Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Թելմանի Գրիգորյանը պատմության դասաժամին աշակերտների ներկայությամբ բռնության հրապարակային կոչեր է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին։
Ըստ աղբյուրի՝ ուսուցիչն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և աշակերտների ներկայությամբ հայտարարել է, որ պետք է սպանել Փաշինյանին, նրան ու նրա ընտանիքի անդամներին պետք է վառել հրապարակում։
Այսպիսով՝ ուսուցչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով։ Այս գործով դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին։

