Թուրքիա

  • «Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով», – Կարո Փայլան

    «Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով», – Կարո Փայլան

    Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում այսօր հայտարարել է. «Անցյալ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խոհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «թավշյա հեղափոխությամբ» վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել այս ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը։ Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին:…

  • Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում

    Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում

    Թուրքիան և Ադրբեջանը շարունակում  են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։ Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական…

  • Պուտինը ասուլիսի ժամանակ նշել է, որ Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը

    Պուտինը ասուլիսի ժամանակ նշել է, որ Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը

    Աթաթուրքը եղել է ՌԴ-ի մեծ ընկերը, նա է ստեղծել երկու երկրների միջև համագործակցության հիմքը, շատ բան է արել թուրքական պետականության պահպանման համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Աթաթուրքին: Նրա խոսքով` ներկայումս Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները հիանալի են զարգանում,  կապերն ամրապնդվում են, կողմերը…

  • 2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան

    2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան

    Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ՝ 2019 թվականի ամառային հանգստի համար գերմանացիների կողմից կատարվող ամրագրումները հիմնականում ուղղված են դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Իսկ դեպի Իսպանիա և Հունաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։ Մասնավորապես մեծ է դեպի Անթալիա տոմսերի ամրագրումների…

  • ԱՄՆ-ը չի պարտավորվել Գյուլենին արտահանձնել Թուրքիային

    ԱՄՆ-ը չի պարտավորվել Գյուլենին արտահանձնել Թուրքիային

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել Թուրքիային արտահանձնել թուրք  քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ` Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությունը: «G20-ի շրջանակում իր գործընկեր Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախագահը չի ստանձնել Գյուլենին արտահանձնելու…

  • Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ

    Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնլ է, որ ակնկալում են ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ: Ըստ DHA-ի` Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն արտադրում է F-35 կործանիչներ, որոնց որոշ մասեր արտադրում է Թուրքիան, հետևավար, ակնկալում է` իրենց նույնպես կմատակարարեն 120 օրինակ:

  • Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

    Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

  • Թուրքիան 1-ին հորիզոնականում է կալանավորված լրագրողների թվով

    Թուրքիան 1-ին հորիզոնականում է կալանավորված լրագրողների թվով

    168.am-ը գրում է. Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ-ին ամբողջ աշխարհում կալանավորվել է 251 լրագրող: Հանձնաժողովի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանն և Եգիպտոսը: Թուրքիան այդ ցուցակում առաջին հորիզոնականում է։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվն այս տարի կազմում…

  • Թուրքիան սպառնում է ներխուժել Մանբիջ

    Թուրքիան սպառնում է ներխուժել Մանբիջ

    Թուրքական զինված ուժերը կներխուժեն սիրիական Մանբիջ, եթե քուրդ միավորումներն այդ տարածքը չլքեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Մանբիջը չմաքրվի, ապա մենք կմտնենք այնտեղ», — Էրդողանի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը: Հոկտեմբերին թուրք առաջնորդը չէր բացառում Մանբիջում ռազմական գործողության իրականացումը:

  • Թուրքիայում գնացքների բախման հետևանքով երեք մարդ է ձերբակալվել

    Թուրքիայում գնացքների բախման հետևանքով երեք մարդ է ձերբակալվել

    Ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքիայի պետական երկաթգիծ» ընկերության երեք աշխատակիցներին՝ Անկարայում գնացքների վագոնների ռելսերից դուրս գալու գործի շրջանակում, փոխանցում է Anadolu-ն:  Առկա տեղեկության համաձայն՝ նրանց աշխատանքներում ոչ ստույգ հաշվարկներ են ի հայտ եկել, որանք կարող են կապ ունենալ ողբերգության հետ:  Անկարա-Քոնյե երթուղին սպասարկող գնացքը վթարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 9 մարդ,…

  • Թուրքիայում տիեզերական գործակալություն կհիմնեն

    Թուրքիայում տիեզերական գործակալություն կհիմնեն

    Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի երկրում տիեզերական գործակալություն կհիմնվի: Նշվում է, որ գերատեսչությունը կունենա սեփական բյուջե և ինքնուրույն գործունեություն կծավալի, հաղորդում է Anadolu գործակալությունը: Գերատեսչությունը կհամագործակցի Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հետ: Գործակալության նպատակների մեջ կմտնի նաև «երկրի ազգային տիեզերական ծրագրի մշակումն ու իրականացումը»: 2017թ.-ի հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանի գործող նախագահ…

  • Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)

    Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)

    Թուրքիայում արագընթաց գնացքի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով տրանսպորտի նախարարին: Հաղորդվում է, որ միջադեպի զոհ է դարձել 8 ուղևոր և մեքենավարը: Նախարարի խոսքով՝ վթարից հետո վագոններից մեկն ընկել է վերգետնյա հետիոտնային անցումի վրա:

  • Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 7-ի

    Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 7-ի

    Թուրքիայում արագընթաց գնացքի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է NTV-ն: Հաղորդվում է, որ միջադեպի զոհ է դարձել 6 ուղևոր և մեքենավարը: Բացի այդ՝ տուժել է 46 մարդ, որից 3-ի վիճակը՝ ծանր է:

  • Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել. կա 4 զոհ

    Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել. կա 4 զոհ

    Առնվազն 4 մարդ է մահացել, 43-ը՝ տուժել Անկարայից Քոնյա ուղևորվող արագընթաց գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է NTV-ն: Հաղորդվում է, որ ռելսերից դուրս է եկել երկու վագոն: Գնացքն այնուհետև բախվել է մերձքաղաքային գնացքին: Վթարի հետևանքով մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանց ճշգրիտ թիվը հստակեցվում է: Կատարվում է քննություն: