ինքնաթիռ
Գյումրու օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է իրականացրել
Օգոստոսի 19-ին, ժամը 12:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել: Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի Կենտրոնական կարգավարական Ծառայության կարգավարի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող Բոինգ 738 օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել…
ՌԴ-ում օդանավերի և թռչունների բախման դեպքերը տարեկան հասնում են հազարի
ՌԴ-ում տարեկան օդանավերի և թռչունների բախման մոտ հազար դեպք է տեղի ունենում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ավիացիոն օրնիտոլոգիայի խմբի ղեկավարը: Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը գրանցվում է ամռան շրջանում, երբ թռչունների պոպուլյացիաները մեծանում են: Ի դեպ, ավելի շատ ինքնաթիռների հետ բախվում են ճայերը: Դեպքերի մոտ 1/3-ը բաժին է ընկնում այս թռչուններին: Խումբն առաջարկել…
Թել Ավիվ-Կրասնոդար չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել կարգազանց ուղևորի պատճառով
Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում։ Պատճառը եղել է ուղևորը, որը փորձում էր գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կարգացանզ ուղևորը ձերբակալվել է: ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդը թռիչքի ժամանակ խախտել է հասարակական կարգը. իրեն ագրեսիվ է պահել, կոպիտ պատասխան է տվել անձնակազմի նկատողություններին՝ ոչ պատշաճ բառապաշար…
Ռուսաստանում պարզում են օդանավի միջադեպի պատճառները
Ֆրանսիական Քաղավիացիայի անվտանգության բյուրոն մասնակցելու է Մոսկվայի մարզում երեկ տեղի ունեցած օդանավի միջադեպի հետաքննությանը: Բյուրոյի երեք մասնագետներ, ինչպես նաև Airbus-ի խորհրդատուները այսօր կժամանեն դեպքի վայր: Այդ մասին բյուրոն հայտնել է Twitter-ում: Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ Росавиация-ի համաձայն՝ սև արկղերը չեն վնասվել և արդեն դուրս են բերվել ինքնաթիռից: Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը թռիչք…
Ռուսաստանում կպարգևատրեն Airbus A321-ի անձնակազմին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բարձր է գնահատել օդաչուների գործողությունները, որոնց ջանքերով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մերձմոսկովյան Ժուկովսկում: «Անձնակազմի գործողություններն արժանի են ամենաբարձր գնահատականի, և անհրաժեշտ է պատրաստել բոլոր փաստաթղթերը՝ նրանց պատվոգրի արժանացնելու համար»,- հայտարարել է Մեդվեդևը: Ինքնաթիռը դաշտում իջեցնելու օդաչուների որոշումը Կրեմլում բարձր են գնահատել, օդաչուներին անվանել են հերոսներ: Հիշեցնենք, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ի Airbus…
Ռուսական ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը Մերձմոսկովյան շրջանում այսօր վթարային վայրէջք է կատարել՝ հայտնվելով եգիպտացորենի դաշտում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնում է աղբյուրը, ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ են հայտնվել, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել է վթարային վայրէջք կատարել Ռիբինսկոյե գյուղի մերձակայքում։ Օդանավում եղել է 234 մարդ,…
Ժիրինովսկին կոչ է անում խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռուսական ինքնաթիռներին մոտենալու դեպքում
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է միջադեպին, երբ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձ է արել մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխոսղ ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը։ Ժիրինովսկին, մասնավորապես, գրել է. «Ռուսական ինքնաթիռներին մոտնալու դեպքում պետք է անմիջապես խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»։ Սկանդալային քաղաքական գործիչը հավելել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է վտանգի…
Ռուսաստանից Վրաստան ինքնաթիռով գնացող զբոսաշրջիկների թիվը նվազել է
Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է առնվազն 70 տոկոսով։ Այս մասին հայտնել է Աշխատանքային ինդուստրիայի ռուսական միավորման փոխնախագահ Յուրի Բարիզկինը։ Նրա խոսքով՝ Վրաստան դադարել են այցելել գրեթե բոլոր ռուսաստանցիները, որոնք այնտեղ են մեկնել ինքնաթիռներով։ Բարզիկինը նշել է, որ զբոսաշրջիկները շարունակում են Վրաստան այցելել ցամաքային տրանսպորտի կամ երրորդ երկրի միջոցով։
Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի. «Հրապարակ»
«Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: ժամանակին որոշում էր կայացվել, որ…
Լոնդոնի օդանավակայաններում 15 հազար ուղևոր է մնացել
Լոնդոնի 3 օդանավակայաններում 15 հազար ուղևոր է մնացել, քանի որ ծրագրի խափանման պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Օդանավակայաններում երկար հերթեր են գոյացել, շատերը ստիպված են եղել հետաձգել ծրագրված ուղևորությունները: Օդանավակայանը միայն ժամեր անց է կարողացել լուծել խնդիրները և վերսկսել աշխատանքը: Բրիտանական ավիաուղիները ներողություն է խնդրել ուղևորներին պատճառած անհարմարությունների համար: Ընկերության նկատմամբ անցյալ ամիս…
Վալենսիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. տուժել է 20 մարդ
British Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչքը սկսել էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից, իսպանական Վալենսիայում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Daily Mirror–ը: Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում սկսված ծխարձակումը: Տուժել է 20 մարդ: Պատահարից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է հարավային Բուշիր նահանգում՝ Տանգեստանի շրջանում: Այս մասին տեղեկացնում է իրանյան Mehr գործակալությունը։ Ինչպես հայտնում է Տանգեստանի նահանգապետ Աբդոլ Հուսեյն Ռաֆիփուրը, ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով 12:30-ին տեխնիկական խնդիրների հետևանքով։
Տղամարդը շտապել է պաշտպանելու կնոջը․ ծեծկռտուք ինքնաթիռում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթի օդանավում ծեծկռտուքի բռնվում 2 ռուս տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են e1.ru-ն։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուղևորների նստելու ժամանակ։ Կռիվը հրահրել է մի կին, որին պաշտպանել է մի տղամարդ: կինը բռունցքներով հարձակվել է մի տղամարդու, ով ապտակել է…
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը ամպերի միջից հայտնվել է օդանավակայանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Emirates ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքը, որը հանկարծ հայտնվել է ամպերի միջից, տեսանկարահանվել է: Տեսանյութը հրապարակվել է RT-ի Twitter-ի պաշտոնական էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են EasyJet փոխադրողի մի քանի օդանավեր կանգնած ամպերով ծածկված վայրէջքի գոտու վրա: Հաջորդ կադրերում ամպերի միջից հանկարծ հայտնվում է Airbus A380 ինքնաթիռը և հաջողությամբ վայրէջք կատարում օդանավակայանում: Ցանցի օգտատերերին ցնցել է…














