Դատալեքս
Ուսուցիչը աշակերտների ներկայությամբ Փաշինյանին ու նրա ընտանիքին սպանելու կոչեր է հնչեցրել
Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Թելմանի Գրիգորյանը պատմության դասաժամին աշակերտների ներկայությամբ բռնության հրապարակային կոչեր է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին։ Ըստ աղբյուրի՝ ուսուցիչն…
Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ մեղադրանք է առաջադրվել Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Ենթադրաբար, խոսքն այստեղ «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի մասին է, ով մասնակցում էր ՀՀ վերջին խորհրդարանական ընտրություններին։ Արզաքանցյանը մեղադրվում է 2021 թվականի մայիսի 25-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացրած կեղծ փաստաթղթի համար, որն իրենից ներկայացնում էր տեղեկանք՝ 24.02.2018 թվականից…
Սեռական բռնության գործով տուժող ճանաչված երեխայի տվյալները հեռացվել են Դատալեքսից․ ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ Դատալեքսից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից։ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիները մեծ ապաստարաններ են կառուցել․ ՄԻՊ ՊՆ-ն կոչ է անում ՄԻՊ-ին ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մետեցումից «Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս…
ՊՈւ-ից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր վերաբերյալ քրգործը դատարանում է
«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։ Նշվում է, որ գործը քննվելու է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը, լինելով Քասախ գյուղի ղեկավարը, հարկադրել է բնակիչներին չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, միևնույն ժամանակ քողարկված քարոզել է քվեարկել «Պատիվ…
Բադասյանի գործն ուղարկվել է դատարան
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու Վահան Բադասյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Հայաստանում Բադասյանը պատերազմից հետո մասնավորապես որդեգրել էր խիստ հակաիշխանական վարքագիծ և տարատեսակ բռնության կոչ են անում։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն…
Դավթաշենի թաղապետը դատի է տվել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածուին
Դավթաշեն վարչական շրջանի թաղապետ Միքայել Թումասյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Նիկողոսյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Նշվում է, որ Թումասյանը վճարի փոխհատուցում է պահանջում։ Armtimes-ի հետ զրույցում թաղապետն ասել է, որ հայցի պատճառը Նիկողոսյանը Facebook-յան գրառումն է, որն ակնհայտ զրպարտություն է պարունակում իր հանդեպ։ Գրառման մեջ Նիկողոսյանը նշել…
Հայտնի է, թե ով է լինելու Չարչյանի գործով դատավորը
Ռոբերտ Քոչարյանի գլխավոր «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քերական գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Չարչյանի քրգործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։
ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի քրգործն արդեն դատարանում է
ՀՀ զինվախ ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Այնտեղ նշված է, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։ Հիշեցնենք, որ Հակոբյանը մեղադրվում է դիտավորությամբ պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ։
Տիրան Խաչատրյանի գործով նիստի օրը հայտնի է
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը կկայանա ապրիլի 29-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Խաչատրյանը վարչական դատարան է դիմել՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Նշենք, որ գործով պատասխանող է նախագահը, իսկ երրորդ կողմ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու ԶՈւ գլխավոր շտաբը։
Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին և Հ1-ին
Արամ Օրբելյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասել է, որ դատական հայցը վերաբերվում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որի ժամանակ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Օրբելյանը դատարանից պահանջել…
Ուռուցքաբանության կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնման պահանջով
ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի…
Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ռոբերտ Քորարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ: Այս մասին տեղեկացնում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Արմեն Գևորգյանը պատասխանողներից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցում: Հայցադիմումը դատարանում մուտք է…
Նախարար Բաթոյանը դատական հայց է ներկայացրել իրեն վիրավորելու համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Բաթոյանը պատասխանողից հրապարակավ ներողություն է սպասում և պահանջում է փոխհատուցում: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Աշխատանքի և…
Արսեն Թորոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվոր Գևորգ Գրիգորյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Թորոսյանի՝ 07.05.2019 թվականին Facebook-յան իր էջից արված ուղիղ եթերից զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և վիրավորանքի…















