Թբիլիսի
Թբիլիսիում 1,260 մլրդ դոլար արժողությամբ գերժամանակակից օդանավակայան կկառուցվի
Մի քանի տարուց Թբիլիսիում շահագործման կհանձնվի բոլորովին նոր, գերժամանակակից օդանավակայան. այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է 1tv.ge-ն։ «Երեկ տեղի ունեցավ Տնտեսական խորհրդի նիստը, որում մենք ընդունեցինք նոր մեգանախագծի իրականացման կարևորագույն որոշումը։ Մասնավորապես, Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան… Գիտեք, որ զբոսաշրջության ոլորտում ունենք դրական դինամիկա։ Ապագայում սպասվում է զբոսաշրջիկների…
Թբիլիսիում հակակառավարական ցույց է տեղի ունեցել․ ո՞րն է եղել պահանջը
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցույց է անցկացրել ընդդեմ գործող իշխանության։ InterPressNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիան ավարտվել է ուշ ժամի: Շուրջ հինգ ժամ տևած ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ։ Հանրահավաքի մասնակիցները, ինչպես նաև ընդդիմության առաջնորդները, որոնք ելույթ են ունեցել խորհրդարանի ամբիոնից, իշխանություններից պահանջել են իրականացնել Եվրամիության առաջարկությունները,…
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է
Վրաստանի խորհրդարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է, ձերբակալվածներ չկան: Ապամոնտաժվում են օրենսդիր մարմնի շենքի մոտ տեղադրված բեմն ու տեխնիկան, ցուցարարները հեռանում են տարածքից այն բանից հետո, երբ խորհրդարանը պաշտոնապես հետ կանչեց օրինագիծը, հայտնում է վրացական Առաջին ալիքը: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ հենց իրենց գործողությունների ու պայքարի շնորհիվ է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Օտարերկրյա ազդեցության…
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ ցուցարարներին ցրելու համար, գրում է BBC-ն։ ՆԳՆ-ում նշում են, որ ակցիան «բռնի բնույթ է կրել», ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, եղել են բռնության գործողություններ նախարարության աշխատակիցների նկատմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել։ Բախումները շարունակվել…
Թբիլիսին ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործում. Շալվա Պապուաշվիլի
Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ «Դեսպանների համաժողով – 2022»- ի բացմանը, գրում է jnews.ge-ն: «Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդարանական համատեղ ջանքերով նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման…
Թբիլիսիի հյուրանոցներից մեկում կենվորը նռնակ է պայթեցրել
Թբիլիսիի հյուրանոցներից մեկում կենվորը նռնակ է պայթեցրել, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, «Լյուքս» հյուրանոցում, որը գտնվում է Ագմաշենեբելու ծառուղում։ Նախնական վարկածով՝ կենվորը նռնակ է պայթեցրել։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է ակադեմիկոս Օ.Գուդուշաուրիի անվան բժշկական կենտրոն։ Բժիշկների խոսքով՝ պացիենտի վիճակը ծանր է։ Լրագրողները պարզել են, որ տղամարդը պարտքեր է…
Հայերեն արձանագրություններով տապանաքարեր են հայտնաբերվել Թբիլիսիում
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար: Այս մասին ասվում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Նախարար Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել են խորհրդակցելու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբությանին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ…
Կրթության միջազգային ցուցահանդես կանցկացվի Թբիլիսիում
Կրթության միջազգային ցուցահանդեսն այն անձանց համար, ովքեր ցանկանում են սովորել արտասահմանում, հոկտեմբերի 8-ին կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում: Այդ մասին ասվում է կազմակերպիչների կայքում: Ցուցահանդեսում կարելի կլինի փնտրել գտնել ցանկալի համալսարանը, օֆլայն կամ առցանց ծրագրեր, ինչպես նաեւ զրուցել բուհերի պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ իմանալ, թե ինչ է անհրաժեշտ ընդունելության, ֆինանսավորման համար եւ այլ մանրամասներ: Մասնակիցների թվում են…
Թբիլիսիում գազի պայթյուն Է տեղի Է ունեցել բնակելի տանը
Պայթյուն Է տեղի ունեցել Թբիլիսիի Դիդի Դիգոմիի շրջանում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքը: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ Է դարձել գազի արտահոսքը: Տուժել Է երեք մարդ՝ ամուսիններ և նրանց երկամյա երեխան: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական: Պայթյունի ալիքն այնքան…
Ցուցարարները Թբիլիսիում փորձել են խափանել կառավարության նիստը
Թբիլիսիում ցուցարարները երեկվանից փակել են Ռուսթավելիի պողոտան, որտեղ անցկացվում է ակցիա՝ «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով։ Sputnik ռադիոկայանի վրացական գրասենյակը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները երեկ երեկոյան հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև տեղափոխվել են Կառավարության վարչության շենքի մոտ։ Առավոտյան իրավիճակը լարվել է։ Ակցիայի մասնակիցները փորձել են արգելափակել կառավարության անդամների մուտքը կառավարության շենք, որտեղ երկուշաբթի առավոտյան…
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Լուսանկարները հրապարակել է Sputnik Georgia-ն: Ճանապարհին կանգնած բեռնատարները Հայաստանից Վրաստանի տարածքով մեկնում են Ռուսաստան։ Նման հսկա խցանման առաջացումը պայմանավորված է նրանով, որ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո վերջերս բացվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը։ Վերին Լարսի անցակետի թողունակությունն այդ պատճառով…
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսում հանդիպել է մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը։ Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։
Երևանում՝ Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի․ Կախա Կալաձեի առաջարկը
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը գտնվում է Վրաստանում, հանդիպել է Վրաստանի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Տրանսպորտի ոլորտի բարեփոխումներում ենթադրվում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում․ քաղաքապետարան Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին «Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է…
Երևանից պատվիրակություն է մեկնել Թբիլիսի
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։ Ուժեղ քամին Երևանում ու մարզերում վնասներ…
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից մեկում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ երեկոյան շրջել են Թբիլիսիով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Կառավարության Facebook-ի էջից։ Այդ ընթացքում նրանք նաև ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից մեկում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել 2 երկրների ղեկավարների առանձնազրույցը։














