Էդեն Ազար
Պերեսը դեմ է արտահայտվել Ազարի վիրահատությունը․ վերջինս կարող է հեռանալ թիմից
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը մոտ է ակումբը լքելուն, քանի որ հակասություն կա ակումբի ղեկավարության ու ակումբի բժշկական շտաբի մոտեցումներում՝ կապված իր առողջական խնդրի հետ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ «Ռեալի» բժիշկները խորհուրդ են տվել Ազարին գնալ վիրահատության, բայց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ է եղել դրան, քանի որ այդպես նա…
Ռեալը պատրաստվում է ձմռանը հրաժեշտ տալ միանգամից 6 խաղացողի
Մոտենում է ձեմռային տրանսֆերային պատուհանը և ակումբները պետք է արդեն որոշեն, թե ինչ տրանսֆերային քաղաքականություն են իրականացնելու։ Լուրեր են ստացվում, որ Մադիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկայում հրաժեշտ տալ միանգամից մի քանի ֆուտբոլիստի։ Իսպանական ակումբի այսպիսի մտադրության մասին գրում է AS պարբերականը։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներն են՝ Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը, Իսկոն, Մարսելոն, Լուկա Յովիչը…
Նյուքասլը կարող է ձմռանը գնել Ազարին
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը կարող է արդեն ձմռանը լքել ակումբը՝ վերադառնալով Անգլիայի Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Նշվում է, որ «Ազարի» ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում «Նյուքասլը», որը վերջերս գնվեց արաբների կողմից։ Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» ցանկանում էր բելգիացուն վաճառել եկող ամառ, սակայն, եթե անգլիական ակումբը կարողանա Ազարի համար վճարել մադրիդյան ակումբի…
Չելսին ցանկանում է վերադարձնել Ազարին
Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» հետ՝ Էդեն Ազարին վերադարձնելու հարցով։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշենք, որ Ազարը հենց «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ»՝ 2019 թվականին։
EURO-ն Ազարի համար ավարտված է, Դե Բրույնեն էլ ոտքը չի կարողանում դնել գետնին․ Կուրտուա
Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան խոսել է իր թիմակիցներ՝ Էդեն Ազարի ու Կևին Դե Բրույնեի մասին, որոնք վնասվածք ստացան Պորտուգալիայի հետ հանդիպման ընթացքում և փոխարինվեցին։ Ազարի մասով Կուրտուան ասաց, որ եթե նույնիսկ նրա մոտ սովորական սպազմ է, ապա այն վերականգնելու համար առնվազն 10 օր է անհրաժեշտ ու պետք է հրաշք տեղի ունենա, որ EURO-ի…
Ազարը՝ Ռոմայի դիտակետում
Իտալական «Ռոման» դիտարկում է «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարին ձեռք բերելու հնարավորությունը։ Տրանսֆերը կարող է տեղի ունենա մինչմրցաշրջանային հատվածում։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ «Ռոման» ուզում է վարձակալությամբ ստանալ Ազարին, բայց ստանալ նաև հնարավորություն՝ հետագայում գնելու նրա տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ Ազարի տեղափոխվելը էլ ավելի կարևոր կլինի, եթե Հներիխ Մխիթարյանը հեռանա թիմից։
Ազարը ցանկանում է վերադառնալ Չելսի
2019 թվականին «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Էդեն Ազարը ցանկանում է հետ վերադառնալ անգլիական ակումբ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է առավելագույն գնով վաճառել Ազարին, որ կարողանա գնել ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեին։ Սրանից բացի, նշվում է, որ Ազարը շատ է վնասվածքներ ստանում ու…
Ազարը չի մասնակցի Վիլյառեալի դեմ խաղին․ Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Լա Լիգայի վերջին տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղից առաջ ֆուտբոլիստների վիճակի մասին․ Մարզիչը հայտնել է, որ Ազարը անհարմարություն է զգում։ «Ռամոսը մեզ հետ է, նա վաղը կարող է խաղալ։ Վաղը կտեսնեք կազմը։ Ազարն անհարմարություն է զգում։ Ոչ մի լուրջ բան չկա, բայց մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Վաղը նա…
Ազարը կրկին վնասվածք է ստացել
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել ու դուրս մնացել շարքից: Նշվում է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղադաշտ չի վերադառնա 4-ից 6 շաբաթ: Ազարի համար այս վանասվածքը հերթականներից մեկն է, քանի որ նա բոլորովին վերջերս էր ապաքինվել ու դաշտ վերադարձել: «Էլչեի» դեմ խաղում նա 15 րոպե էր խաղացել: Այս մասին տեղեկանում ենք…
Ռեալը հրապարակել է Էլչեի դեմ խաղի համար թիմի հայտացուցակը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Մադրիդի «Ռեալը» Twitter-ի իր էջում ներկայացրել է Իսպանիայի Լա Լիգայի «Էլչեի» հետ հանդիպման համար թիմի հայտացուցակը։ Դրանում ներառված են 20 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Սերխիո Ռամոսն ու Էդեն Ազարը։ Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին։ 📋✅ Our 20-man squad for the match 🆚 @Elchecf_en!#RealMadridElche pic.twitter.com/KvzKm0Tvu8 — Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) March 12, 2021
Ռեալի ֆուտբոլիսները Լա Լիգայում առաջատար են վնասվածքների ցուցանիշով
«Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում են խաղերի ժամանակ վնասվածքներ ստանալ: Վերջին 1.5 ամսվա ընթացքում վնասվածք են ստացել Արքայական ակումբի 9 ֆուտբոլիստներ: Նշենք, որ այս ցուցանիշով ակուբը առաջինն է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում (36 վնասվածք): Երկրորդ տեղում է «Վիլյառեալը» (25 վնասվածք), իսկ կատալոնական «Բարսելոնան» 6-րդն է (18 վնասվածք): «Ռեալում» ամենաշատ վնասվածք ստացող խաղացողներն են Էդեն Ազարն ու Դանիել…
Վնասվածքների ընթացքում կարելի է շատ բան անել. Ազարը խոսել է իր կրկնվող վնասվածքների մասին
«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն անդրադարձել է իր կրկնվող վնասվածքներին: Նա նշել է, որ նման իրավիճակներում ընտանիքն օգնում է իրեն հաղթահարել ծանր վիճակը: «Իմ բախտը բերել է, որ երբ ես վնասվածք եմ ստանում, մենակ չեմ մնում: Ընտանիքս ինձ օգնում է հաղթահարել դա: Դա աշխարհի վերջը չէ, քանի որ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու երեխաներիս հետ:…
Ազարը բաց կթողնի Ռեալ Սոսիեդադի դեմ խաղը
Cope-ի հաղորդմամբ՝ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդեն Ազարը դեռևս ցավեր ունի կոճի հատվածում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը ֆիզիկական կարգավիճակը բարելավելու համար հատուկ աշխատանք է կատարում։ Ֆիզիկական խնդրի պատճառով Ազարը չի մասնակցելու սեպտեմբերի 20-ին կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին։ Նախորդ մրցարջանի մեծ մասը ևս կիսապաշտպանը բաց է թողել կոճի վնասվածքի պատճառով։
Էդեն Ազարը նշել է պատմության՝ իր տեսած ամենաանհավանական գոլը
Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացում անդրադարձել է Չեմպիոնների լիգայում իր տեսած ամենագեղեցիկ գոլերին։ «Երկու տարի առաջ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» դարպասը խփած գոլը։ Նստած էի հեռուստացույցի առաջ ու բերանս ուղղակի բաց մնաց․ «Օօօօ, այ սա գոլ էր»։ 2018-ի եզրափակչում Գարեթ Բեյլն էլ գերազանց գոլ խփեց «Լիվերպուլին»։ Ուղղակի…