Եվրահանձնաժողով
Երեկ Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Հանդիպման ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել․ ԵՀ ղեկավարի համար համապատասխան աթոռ նախատեսված չի եղել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Արարողակարգով նախատեսված է, որ Միշելի ու Էրդողանի հետ…
Եվրոպական Միության գագաթնաժողովում ելույթով է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոր Դեր Լեյենը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեմային, նա ասել է, որ ԵՄ 27 պետություն 3 ամսվա ընթացքում ստացել է պատվաստանյութի 88 միլիոն չափաբաժին, որից օգտագործվել է 62 միլիոնը։ Լեյենի խոսքով՝ միայն 18 միլիոն մարդ է պատվաստվել 2 դեղաչափով, որը…
Եվրահանձնաժողովը կազմել է այն տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են կիառվել Թուրքիայի նկատմամբ՝ այս տարվա դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ հնարավոր պատժամիջոցներն ազդելու են Թուրքիա զբոսաշրջային և տրանսպորտային ոլորտների վրա։ Բայց դրանց սահմանելու հարցը ԵՄ առաջնորդները կորոշեն դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակապից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Եվրոպայի պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամն է դարձել: «Վիրուսը չի անհետացել, սակայն մենք սովորել ենք ապրել տվյալ պայմաններում: Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում»,-ասել է Մերկելը:
Եվրոպայիում սկսվում են վերաբացվել Շենգենյան գոտում գտնվող երկրների սահմանները, որոնց փակ մնացին շուրջ 3 ամիս։ Ճիշտ է, խոսքը միայն ներքին սահմանների մասին է ու մուտքի թույլտվություն կունենան միայն եվրոպացիները, այն էլ՝ ոչ բոլորը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։ Նշվում է, որ Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրների համար սահմանափակումները կշարունակեն գործել ու կարող են վերացվել հուլիսին։…
European Union in Armenia-ն հայտնում է, որ հունիսի 10-ին, Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵԱԳԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ տեսահանդիպում են ունեցել քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ։ «Տեսահանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ներկա…
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ: «Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար մեզ անհրաժեշտ են…
ESM Եվրագոտուն օգնության ֆոնդի ղեկավար Կլաուս Ռեթլինգը հայտարարել է, որ Եվրոպան կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունենալու է առնվազն 500 մլրդ եվրոյի կարիք ԵՄ ինստիտուտներից տնտեսությունը վերականգնելու համար։ «Ես կասեի, որ երկրորդ փուլի համար մեզ պետք է առնվազն 500 մլրդ եվրո ԵՄ ինստիտուտներից, սակայն, հնարավոր է, անգամ ավելին»,-ասել է Ռեթլինգը։ Ռեթլինգի խոսքով՝ այդպիսի ֆինանսական ներդրումներ կազմակերպելու ամենադյուրին…
Եվրահանձնաժողովը հրապարակել է լրացուցիչ զեկույց Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ։ Այդպիսով հաստատվել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու հանձնարարականը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն։ Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: «Եվրահանձնաժողովը,…
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում: Այս մասին ԵՀ-ի նախագահը գրել է Twitter-ի իր էջում։ «Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս Եվրախորհրդարանին…
Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է անհապաղ դադարեցնեն զենքի կիրառումը և երկխոսություն սկսել իրավիճակը կարգավորելու նպատակով: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Զենքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի՝ երկխոսության հնարավորություն ստեղծելու համար: Մենք կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ բանակցությունները վերսկսելու համար»,- ասել է նա:
Կարող էինք հայտնվել, այսպես կոչված, «սև ցուցակ»-ում, բայց դա տեղի չունեցավ, որովհետև շատ լավ ելույթ ունեցանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ մեկնաբանելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումներ իրականացնելու մասին տեղեկությունը: Եվրահանձնաժողովը ուժեղացված վերահսկողություն է սահմանել ՀՀ քաղավիացիայի նկատմամբ «Նոյեմբերի 20-ին մեզ կանչեցին…
Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառն, ըստ հանձնաժողովի, անվտանգության վերահսկման նվազման նախանշաններն են։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պարզաբանում է՝ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Taron Avia, Atlantis European Airways և «Ավիակոմպանիա Արմենիա»-ն ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, փորձել են թույլտվություն ստանալ։ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել…
Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է DW-ն։ Նոյեմբերի 27-ի լիագումար նիստում 461 եվրապատգամավոր հավանություն տվեց նոր եվրահանձնակատարների ցուցակին։ Դեմ քվեարկեց 157 մարդ, ևս 89-ը ձեռնպահ մնաց։ Այսպիսով, Եվրահանձնաժողովի նորացված կազմը կկարողանա դեկտեմբերի 1-ին՝ նախատեսվածից 1 ամիս ուշ, սկսել աշխատանքը։ 61-ամյա Ուրսուլա ֆոն…
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նոյեմբերի 19-21-ը կգործուղվի Բելգիայի Թագավորթյուն: Այս մասին համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռևազյանը Բելգիայում կմասնակցի Եվրահանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նիստին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության պաշտոնական e-gov.am կայքից: