Թուրքիա
«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք». Գարո Փայլան
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական խորը ճգնաժամի մասին: Փայլանն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում: Խոսելով տնտեսական խորը ճգնաժամի մասին՝ պատգամավորը նշել է, որ այդ վիճակից կարելի է դուրս գալ միայն ժողովրդավարական և տնտեսական հիմնավոր փոփոխությունների միջոցով: «Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, գործազրկության…
Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ
Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ. հայտնում է minval.az-ը: Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվիրակությունն այցելել է թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Aselsan, և հանդիպել ընկերության ղեկավարների հետ: Այդ ժամանակ էլ ձեռք է բերվել պայմանավորվածությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այն բանի համար, որ նա Twitter-ի իր էջում նշել էր, որ Վաշինգտոնը տնտեսական միջոցներ կկիրառի Անկարայի դեմ՝ Սիրիայի վրա հարձակման դեպքում: Նրա խոսքով՝ «ոչ մի սպառնալիք չի կարող վախեցնել Թուրքիային, իսկ տնտեսական սպառնալիքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», գրում է Daily Sabah-ը:
Հունվարի 15–ին ԱՄՆ պաշտպանության նախարարության երկրորդ պատվիրակությունը մեկնելու է Անկարա
Հունվարի 15–ին ԱՄՆ պաշտպանության նախարարության երկրորդ պատվիրակությունը մեկնելու է Անկարա ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքը քննարկելու համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է RazmInfo-ն, հայտնում է թուրքական «ՏՌՏ Հաբեր» լրատվակայքը։ Նշվում է, որ քննարկումները Թուրքիայի արդյունաբերության պետական վարչությունում կտևեն 2 օր։ Հանդիպում կլինի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ներկայացուցիչներ կլինեն նաև արտաքին…
Թուրքիայում գազատար խողովակ է պայթել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գազատար խողովակ է պայթել: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Botas խողովակատար ընկերության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ պայթյունն այստեղ առաջացած սողանքների հետևանք է եղել:Հրդեհը մեկուսացված է, այժմ աշխատանքներ են տարվում խողովակաշարի ու գազամատակարարման աշխատանքների վերականգնման ուղղությամբ, այդուհանդերձ՝ Թուրքիայի այդ տարածաշրջանում գազամատակարարումը չի դադարեցվել: Պայթյունի հետևանքով տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն…
Արա Գյուլերի թանգարանը հատուկ մրցանակ է ստացել. այն հանձնել է Էրդողանը
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։ Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։ Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ Արա…
Գերմանիան Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մտքից
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Սիրիայում՝ Եփրատի արևելյան հատվածում քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտքից, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Գերմանիայի կառավարության խոսնակը նշել է նաև, որ անհնար է սիրիական հարցը լուծել ռազմական ուղով: «Սիրիական խնդիրը չի կարող…
Գարո Փայլանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը
Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով (հոդվածը թուրք ժողովրդի և Թուրքիա պետության, պետական մարմինների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար պատիժ է նախատեսում) սկսված հետաքննության…
Վանը, Կարսն ու Համշենը Թուրքիայի զբոսաշրջության ամենակարևոր ուղղությունների շարքում
Թուրքիայում ձմեռային զբոսաշրջության ամենակարևոր ուղղությունների շարքը համալրել են ներկայումս այդ երկրի սահմաններից ներս գտնվող Վանը, Կարսը, Համշենը։ Թուրքական mynet.com կայքը վարկանիշային ցուցակ է կազմել՝ զբոսաշրջիկներին խորհուրդ է տալով անպայման այցելել Աղթամար։ «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն օրինակներից է»,-ասվում է հոդվածում։ Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել պատմական Համշենը, ապա նաև Կարսը, Բայազետը և ժամանակակից…
Թուրքիայում գործող հայկական թերթը պատրաստվում է հեռուստաալիք հեռարձակել
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու: Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝…
Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել. կան զոհեր
Այսօր Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգա-Բալթ» ապրանքատար նավը: Պատճառը բարձր ալիքներն են եղել, որից նավը կիսվել է և Սամսուն քաղաքից 80 կմ հեռավորության վրա խորտակվել: Նավի անձնակազմը հասցրել է աղետի ազդանշան տալ սահմանային ծառայությանը: Աղետի պահին նավում 13 հոգի է եղել, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Զոհվել են անձնակազմի 6 անդամ, որոնցից 4-ը…
Պեսկովը հաստատել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանի հանդիպումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առաջնորդները պայմանավորվել են, որ հադիպումը շուտով կկայանա, սակայն հստակ ամսաթիվը դեռ պարզ չէ», – ասել է Պեսկովը: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարին կկայանա երկու երկրների նախագահների միջև հանդիպում, որի շրջանակներում…
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական С-400-ից
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերումից՝ փոխարինելով այն ԱՄՆ-ի Patriot համակարգերով: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 5-ին, հաղորդել է թուրքական Yeni Şafak-ը: Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հունվարի 3-ին անցկացված բանակցությունների ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Թուրքիայի պաշտպանության նախարարության առջև C -400 համակարգերի պատվերների վերաբերյալ պայմանագրերը չեղյալ հայտարարելու պայման է…
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնապաշտպանության քրդական ջոկատները կոչ են արել Դամասկոսին վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից դրանք պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն…














