երկրորդ աշխարհամարտ
Մերվին Կերշ․ Երկրորդ աշխարհամարտի վետերանը պարգևատրվել է Հոլոքոստի կրթության և ռազմական ծառայության համար
Մերվին Կերշը, ով 101 տարեկան է և մասնակցել է Դ-օրվա գործողություններին, 2025-ի Նոր տարվա պատվի ցուցակում պարգևատրվել է Բրիտանական կայսրության մեդալով՝ Հոլոքոստի հիշողությանն ու կրթությանը, ինչպես նաև իր ռազմական ծառայությանը նվիրված ջանքերի համար։ Նա անդրադառնում է Բրիտանիայի անցյալին, զգուշացնում հակասեմիտիզմի աճից և պատմում պատերազմի դասերը:
Լեո Վուդոլը «Նյուրնբերգ»-ում․ երիտասարդ դերասանի նոր ուղին Երկրորդ աշխարհամարտի դրամայում
Բրիտանացի դերասան Լեո Վուդոլը միացել է «Նյուրնբերգ» ֆիլմի աստղային կազմին, որտեղ նրա խաղը կողք կողքի է Ռասսել Քրոուի և Ռամի Մալեքի հետ։ Ֆիլմը բարձր գնահատականներ է ստանում հանդիսատեսից, իսկ Վուդոլի մասնակցությունը դառնում է կարեւոր հանգրվան նրա կարիերայում։
Երկրորդ աշխարհամարտի վետերան Ալեք Փենսթոունի ցավոտ ուղերձը․ արդյո՞ք Բրիտանիան դավաճանել է իր խոստումը
Հիշատակի օրը 100-ամյա երկրորդ աշխարհամարտի վետերան Ալեք Փենսթոունը ցնցեց հանրությանը՝ կասկածի տակ դնելով, արդյո՞ք իրենց զոհաբերած ազատությունները պահպանվել են ժամանակակից Բրիտանիայում՝ հարուցելով հասարակական քննարկում:
Հայկական բանակի 75 զինծառայողներ Մսկվայում կմասնակցեն զորահանդեսի
«Ազատությանն» Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին։ Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։ Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։
Վիտոլդ Պիլեցկին պայքարել է նացիզմի և կոմունիզմի դեմ՝ վտանգելով սեփական կյանքը
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում մասնագիտական շարքի հերթական գրառումն է կատարել․ Օսվենցիմի կամավորը «Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ամենաքիչ հայտնի հերոսներից մեկը՝ Վիտոլդ Պիլեցկին: Մարդ ով կամավոր կերպով հանձվել էր նացիստներին, որպեսզի հայտվնի Օսվենցիմում և նացիզմի դեմ կռվող ուժերին կարողանա տեղեկություններ փոխանցել ճամբարի իրական նշանակության մասին: Պիլեցկին նաև օկուպացված Լեհաստանում լեհական գաղտնի բանակի հիմնադիրն…
Եվգենիուշ Լազովսկի․ հազարավոր հրեաներ փրկած լեհ բժիշը
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է հազարավոր հրեաներ փրկած լեհ բժիշկ Եվգենիուշ Լազովսկին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քչերն էին համաձարկվում նացիստների կողմից օկուպացված տարածքներում պաշտպանել մահվան դատապարտված հրեաներին: Այդ քչերից էր բժիշկ Լազովսկին: Պատերազմի ժամանակ նա իր գործունեությունը ծավալում էր Ռազվադով քաղաքում, որը օկուպացվել էր գերմանացիների կողմից: Քաղաքի մոտակայքում առկա էր հրեական…
Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատի հաղթող գեներալ Դուգլաս Մաքարթուրը՝ Լեյտե կղզու ափ դուրս գալիս
Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտում շրջանակներում Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատի հաղթող գեներալ Դուգլաս Մաքարթուրը՝ 1944թ. հոկտեմբեր ամսին ֆիլիպինական Լեյտե կղզու ափ դուրս գալիս: Պատմության մեջ այս օրը 1944թ. հոկտեմբերի 17-ին սկսվեց Լեյտեյի համար մղված ճակատամարտի փուլը: Այն մաս էր կազմում ավելի գլոբալ մի գործողության, որը ենթադրում էր Ֆիլիպինների կղզիների ազատագրումը ճապոնական օկուպացիայից: Ի հեճուկս հայկական իրականության համատեքստում…
ԱՄՆ-ն հանում է զորքերը Սիրիայից, քանի որ քրդերը իրենց չեն օգնել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր՝ Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշումը նրանով, թե քրդերը չեն կանգնել ԱՄՆ-ի կողքին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Այս մասին, ինչպես փոխանցում է The Guardian-ը, նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թուրքիան մոտ օրերս ռազմական գործողություն է սկսելու Սիրիայում․ ԱՄՆ-ն լվանում է ձեռքերը «Մենք հսկայական չափի գումարներ…
Բաբի Յար շրջանում հենց այս օրը սկիզբ դրվեց հրեաների մասսայական գնդակահարություններին
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Բաբի Յարի շրջանի գնդակահարությունը: Պատմության մեջ այս օրը՝ 1941թ. սեպտեմբերի 29-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում սկսվեց իրականացվել ամենադաժան հանցագործություններից մեկը: Այդ օրը ուկրաինական Կիևի Բաբի Յար շրջանում սկիզբ դրվեց տեղի հրեաների մասսայական գնդակահարություններին: Այդ շրջանում գերմանո-խորհրդային պատերազմի շրջանակներում գերմանական…
Թրամփին զայրացրել է Լոնդոնի քաղաքապետի քննադատությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բարկացրել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի քննադատությունն իր հասցեին: Վերջինս Թրամփին մեղադրել է գոլֆ խաղալու մեջ՝ միջազգային միջոցառմանը մասնակցելու փոխարեն: Խոսքը Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի հիշատակի միջոցառումներին չմասնակցելու մասին է։ Խանը նաև հայտարարել էր, որ Թրամփը «խիստ զբաղված էր», քանի որ «Դորիան» փոթորկի խնդիրն էր լուծում գոլֆի դաշտում։ Ի պատասխան այս հայտարարությունների՝…
Միսսուրի նավի վրա ստորագրված Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտը
Նկարում պատկերված է 1945թ. սեպտեմբերի 2-ին Միսսուրի նավի վրա ստորագրված Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտը: Սրանով 1945թ. սեպտեմբերի 2-ին ավարտվում էր Երկրորդ աշխարահամարտը: Փաստաթղթում դաշնակիցների կողմից առկա են դաշնակիցների զորքերի Գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Դուգլաս Մաքարթուրի, ԱՄՆ ռազմածովային ուժերի ադմիրալ Չեսթեր Նեմիցի, Չինաստանի գեներալ Սյու Յունչանի, Մեծ Բրիտանիայի ադմիրալ Բրյուս Ֆրեզերի, Խորհրդային գեներալ Դերեվյանկոյի, Ավստրալիայի գեներալ…
Թրամփը գոլֆ է խաղացել Լեհաստան այցը չեղարկելուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոլֆ ակումբ է գնացել Լեհաստան այցը չեղարկելուց հետո: Թրամփը Լեհաստանում պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը: Նշվում է, որ Թրամփն այցը չեղարկել է Ֆլորիդայի ափերին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Այդուհանդերձ, այցի չեղարկման մասին հայտարարությունից հետո Թրամփը մեկնել է գոլֆ ակումբ:…
80 տարի առաջ այս օրը Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ աշխարհամարտը
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ուղիղ 80 տարի առաջ այս օրը սեպտեմբերի 1-ին գերմանական հարձակումով Լեհաստանի վրա սկսվեց 50-60 միլիոն մարդու կյանք խլած Երկրորդ աշխարհամարտը: Այս առթիվ կարելի է մի քանի մասնագիտական հետաքրքիր փաստեր նշել այս կարևոր իրադարձության համատեքստում: 1. Պատերազմի մեկնարկից 8 օր առաջ գերմանական կողմը պայմանագիր կնքեց ԽՍՀՄ-ի հետ, որը պատմության…
Մերկելը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի սկսվելու 80-րդ տարելիցի արարողության Վարշավայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վարշավա և այնտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է օգոստոսի 30-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում։ Զայբերտի խոսքով՝ վերմախտի ներխուժումը Լեհաստան սկիզբ դրեց այն հանցագործություններին, որոնք նացիոնալ-սոցիալիստները կատարեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Միաժամանակ նա…
2-րդ աշխարհամարտը սկսել են Հիտլերն ու Ստալինը համատեղ հարձակվելով Լեհաստանի վրա. Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Արխիվային բացառիկ կադրեր, որոնք ժամանակին ցնցեցին ողջ համացանցը. սա 1939 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած սովետա-գերմանական համատեղ ռազմական շքերթն է՝ Սովետական Միության և նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի Բրեստ քաղաքում։ Ընդհանրապես՝ ԽՍՀՄ ողջ պատմությունը մինչ այսօր Ռուսաստանում ամբողջությամբ խեղաթյուված է ներկայացնում և երբեք,…















