեպքերի մասին
Առայժմ ավել որևէ բան հայտարարելու իրավասություն չունեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում վերջին շաբաթներին մահվան ելքով միջադեպերին: «Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում նաև որոշակի նոր հանգամանքներ: Ճիշտ կլինի այդ հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող մարմիններին»,-հավելեց փոխնախարարը:…
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Հուշագրի ստորագրումը կնպաստի կողմերի միջև ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում…
Չեմ կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները զինված ուժերում․ պաշտպանության փոխնախարար
Ես չեմ կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները զինված ուժերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Ես չեմ կարող բացառել այդպիսի դրսևորումները, բայց այն, որ շատ բան է փոխվել, դրան է նպաստում զինվորական ծառայության գրավչության բարձրացումը, այսինքն՝ մենք հայտարարել ենք զինակոչիկների թվերի աճ։ Ցանկացած դեպքում նոր սննդակարգը, հագուստի նոր որակը,…
Անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել․ Գաբրիել Բալայանը՝ բանակում ողբերգական դեպքերի մասին
Մեծ աշխատանք է անցկացվում բանակում կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ողբերգական միջադեպերը: Ըստ նրա՝ նման դրսևորումները, բնականաբար, մտահոգություն են հարուցում: Բալայանը խնդրի լուծման ուղղություներից մեկը նշեց կենցաղի և ծառայության պայմանների բարելավումը: «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, մեծ թվով միջադեպեր սկսվում են մանր կենցաղային…
Սահմանին իրավիճակի սրման նշաններ չեն նկատվում․ պաշտպանության փոխնախարար
Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անցած հանգստյան օրերին կրճատվել է խախտումների թիվը։ «Հավանաբար, համարժեք պատասխանների պատճառով»,-հավելել է Բալայանը։ Նա միաժամանակ փաստել է, որ հաճախ դա անիմաստ հրաձգություն է։ «Հիմա մառախուղներ են։ Ինչ-որ բան ինչ-որ մեկի աչքին երևում է»,-ասել է Բալայանը՝ շեշտելով,…
Վիրավորված սպայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Բավական դրական դինամիկա կա: Մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց նա։ Ժամկետային զինծառայողի…
Նոր սպառազինություն ենք ձեռք բերում․ Գաբրիել Բալայան
Շեշտը դրված չէ հները վերանորոգելու վրա, մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Սակայն, բացի ինքնաթիռներից ոչ մի ուրիշ բանի մասին չեմ կարող խոսել, գաղտնիք է»,-նշեց նա։ Բալայանը շեշտեց՝ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական կողմը լուրջ առաջխաղացում կա։ «Տավուշի մարզում որոշակի ինժեներական…
Կվերաբացվի սպորտային վաշտը․ փոխնախարար
Այսօր՝ ԱԺ նիստից հետո, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ Հայաստանում վերաբացվելու է սպորտային վաշտը, որի գործունեությունը դադարեցվել է 2017 թվականին։ «Օրենքով սահմանելու ենք Բանակի մարզական ակումբի ստեղծումը, որտեղ կզորակոչվեն սպորտում նշանակալի արդյունքներ ունեցող երիտասարդները», – ասել է Բալայանը:
Ե՛վ ՀՀ, և՛ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է․ Գաբրիել Բալայան
Ե՛վ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է: Կրակոցների քանակը ո՛չ նվազել է, ո՛չ էլ՝ ավելացել: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Անդրադառնալով ՊՆ-ի հետ առնչվող օրենսդրական նախաձեռնություններին՝ Բալայանն ասաց, որ այսօր նախարարական կոմիտեում քննարկվելու է նախաձեռնություն, որը «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն են ներկայացրել: «Մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27…
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել․ փոխնախարար
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվի փողոցներում շրջել, դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեր հասարակության զարգացվածության աստիճանը ինչքան առաջ է հարևան պետության հասարակության համեմատ: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին թե ինչպես կգնահատի ադրբեջանցի և հայ լրագրողների փոխադարձ այցելությունները Ադրբեջան, Արցախ և Հայաստան: Աղբյուրը…
Տոնոյանի տեղակալը հանդիպել է Defense & Aerospace Report հեղինակավոր կայքի հայազգի ներկայացուցչի հետ
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Defense & Aerospace Report հեղինակավոր կայքի խմբագիր Վաղո Մուրադյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և 2018թ-ից հետո ՀՀ-ում, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումների…
Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է. Գաբրիել Բալայան
Այս տարվա զորակոչի արդյունքները բավականին բարձր են, վաղուց այդպիսի քանակությամբ նորակոչիկներ չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Շատ շուտվանից չէին գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ։ Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է: Ունենք զորակոչի հետ կապված բողոքների կտրուկ նվազում՝ նախորդ զորակոչի համեմատ մոտավորապես…










