հայոց ցեղասպանություն
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Facebook-յան գրառումից։ Նա նշում է, որ արարողությունը կայացել է Ապրիլյան զոհերին նվիրված հուշարձանի դիմաց: Նրա խոսքով՝ արարողությանը մասնակցել է նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Հակոբյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր Ծիծեռնակաբերդում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ «Ես այսօր այստեղ եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերին և մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին», – իր խոսքի սկզբում ասել է Թրեյսին։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենն ու նրա վարչակազմը հանձնառու են ամբողջ աշխարհում մարդու…
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ էր ներկայացրել Թուրքիայի Մեջլիս։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել Փայլանի ներկայացրած օրինագիծը։ Ըստ աղբյուրի՝ Շենթոփն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ նախագիծը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Jerusalem Post պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Հոդվածում նշվում է Հայոց ցեղասպանության, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին: Պարբերականը ընդգծում է, որ «չնայած Իսրայելում բնակվում է հայ քրիստոնյաների մեծ համայնք, երկիրն, այնուամենայնիվ, հայերի զանգվածային կոտորածները դեռ չի ճանաչել որպես ցեղասպանություն»։ Նշվում է նաև, որ Քնեսեթի անդամ Մոսսի Ռասը գտնվում է Հայաստանում՝ մասնակցելու Հայոց…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայորդիների անվտանգ կյանքի սպառնալիքները. Գարեգին Երկրորդ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային…
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու…
Արցախի Հանրապետությունում այսօր ու վաղը ծրագրվում են միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է միջոցառումների ժամանակացույցը։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի «Ապրիլի 23 19:30 – Հսկման և խոկման արարողություն, միասնական աղոթք Ստեփանակերտի…
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:
Ապրիլի 20-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Ապրիլի 24-ին Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով Երևանում և Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով երթեր «Իր…
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՀ վարչապետի` ՌԴ պաշտոնական այցի առիթով Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է եռագույնով (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Երևանում և Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով երթեր «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները…
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախաշեմին Ռուսաստանում հայերի միությունը նախաձեռնել է ամբողջ Մոսկվայով հատուկ պաստառների տեղադրում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության Facebook-յան էջից։ «Պաստառները հիշեցնում են մարդկության պատմության առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին», – ասված է գրառման մեջ։
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Նրանք պահանջել են Թուրքիայից՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ աղբյուրիների, այս քայլով նաև հայ երիտասարդությունը ցանկանում է հասկացնել, որ Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվում է։
Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության (« Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard ») նախագահ…
2021 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելել 33 հազար մարդ։ Այս մասին այսօր ասաց Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրա խոսքով՝ այցելուների 64 տոկոսն օտարերկրացիներ են։ Մեծ մասը Ռուսաստանից են ու Եվրոպայից։ Նա նշեց, որ այդ օտարերկրացիներից 17-ը ազգությամբ թուրք են եղել։ Մարությանի խոսքով՝ մեկ տարում Թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդը համալրվել է հազարից ավել ցուցանմուշով, որոնց թվում…