հակամարտություն
Վրաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում. Կոբախիձե
Վրաստանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անչափ շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել, ապա մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- նշել է Կոբախիձեն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել. Տիգրան Մկրտչյան
Ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, և այն պետք է լուծվի: Սրա մասին հայտարարել է Ալբանիայում️ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Տիրանա աշխատանքային այցի շրջանակներում Ալբանիայի հանրային ռադիոհեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ադրբեջանի նախագահը ասում է՝ չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածաշրջան: Բացի այդ, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, հակամարտությունը…
Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին պատրաստակամ է մեկնել Ուկրաինա, բայց այդ այցը պետք է նպաստի հակամարտության կարգավորման առաջընթացին։ Այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ France Info հեռուստաընկերության եթերում։ Ավելի վաղ Մակրոնը կրկին պատրաստակամություն էր հայտնել Կիև մեկնելու, բայց նույն պայմանով։
Չինաստանը Ուկրաինայի հակամարտությունում պետք է ընտրություն կատարի․ Բլինքեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միչիգանի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումից։ Նա նշել է, որ Չինաստանն ի վերջո պետք է ներկայիս հակամարտությունում, քանի որ դա ազդում է Չինաստանի հեղինակության վրա աշխարհում։ Բլինքենը նաև հիշեցրել է Ուկրաինա ներխոումից առաջ Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ…
Ուկրաինայի օդային տարածքը փակելը նշանակում է հակամարտության ընդլայնում՝ մինչև 3-րդ համաշխարհային պատերազմ․ Բորել
Եվրամիության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անդրադարձել է Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու հնարավորությանն ու դրա հետևանքներին։ Բորելի խոսքերը փոխանցում է El Periódico թերթը։ Նա նշել է, որ իրենք ռազմական տեսանկյունից ամեն կերպ աջակցում են Ուկրաինայի դիմադրությանն ու փորձում են կանխել պատերազմի տարածումն այլ երկրներ։ Բորելն ասել է, որ ոչ թռիչքային գոտի սահմանելը նշանակում…
Զրուցել են Լավրովն ու Բայրամովը․ քննարկվել է նաև եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
Այսօր՝ փետրվարի 16-ին, հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը մասնավորապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքն ու տարածաշրջանային իրավիճակը։ Ըստ աղբյուրի՝ խոսվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից։
Ալիևի կարծիքով՝ Մինսկի խումբը չպետք է զբաղվի ԼՂ խնդրով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին, որի ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Նա նշել է, որ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն, իբր, լուծված է։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ իրենք ճնշելու են ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ԼՂ հակամարտության զբաղվելու բոլոր փորձերը։ Նրա կարծիքով, եթե հակամարտության կողմերից մեկը հայտարարում…
Պետդեպը ողջունել է 5 հայ գերիների ազատ արձակումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է 5 hայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին բյուրոն հայտարարություն է տարածել Twitter-ի իր էջում։ Հայտարարության մեջ բյուրոն կոչ է անում ազատ արձակել հակամարտության հետևանքով անազատության մեջ հայտնված բոլոր մարդկանց։
Կովկասում հայ-թուրքական հակամարտությունը մոտենում է ավարտին․ Թուրքիայի նախագահի խոսնակ
Չիկագոյում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Քալընի խոսքերը փոխանցում է Ermenihaber-ը։ Խոսնակը նշել է, որ Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը մոտենում է ավարտին ու այնտեղ պատմության նոր էջ է բացվել։ Քալընն ասել է, որ Թուրքիան ու Հայաստանը հարաբերությունը կարգավորելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Նա ընդգծել…
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարություն են ընդունել՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ համատեղ հայտարարությունում ողջունվում են նաև Ռուսաստանի Դաշնության ջանքերը։ Նրա խոսքով՝ տվյալ նստաշրջանում իրենք ավելի հագեցած արդյունքներ կցանկանային տեսնել, այդ թվում՝ քաղաքական…
Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը․ կոնգրեսական
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմանի ուղղությամբ։ Նա նշել է, որ այդ հարձակումը նախորդ տարվա եռակողմ համաձայնագրի ակնհայտ խախտում է, որը հանդուրժել չի կարելի։ Սիսիլինը գրում է, որ նախորդ տարի հակամարտությունը խլել է 6000 մարդու կյանք ու այս վեճի հետևանքով…
Հայաստան կգան ԵԽԽՎ համազեկուցողները
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը եռօրյա այցով՝ նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները բարձր մակարդակի հանդիպումներ են ունենալու ՀՀ իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, դատական համակարգի ներկայացուցիչների, դիվանագետների և քաղհասարակության ներկայացուցիչների…
Մոսկվան Երևանին ու Բաքվին է փոխանցել սահմանագծման հարցով բանակցությունների առաջարկը
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: «Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝…














