ԵԱՀԿ Մինսկ
Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Զախարովան հավելել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Շմիդտը Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության…
ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն կոչ է արել վերսկսել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները
ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը, որի շրջանակում Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները։ Անն Լինդեն կարևոր է համարել, որ Ռուսաստանին հաջողվել է հասնել կրակի դադարեցմանը։ ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը նվիրված էր ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության մարտահրավերներին:
ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իրավիճակն են այսօր քննարկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվին: «Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ…
Եռակողմ համաձայնությամբ վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Բայրամովը հայտարարել է, թե 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ միջև եռակողմ համաձայնությամբ «վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը»: Նրա խոսքով՝ նշված հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար «մեծ հնարավորություններ է…
Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Արարատ…
ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ: Կողմերը կարևորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ,…
ԱԳ փոխնախարարը և Իսլանդիայի դեսպանը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանումը
Մարտի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով Աուրնի Տոր Սիգուրդսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական երկկողմ փոխգործակցությանը` այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով քաղաքական երկխոսությունների մեկնարկի կարևորությունը: Կողմերն անդրադարձ…
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից
Ադրբեջանի խորհրդարանը առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար: Միլի մեջլիսը բողոք է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
Վերոնշյալ հայտարարությունը չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հեռախոսազրուցով քննարկել է եռակողմ հայտարարությանը հաջորդած իրադրությունները: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում: Նա…
Ռուսաստանը պետք է չեզոք մնա․ Ալիև
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ազերթաջին, հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ «Ռուսաստանը պետք է չեզոք դիրք պահպանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ ԵԱՀԿ կողմից Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատին համապատասխան»: «Նախ, մենք չենք հարձակվել Հայաստանի վրա: Երկրորդը, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, և նա, ինչպես բոլոր համանախագահները, պետք է հավատարիմ մնա չեզոք դիրքին՝ ԵԱՀԿ-ի…
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը. Աննա Նաղդալյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու ԶՈւ կոնկրետ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե…
Հոկտեմբերի 30-ին Ժնևում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին Ժնեւում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ…
Մոսկվան մտահոգված է ԼՂ-ում վարձկանների ներգրավման կապակցությամբ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ կողմերին բանակցային գործընթացին վերադարձնելու համար Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը խորապես մտահոգված է հակամարտությունում Մերձավոր Արևելքից վարձկանների աճող ներգրավմամբ։ «Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող մարտական գործողությունների,…
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: «Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: Ընդգծել եմ տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող…