հայ-ադրբեջանական

  • Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել․ Ռուդենկո

    Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել․ Ռուդենկո

    Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Ելնում ենք նրանից, որ դա շուտով…

  • Ժամանակը հիմա Հայաստանի օգտին է աշխատում․ Սուրեն Սահակյան

    Ժամանակը հիմա Հայաստանի օգտին է աշխատում․ Սուրեն Սահակյան

    Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն, Ոսկեպարում էլ արդեն տեղադրված է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։ Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռուսական կամ միջազգային ուժերի տեղակայման հարցը վերջերս բարձրացվել է կառավարության նիստի ժամանակ։ Դրանից հետո էլ սկսվել է գործընթացը։…

  • Հրդեհ՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում

    Հրդեհ՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում

    Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի…

  • Հայ-ադրբեջանական սահմանի ճգնաժամային իրավիճակը պետք է կարգավորվի

    Հայ-ադրբեջանական սահմանի ճգնաժամային իրավիճակը պետք է կարգավորվի

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ասել է՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով։ «Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով»,- նշել է Սեմերիկովը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական…

  • Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ պահպանվում է

    Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ պահպանվում է

    Մարտի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ…

  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն իրավիճակ

    Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն իրավիճակ

    Փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և…

  • Գիշերն ու առավոտյան սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ խոսնակ

    Գիշերն ու առավոտյան սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ խոսնակ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում`…

  • Հորդորել եմ ՀՅԴ Հայ դատի գրասենյակին օգտագործել իրենց հնարավությունները. ԱՀ նախագահ

    Հորդորել եմ ՀՅԴ Հայ դատի գրասենյակին օգտագործել իրենց հնարավությունները. ԱՀ նախագահ

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ և քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հարությունյանը հորդորել է ՀՅԴ հայ դատի գրասենյակին և ՀՅ դաշնակցությանը օգտագործել իրենց քաղաքական հնարավորությունները: «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ:…

  • 10 զինծառայող բուժում է ստանում. ՊՆ խոսնակ

    10 զինծառայող բուժում է ստանում. ՊՆ խոսնակ

    Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։…

  • Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net

    Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net

    Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին։ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների բորբոքման արդյունքում առնվազն 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչպես նաև 2 հայ և 5 ադրբեջանցի վիրավորվել են։ Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորները ռազմական տեխնիկայով փորձել են հատել հայկական պետական ​​սահմանը՝ Տավուշի հյուսիսարևելյան կողմից։ ՀՀ զինված ուժերի նախազգուշացումից հետո ադրբեջանցի…

  • Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

    Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

    Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը,…

  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա…

  • Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները

    Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները

    Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում…