Խալիֆա Հաֆթար

  • Տրիպոլիի մարտերը արյունալի պատերազմի սկիզբ են․ ՄԱԿ դեսպան

    Տրիպոլիի մարտերը արյունալի պատերազմի սկիզբ են․ ՄԱԿ դեսպան

    Տրիպոլիի մարտերը երկարատև և արյունալի պատերազմի սկիզբն են: Այս մասին հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի դեսպան Հասան Սալամեն: Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել զենքի մատակարարումը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում՝ Հասան Սալամեն ասել է, որ շատ երկրներ զենք են մատակարարում Տրիպոլիի կառավարությանն ու Խալիֆա Հաֆտարի ղեկավարությամբ ուժերին: Հասան…

  • Լիբիայում զոհերի թիվը գերազանցել է 300-ը

    Լիբիայում զոհերի թիվը գերազանցել է 300-ը

    Լիբիայում իրավիճակը ծայրաստիճան սրվել է, երբ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլին։ Այս պահին երկրում զոհերի թիվը հասել է 376-ի, իսկ վիրավորների քանակը գերազանցում է 820-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրաբույժների խմբեր է ուղարկել մայրաքաղաք Տրիպոլի` վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

  • Լիբիական բանակը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունի

    Լիբիական բանակը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունի

    Լիբիական ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Այս հայտարարություներն ապրիլի 29-ին արվել են Twitter-ում Հաֆթարի բանակի պաշտոնական օգտահաշվում: «Թուրքիան ամբողջ աշխարհում ահաբեկչությունը պաշտպանող երկրներից մեկն է: Մեր տրամադրության տակ կան ստացված թուրքական փաստաթղթեր և այլ ապացույցներ,…

  • Լիբիայի ազգային բանակն ավիահարված է հասցրել Տրիպոլիին

    Լիբիայի ազգային բանակն ավիահարված է հասցրել Տրիպոլիին

    Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության ռազմական կազմավորումների օբյեկտներին։ Ինչպես հայտնում է Akhbar Libya պորտալը, ինտենսիվ կրակը շարունակվել է մի քանի ժամ։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 34-ը վիրավոր են։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստին։ Ապրիլի 4-ի Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը…

  • Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ

    Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ

    Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ էլ ՄԱԿ-ի կողմից…

  • Սպիտակ տունը հերքում է Թրամփի` Տրիպոլիի վրա հարձակմանը աջակցելու մասին լուրերը

    Սպիտակ տունը հերքում է Թրամփի` Տրիպոլիի վրա հարձակմանը աջակցելու մասին լուրերը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ հեռախոսազրույցում աջակցել է մայրաքաղաք Տրիպոլիի վրա նրա ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրիպոլիի վրա հարձակմանը՝ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարության տապալման համար։ Մեկ այլ աղբյուր նշում…

  • 30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիի մարտերի պատճառով

    30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիի մարտերի պատճառով

    30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը: Այս մասին նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 25-ին: ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրադրությունը Տրիպոլիի շրջանում կտրուկ վատթարացել է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Ավելի քան 30 հազար մարդ…

  • Լիբիայի կառավարությունը Խալիֆա Հաֆթարին կալանավորելու կարգադրագիր է տվել

    Լիբիայի կառավարությունը Խալիֆա Հաֆթարին կալանավորելու կարգադրագիր է տվել

    Միջազգային հանրության կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը գեներալ Խալիֆա Հաֆթարին կալանավորելու կարգադրագիր է տվել, որը հարձակում է իրականցնում Տրիպոլիի վրա: Ռազմական դատախազությունը թույլատրել է Լիբիայի ազգային բանակի հրամանատարի և նրա 6 ենթակաների կալանքը: Նրանց մեղադրում են Լիբիայի մայրաքաղաքում բնակելի թաղամնասի վրա օդային հարվածներ հասցնելու մեջ, հաղորդում է DW-ն: Նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները…

  • Լիբիայում 21 մարդ է զոհվել բախումների ընթացքում

    Լիբիայում 21 մարդ է զոհվել բախումների ընթացքում

    Լիբիայում Խալիֆա Հաֆթարի ղեկավարած ազգային բանակի եւ «Ազգային համաձայնության կառավարության» զինված ուժերի միջեւ զինված բախումներ են տեղի ունցել Տրիպոլիում, այս մասին գրում է Այդ մասին ինչպես տեղեկացնում է aif.ru-ն։ Տեղի հեռուստաընկերությունները հայտնել են, որ բախումների արդյունքում զոհվել է 21 մարդ: Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը պահանջել է, որ հակամարտության կողմերը 2-ժամյա հրադադար հաստատեն՝ վիրավորներին և քաղաքացիական անձանց…