իսպանիայի առաջնություն

  • Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սևիլիային» և հաղթեց 4:1 հաշվով՝ դրսևորելով գերիշխող խաղաոճ: Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած կատալոնական ակումբը շարունակեց իր լավ մարզավիճակը՝ ամրապնդելով երրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Հանդիպման սկիզբը խոստումնալից էր, և հաշիվը բացվեց 7-րդ րոպեին, երբ Ռոբերտ Լևանդովսկին իր հստակ հարվածով առաջ մղեց «Բարսելոնային»: Սակայն պատասխան գոլը երկար սպասել չտվեց. մեկ…

    Բարսելոնան հաղթեց Սեվիլիային՝ 4:1 (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • «Բարսելոնան» շարունակում է իր վստահ ելույթները Իսպանիայի առաջնությունում՝ հաղթելով «Մալյորկային» 5:1 հաշվով։ Այս տպավորիչ հաղթանակը կրկին ցույց տվեց թիմի հարձակողական ուժը և մարտավարական պատրաստվածությունը, որը բերեց 37 միավորի և ամրապնդեց «Բարսելոնայի» դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ Հանդիպման ընթացքում բրազիլացի Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 56-րդ և 74-րդ րոպեներին, որոնցից մեկը՝ 11-մետրանոցից։ Մեկական գոլերով «Բարսելոնայի»…

    Բարսայի հաղթանակը Մալյորկայի նկատմամբ՝ 5:1 (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Լա լիգայի 10-րդ տուրում «Ատլետիկոն» միավորները կիսեց «Ռայո Վալեկանոյի» հետ (1:1): Երեքշաբթի օրը նույնպես «Սևիլիան» ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (1:1): Չորեքշաբթի օրը «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց «Էլչեին» (3:0), «Սոսյեդադը» հաղթեց «Մալյորկային» (1:0), «Կադիսն» ու «Բետիսը» գոլեր չխփեցին (0-0): Հինգշաբթի օրը շրջագայությունը կավարտվի «Բարսելոնա» – «Վիլյառեալ» խաղով։

    Իսպանիայի առաջնություն. Բարսելոնան կընդունի Վիլյառեալին
  • Marca-ի հաղորդմամբ՝ աշխարհում ֆուտբոլային ամենաարժեքավոր բրենդը «Ռեալ Մադրիդն» է։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսապես տուժել են բոլոր ակումբները։ «Ռեալի» եկամուտները նվազել են 13․8 տոկոսով։ Այս պահին «Ռեալի» արժեքը կազմում է 1,419 միլիարդ եվրո։   Այս մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու Իսպանիայի սուպերգավաթում։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «արքայական» ակումբը 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 7-ին։

    Աշխարհում ֆուտբոլային ամենաարժեքավոր բրենդը Ռեալ Մադրիդն է
  • «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էյբարի» հետ խաղից առաջ կիսվել է Իսպանիայի առաջնության վերաբերյալ իր մտքերով: Մադրիդյան ակումբը Լա Լիգայի 27 տուրից հետո 2 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»: «Իրավիճակը այնպիսին է, որ մենք երկու միավորով հետ ենք մնում: Մենք առջևում ունենք 11 եզրափակիչ, և ամեն ինչ կփորձենք անել Լա լիգայում հաղթելու համար: Երբեմն իսպաներեն…

    Ռեալը ամբողջ ուժով պայքարելու է Լա Լիգան հաղթելու համար. Զինեդին Զիդան
  • Իսպանիայի առաջնության հանդիմումները հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով։ Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտման դեպքում «Բարսելոնան» կդառնա չեմպիոն։ Չնայած սրան կատալոնական ակումբը համաձայն չէ առաջնությունը վաղաժամ ավարտելուն, ակումբը կարծում է, որ առաջնության վերսկսման շնորհիվ նրանք կխուսափեն ֆինանսական լուրջ խնդիրներից։ «Բարսելոնան» չի ցանկանում նման կերպով Իսպանիայի չեմպիոն դառնալ։ Դա կարող է ազդել թիմի իմիջի վրա։ «Բարսելոնան»…

    Բարսելոնան չի ուզում՝ Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտվելով դառնա չեմպիոն
  • ԱՄՆ-ում վիրահատվել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կմնա հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտե»-ի դեմ խաղում: Բելգիացին նոր էր ապաքինվել նախորդ տարվա նոյեմբերին ստացած վնասվածքից հետո: Նախկինում հաղորդվում…

    Էդեն Ազարը վիրահատության է ենթարկվել
  • «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը գոլի հեղինակ է դարձել երեկ տեղի ունեցած Էլ Կլասիկոյի ընթացքում։ Այս գոլի շնորհիվ նա 21-րդ դարում Իսպանիայի առաջնության շրջանակներում դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Էլ Կլասիկոյում: Վինիսիուսը դա արեց լինելով 19 տարեկան և 233 օրական: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին, որը 2007-ի մարտին գոլի հեղինակ էր…

    Վինիսիուսը Էլ Կլասիկոյում խփած գոլի շնորհիվ գերազանցեց Մեսսիի ռեկորդը
  • Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Բարսելոնա» – «Ռեալ» խաղում Լիոնել Մեսսին եղել է մեկնարկային կազմում։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով: Այս Էլ Կլասիկոն արգենտինացու համար դարձավ 43-րդը իր կարիերայում: Այս ցուցանիշով նա շրջանցել է կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Չավիին: «Էլ Կլասիկո»-ում մասնակցության քանակով ռեկորդակիրը «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Նա մասնակցել է…

    Մեսսին գերազանցել է Չավիի ռեկորդը
  • Այսօր՝ մարտի 1-ին, «Ռեալն» ու «Բարսելոնան» կմրցեն միմյանց հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում: Հինգշաբթի մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ և իր աջակցությունը հայտնել նրան: Պերեսը ցանկություն է հայտնել բարձրացնելու թիմի վստահությունն ու աջակցելու դժվար պահին: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Ռեալը» տանը պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»…

    Պերեսը իր աջակցությունն է հայտնել Զիդանին՝ Բարսայի դեմ խաղին ընդառաջ
  • Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Սելտան»։ Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Ֆյոդոր Սմոլովը։ Երկրորդ կեսում «Ռեալը» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Գոլերի հեղինակներ դարձան Տոնի Կրոսը և Սերխիո Ռամոսը։ Խաղավերջում, սակայն, «Սելտա»-ի կազմում փոխարինման մտած Սանտի Մինան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Այսպիսով՝ խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Այս…

    Ռեալը ոչ-ոքի ավարտեց Սելտայի դեմ պայքարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Մենք Մեսսիի հետ հաճույք ենք ստանում միմյանց հետ խաղալուց: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղից հետո՝ խոսելով կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համագործակցության մասին. «Արդեն 6 ամիս է՝ այստեղ եմ, բայց դեռ սովորում եմ համագործակցել թիմակիցներիս հետ: Հետագայում ամեն ինչ ավելի կլավանա: «Խետաֆեն» բարդ մրցակից…

    Դեռ սովորում եմ համագործակցել թիմակիցներիս հետ․ Գրիզման
  • Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Լևանտեն»։ Կատալոնական ակումբը հաղթանակ տարավ 2:1 հաշվով։ Առաջին խաղակեսում «Բարսելոնան» երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մեսսին երկու գոլային փոխանցում կատարեց, իսկ Ֆատին իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» մի քանի գոլային պահ ստեղծեց, սակայն Տեր Շտեգենը փրկեց կատալոնական ակումբին: Այնուամենայնիվ, հանդիպման…

    Ֆատիի դուբլը հաղթանակ պարգևեց Բարսային Լևանտեի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալը» և «Աթլետիկո»։ Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղի միակ գոլը գրանցվեց երկրորդ կեսում։ «Արքայական» ակումբի գրոհներից մեկը ավարտվեց սպասված արդյունքով։ Վինիսիուսի փոխանցումից հետո Ֆերլան Մենդին նպաստավոր դիրքից փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային։ Վերջինս էլ գնդակն ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։ Խաղն ավարտվեց «Ռեալ»-ի հաղթանակով՝ 1-0 հաշվով։…

    Բենզեմայի գոլը հաղթանակ պարգևեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալը» և «Սևիլիան»: Առաջին խաղակեսում թիմերը հիմնականում չեզոք պայքար էին տանում: Հյուրերը մեկ ամգամ գրավեցին Կուրտուայի դարպասը, բայց մրցավարը խաղի կանոնների խախտում արձանագրեց: Երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին Կազեմիրոն առաջ մղեց «արքայական» ակումբին: 7 րոպե անց Լյուկ դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը: Ընդունած գոլից ընդամենը 5 րոպե անց…

    Ռեալը «կորզեց» հաղթանակը Սևիլիայից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)