կարապետ չալյան

  • Հավաքելու ենք փաստերն ու դիմենք դատարան․ Ալեքսանյան

    Հավաքելու ենք փաստերն ու դիմենք դատարան․ Ալեքսանյան

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ամփոփել է Օլիմպիական խաղերում գրանցված արդյունքները։ Ալեքսանյանը խնդիրներ է տեսնում մրցավարական գործողություններում և Կարել Ասլանյանի, և Կարապետ Չալյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի դեպքում։ Ասլանյանի դեպքում մեր մարզիկը մաքուր հաղթանակ գրանցեց, ժյուրիի անդամը պնդեց, որ մրցավարները նայեն կրկնապատկերը, որից հետո որոշումը, խիստ կասկածելի կերպով, փոխվեց։ Չալյանի դեպքում ադրբեջանցի…

  • Օլիմպիական խաղեր․ Չալյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի մարզիկի հետ

    Օլիմպիական խաղեր․ Չալյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի մարզիկի հետ

    Ամառային Օլիմպիական խաղերը շարունակվում են։ Այսօր մրցագորգ է դուրս գալու նաև ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը, ով հանդես է գալիս 77 կիլոգրամ քաշային կարգում։ Չալյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար, քանի որ կիսաեզրափակչում պարտվել էր Ղրղզ մարզիկին։ Նշենք, որ Չալյանը մեդալի համար պայքար է մղելու ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։

  • Չալյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակչում. Տոկիո-2020

    Չալյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակչում. Տոկիո-2020

    Օգոստոսի 2-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը պարտություն է կրել։ Ըմբիշը 1-6 հաշվով զիջել է Ղրղզստանի ներկայացուցչից։ Չկարողանալով դուրս գալ եզրափակիչ՝ օգոստոսի 3-ին կմրցի բրոնզե մեդալի համար։

  • Օլիմպիական խաղեր․ Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

    Օլիմպիական խաղեր․ Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

    Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմիպիական խաղերում մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։ Մեր երկու մարզիկներին էլ հաջողվեց հիանալի մեկնարկ գրանցվել։ Եվ Չալյանը, և Ալեքսանյանը հաղթեցին իրենց առաջին ու երկրորդ գոտեմարտերում ու դուրս եկան կիսաեզրափակիչ։ Չալյանը 77 կիլոգրամ քաշում սկզբում 5-0 հաղթեց Յալգաշբայ Բերդիմուրատովին, իսկ հետո արդեն 2-1 հաշվով հաղթեց Ալեքսանդր Չեխիրկին։…

  • Օլիմպիական խաղեր․ հայտնի են Չալյանի ու Ալեքսանյանի առաջին մրցակիցները

    Օլիմպիական խաղեր․ հայտնի են Չալյանի ու Ալեքսանյանի առաջին մրցակիցները

    Վաղը՝ օգոստոսի 2-ին, Օլիմպիական խաղերում իրենց մրցելույթներն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։ Արդեն կայացել է վիճակահանությունը ու հայտնի է, թե մեր մարզիկները ում հետ են մրցելու 1/8-րդ եզրափակիչում։ Չալյանն առաջին գոտեմարտում ուժերը կչափի Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ, իսկ Ալեքսանյանը՝ Ուզուր Ջուզուբեկովի հետ։ Բերդիմուրադովը ներկայացնում է Ուզբեկստանը, իսկ Ջուզուբեկովը՝ Ղրղզստանը։ Նշենք նաև,…

  • Ըմբշամարտ․ Ամոյանն ու Չալյանը կպայքարեն ոսկու համար

    Ըմբշամարտ․ Ամոյանն ու Չալյանը կպայքարեն ոսկու համար

    Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաև Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը։ Նրանց երկուսին էլ հաջողվեց դուրս գալ եզրափակիչ․ Ամոյանը՝ 72 կիլոգրամ քաշային կարգում, իսկ Չալյանը՝ 82 կիլոգրամ քաշային կարգում։ Մրցաշարի ոսկու համար պայքարում 2 հայ մարզիկին էլ բաժին է հասել վրացի մրցակից։ Ամոյանը եզրափակչում ուժերն է չափելու Շմագի Բոլկվաձեի հետ, իսկ…

  • Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է, որ իրեն հավաքականի կազմում կարող են վնասել

    Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է, որ իրեն հավաքականի կազմում կարող են վնասել

    Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Ջուլֆալակյանը հանդիպման ժամանակ խոսել է  հավաքականի կազմում չմարզվելու և ներկայիս մարզիչների օրեր առաջ արած հայտարարության մասին։ Ըմբիշն ընդգծել է, որ հավաքականում կան այնպիսի մարդիկ որոնց հետ մի տարածքում լինելը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, ընդհուպ նաև,…

  • Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

    Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

    Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում: Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին: 1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ…

  • Կարապետ Չալյանը պարտություն կրեց. հայ ըմբիշը կպայքարի Բրոնզե մեդալի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Կարապետ Չալյանը պարտություն կրեց. հայ ըմբիշը կպայքարի Բրոնզե մեդալի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը պարտություն կրեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ Հայ ըմբիշի մրցակիցը ½ եզրափակչում Շվեդիան ներկայացնող Բյուրբերգ Կեսն էր: 0-1 հաշվի ժամանակ Չալյանին հաջողվեց 2 միավորի առավելություն ստանալ մրցակցից: Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ շվեդ ըմբիշը կարողացավ տապալել Չալյանին ու միանգամից 4 միավոր…

  • Կարապետ Չալյանը հաղթեց և անցավ 1/4 եզրափակիչ

    Կարապետ Չալյանը հաղթեց և անցավ 1/4 եզրափակիչ

    Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը 9:0 հաշվով հաղթեց  Վենեսուելայի ներկայացուցչին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ այսօր 97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմենամարտի  Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի դեմ:

  • Կարապետ Չալյանն անցավ 1/8 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

    Կարապետ Չալյանն անցավ 1/8 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

    Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը 4:2 հաշվով առավելության հասավ ճանպոնացի Շոհեյի Յաբիկույի նկատմամբ՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: ՈՒզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովին պարտվեց 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը հաշվով: Հիշեցնենք, որ այսօր 97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմենամարտի  Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի դեմ:

  • Որևէ կազմակերպված դավադրություն Լևոն Ջուլֆալակյանի դեմ չի եղել. Կարապետ Չալոյան

    Որևէ կազմակերպված դավադրություն Լևոն Ջուլֆալակյանի դեմ չի եղել. Կարապետ Չալոյան

    Որևէ կազմակերպված դավադրություն Լևոն Ջուլֆալակյանի դեմ չի եղել: Ես և ամբողջ թիմը չենք ցանկացել գլխավոր մարզիչի հրաժարականը: Մենք պայքարել ենք միայն անարդարության դեմ: Այս մասին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն, երկրորդ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը: Լևոն Ջուլֆալակյանը օգոստոսի 27-ին հունահռոմեական ըմբշամարտի…

  • Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Մինսկ-2019-ը

    Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Մինսկ-2019-ը

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Եվրոպական խաղերում մեր ըմբիշների ելույթները, ինչպես նաև կարծիք հայտնել, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պետք է հստակ քայլերի դիմի ըմբիշների յուղման դեմ: Ըստ մասնագետի՝ այս չարիքը խանգարում է մաքուր պայքարին, և ժամանակն է՝ խոսքից գործի անցնել: «97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի առաջին երկու գոտեմարտերը…

  • Չալյանի հետ մենամարտում ռուս ըմբիշը երկու ատամ է կորցրել. Մինսկ 2019

    Չալյանի հետ մենամարտում ռուս ըմբիշը երկու ատամ է կորցրել. Մինսկ 2019

    Championat.com-ի թղթակցի հետ զրույցում Հունահռոմեական ոճի ռուս ըմբիշ Ալեքսանդր Չեխիրկինը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանի հետ եզրափակիչ գոտեմարտի ընթացքում երկու ատամ է կորցրել: «Չգիտեմ, թե կյանքում ինչպես է, բայց այս մրցաշարում իսկապես ամենաբարդ եզրափիչն էր: Չեմ էլ հիշում` երբ է այնպես եղել, որ ես 5:0 հաշվով առաջ լինեմ, բայց գրեթե կորցնեմ առավելությունս: Վերջնամասում…

  • Կարապետ Չալյանը վաստակեց Հայաստանի 6-րդ մեդալը Մինսկում

    Կարապետ Չալյանը վաստակեց Հայաստանի 6-րդ մեդալը Մինսկում

    Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) արծաթե մեդալ նվաճեց։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի չեմպիոնական գոտեմարտում Չալյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինն էր։ Դրամատիկ պայքարում մեր ըմբիշը 6-7 հաշվով պարտություն կրեց՝ արժանանալով արծաթե մեդալի։ Հավելենք, որ Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևին: 1/4 եզրափակչում,…