գրող

  • «Անկախության «Սասնա ծռերը». լույս է տեսել Հայկ Համբարձումյանի մենագրությունը

    «Անկախության «Սասնա ծռերը». լույս է տեսել Հայկ Համբարձումյանի մենագրությունը

    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Լոռեցի Սաքոն կբեմադրվի Իրանի թատրոններում Աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան գալիս է…

  • Գրող Ռազմիկ Դավոյանի մահվան առթիվ ստեղծվել է թաղման հանձնաժողով

    Գրող Ռազմիկ Դավոյանի մահվան առթիվ ստեղծվել է թաղման հանձնաժողով

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կյանքից հեռացել գրող, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ Որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am պաշտոնական կայքում։ Դավոյանը 82 տարեկան էր։

  • Հայ ժամանակակից գրողի գիրքը լավագույնն է ճանաչվել միջազգային մրցույթում

    Հայ ժամանակակից գրողի գիրքը լավագույնն է ճանաչվել միջազգային մրցույթում

    Հայ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է Լավագույն գեղարվեստական գիրքը՝ TCK Publishing-ի կազմակերպած մրցույթում։ Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Աֆյանը։ Նրա խոսքով՝ հարյուրավոր գրքերի մեջ իր գիրքը միակն էր, որը Հայաստանից էր։ Նա նշել է, որ այժմ կարող է գլուխը հանգիստ դնել բարձին՝ վստահությամբ, որ Հայաստանի համար մի բան արել է։ Նշենք, որ…

  • ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի կազմը

    ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի կազմը

    Նոյեմբերի 2-ն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի կազմը։ Որոշման մեջ մասնավորաբար ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, պետական գործիչ…

  • Մահացել է պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը

    Մահացել է պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը

    Կյանքից հեռացել է պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Վանոյի վտարանդության մեջ մահը ողբերգություն է հայ հանրության համար։ Մարդ, ում ներդրումը հայոց պետականության կերտման և հայ գրականության ժառանգության մեջ հիշվելու է դարերով։ Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժել են ազգային, քաղաքական գործչի մահը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին։ Նոյեմբերի…

  • Մահացել է արձակագիր Արմեն Շեկոյանը

    Մահացել է արձակագիր Արմեն Շեկոյանը

    Գրողների միությունից հայտնել են, որ կյանքից հեռացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը: Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ…

  • Հեղինակի աթոռ․ ISO-ն հյուրընկալելու է ժամանակակից գրող Նորայր Սարգսյանին

    Հեղինակի աթոռ․ ISO-ն հյուրընկալելու է ժամանակակից գրող Նորայր Սարգսյանին

    Ապրիլի 16-ին, ժամը՝ 19։30-ին, ISO co-working space-ը հյուրընկալում է ժամանակակից գրող Նորայր Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում ստեղծված իվենթից։ «Հեղինակը մեր տարածքում կառուցելու է Չինական պատը. Միասին լսելու ենք նրա ընթերցանությամբ արձակից հատվածներ և իհարկե կազմաքանդելու ենք, որպեսզի հասկանանք Նորայրի ստեղծած պատի կազմվածքն ու առանձնահատկությունները», – ասվում է միջոցառման մասին հայտարարությունում: Նշվում է, որ…

  • ISO co-working space-ում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը

    ISO co-working space-ում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը

    Փետրվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, ISO co-working space-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը: Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Ընթացքն ինտերակտիվ ու խիտ անցավ։ Մասնակիցների հետ նա քննարկեց ստեղծագործությունը և տողերում առկա նրբերնգները։ Ավետիսը ներկայացրեց իր բառերի, բառախաղերի, սիմվոլիկ բառակապակցությունների, երկիմաստ ու խորը մտքերի մասին։ Արամը կարդաց Օր…

  • Andy Warhol և Jean-Michel Basquiat. Երկու լեգենդների ընկերական ու ստեղծագործական համագործակցությունը

    Andy Warhol և Jean-Michel Basquiat. Երկու լեգենդների ընկերական ու ստեղծագործական համագործակցությունը

    Էնդի Ուորհոլը (1928-1987) 60-ականների փոփ-արտի լեգենդներից է, ում աշխատանքները մեծ ճանաչում ունեին Նյու-Յորքում և ամբողջ աշխարհում։ Նա հայտնի էր որպես ոչ միայն նկարիչ, այլև որպես պրոդյուսեր, դիզայներ, գրող և կոլեկցիոներ։ Ժան Միշել Բասկիան (1960-1988) ևս ամերիկացի նկարիչ էր։ Նա Նյու-Յորքում հայտնի է դարձել նախ որպես գրաֆիտի նկարիչ, ապա, 80-ականներին որպես նոր էքսպրեսիոնիզմի շատ հաջող ներկայացուցիչ:…

  • Պեդրո Ալմոդովար. արտասովոր կինոռեժիսոր

    Պեդրո Ալմոդովար. արտասովոր կինոռեժիսոր

    Պեդրո Ալմոդովարը իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գրող է։ Նա մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Մասնակցելով տարբեր երկրների փառատոնների` մոտ 90 կինոմրցանակ է ստացել։ Պեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա դե Կալատրավա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է ուրիշ քաղաք՝ Էստրեմադուր, այնուհետև  16 տարեկան հասակում առանց ընտանիքի տեղափոխվում է Մադրիդ։ Փոխելով շատ մասնագիտություններ…

  • Շնորհավոր ծնունդդ, Սելին. Դղյակից դղյակ վեպից թարգմանեց Արամ Ավետիսը

    Շնորհավոր ծնունդդ, Սելին. Դղյակից դղյակ վեպից թարգմանեց Արամ Ավետիսը

    Այսօր ֆրանսիացի մեծանուն գրող՝ մասնագիտությամբ բժիշկ Լուի-Ֆերդինանդ Սելինի ծննդյան օրն է։ Սելինի ծննդյան օրվա կապակցությամբ մեր ժամանակների արձակագիր Արամ Ավետիսը թարգմանել է նրա «Դղյակից դղյակ» վեպից մի հատված (ռուսերենից), որը ներկայացնում ենք ձեզ. «Ճիշտն ասած, ես մտածում եմ, որ կվերջացնեմ ավելի վատ, քան սկսել էի։ Օ՜, ես վատ չսկսեցի… ես ծնվել եմ, եթե դուք հիշում…

  • Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է

    Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է

    Հանրահայտ հայազգի գրող Նարինե Աբգարյանը հայտնվել է ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում: Այս մասին հայնում է՝ The Guardian: Նարինե Աբգարյանի հեղինակած գիրքը, որի վերնագիրն է՝ «Երկնքից ընկնում է 3 խնձոր» պատմում է հայկական գյուղական կյանքի մասին: Գիրքը հրատարակվել է Oneworld Publications-ի կողմից և հեղինակին բերել միջազգային ճանաչում:

  • Սթիվեն Քինգը դժգոհել է Facebook-ից և ջնջել իր էջը

    Սթիվեն Քինգը դժգոհել է Facebook-ից և ջնջել իր էջը

    Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջը ջնջելու որոշման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Գրողը նշել է, որ լքում է Facebook-ը, քանի որ իրեն դուր չի գալիս քաղաքական գովազդում թույլատրված կեղծ նորությունների հոսքը: Քինգը նաև նշել է, որ վստահ չէ, որ սոցիալական ցանցը կարողանում է իր օգտատերերի անձնական…

  • Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը

    Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը

    Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման…

  • Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք՝ մեծանուն գրողի ծննդավայրում

    Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք՝ մեծանուն գրողի ծննդավայրում

    Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակի առթիվ բանաստեղծի ծննդավայր Աշտարակում այսօր կազմակերպվել էր մեծանուն գրողին նվիրված միջոցառումների շարք: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն աշխատակազմերի և համայնքի բնակիչների հետ այցելեցին Կարմրավոր եկեղեցու բակ, ծաղիկներ խոնարհեցին Էմինի շիրմաքարին և հարգանքի տուրք մատուցեցին գրողի հիշատակին: Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված օրն ավարտվեց գրական-երաժշտական երեկոյով: ՀՀ…