մեկուսացում
Արցախում մեկուսացված է 71 անձ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մայիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 28 հաստատված դեպք, որոնցից 8-ը ապաքինվել են։ Մեկուսացվածների թիվը հասնում է 71-ի։ Մինչ այս կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք Արցախում չի գրանցվել։ Թեստավորում է անցել ընդհանուր 554 քաղաքացի։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/141813840792738/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBfBYg5jxkMc_aXQEhle8rW2C58aNN309vEXc3ti38LkiXt3atILhR2XA_dAitnXBYD9DvfCcrqwbo6dVY5WdkbsQvlHI57cQ80grkiudXf-X_jrvu3cGGd-X3lS0MG1SlWCuztJpI8aeTMmq_dK0orGcA8VlYKTVH7F3GtO49YNqIkALK6coSVm3L9f0m7O3aMbnGJ98LTPU6t3mBro74mws64JbyiER7ZXknux9Gb9_ACD8bmRuaYqGIcYDtm5ZLgoU9o5AS6Ecn3jIQN8hxtmXlsp3wS6JoP5cLxFkcJGkzbMEbe9wpQyUYe6s4CV_WByu3UmNtizGbLA5eyp7Y&__tn__=-R
Պիսարոն վարակվել է կորոնավիրուսով
Այժմ գերմանական «Վերդերում» հանդես եկող հարձակվող Կլաուդիո Պիսարոն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Ավելի վաղ պարզ էր դարձել, որ «Վերդերի» ֆուտբոլիստներից մեկը 2 շաբաթող մեկուսացվել է։ Նշվում է, որ մեկուսացված են Պիսարոյի ողջ ընտանիքը։
Ի՞նչ նոր սահմանափակումներ է ենթադրում արտակարգ դրությունը
ՀՀ Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրության ժամկետը` 30 օրով` մայիսի 14-ից մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն: Ստորև ներկայացնում ենք կառավարության որոշման նախագիծը. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ևառողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության…
Twitter-ի աշխատակիցները մեկուսացումից հետո էլ կարող են տնից աշխատել
Ամերիկյան Twitter ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա կարանտինային ռեժիմից հետո էլ տնից աշխատել: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսին իր էլեկտրոնային նամակում: Twitter-ի մամուլի քարտուղարը The Guardian-ի հետ զրույցում հաստատել է այս որոշումը և հայտարարել, որ ընկերությունն «առաջիններից մեկն էր, որ Covid-19-ի պատճառով անցավ տնից աշխատանքի մոդելին»: «Մենք կանգնած էինք արագ արձագանքման անհրաժեշտության…
Արցախում մեկուսացված է 17 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ-ում մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը կազմում է 10: Բուժվել է 6 քաղաքացի, մեկուսացված են 17-ը։ Ընդհանուր թեստավորված քաղաքացիների թիվը կազմում է 359։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/138948164412639/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBhxU01PctPsXxxQAXDoToYttAVttB892acX6NinvO4xm9KLqbiBklpz1oYWx8mfKI0i0OubeRRuhBg6XhdsyJDeyBBtM3JGV-y2JWmVQ_WNZ9EnkXCGoK68_7fkWcLNTNp9FJamNj7nZHx-c84qRSCkOLcdcY5nguUw787k0YxqoUPLyV4mwFL2uplUbKN_ghq8m0mlEzl0GCxpvwr9zD3rgpwhxxd_5X7JIR5TIZ6fvsmOPc1WyT8ILuI-CE2GnD460e9Xwwq3yUWTQHbyDstF_ByKqMFS4pSS4HXLYzsdtygvTCah11cZB6r9S6Kx2o-eg2W-5xvWPlmeey1o8w&__tn__=-R
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Արման Խաչատրյանը նշել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: «Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է…
Մեկուսացման ընթացքում միջին ֆրանսիացին 2.5կգ հավելյալ քաշ է հավաքել
Ֆրանսիայում գործող Ifop հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հետազոտության համաձայն` մեկուսացման ընթացքում ֆրանսիայի բնակչության 57%-ը հավելյալ քաշ է հավաքել, իսկ 29%-ը՝ նիհարել: Այս մասին հայտնում է RG-ն: Ստացվում է, որ միջինում հանրապետության յուրաքանչյուր բնակիչ 2.5կգ ավելորդ քաշ է հավաքել: Պատճառներից է ֆիզիկական ակտիվության նվազումը: Պատճառ են նաև սթրեսը, ավելի հաճախ սնվելը և ալկոհոլը: Այսպիսով՝ հարցվածների 42%-ը…
Արթիկում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել
Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Նշվում է, որ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։
Գերմանիայում մեկուսացման միջոցառումների նկատմամբ աջակցությունն նվազել է
Գերմանացիների մեծամասնությունը՝ 74%-ը համաձայն է սոցիալական շփումները սահմանափակող միջոցառումների հետ, սակայն Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով պարզ է դառնում, որ այն մարտի վերջի 87% աջակցության համեմատ զգալի նվազում է գրանցել: Միեւնույն ժամանակ, դանդաղ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր սահմանափակող միջոցառումները «չափազանց ավելին» են համարում: Հարցման արդյունքների համաձայն` այդ դիրքորոշանն է հարցվածների…
Կորոնավիրուս հաստատվել է 10 ոստիկանի մոտ․ փոխոստիկանապետ
ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կորոնավիրուսով վարակված ու մեկուսացված ոստիկանության աշխատողների մասին։ «Առ այսօր Հայաստանում ինքնամեկուսացվել է 124 ոստիկան, մեկուսացվել է 30-ը։ Թեստավորումների ժամանակ 20 հոգու մոտ եղել է բացասական արդյունք։ 10 ոստիկանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանցից 5-ն արդեն ապաքինվել է»,- ասաց Մհրյանը։
Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակված 7 քաղաքացի կա
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ: Մեկուսացման մեջ է գտնվում 25 մարդ, թեսթավորվել է ընդհանուր առմամբ 141 մարդ: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/129707405336715
Արցախում Covid-19-ով վարակված բուժաշխատողի ընտանիքի անդամները մեկուսացվել են
Արցախ/տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում)…
Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին թույլ չտալ, որ խավարը խլի իրենց հույսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամեն տարի Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակը և տաճարը բազմամարդ է եղել Սուրբ Հարության տոնի ժամանակ։ Տոնի առթիվ Հռոմի պապը տոնական ուղերձ է հղել հավատացյալներին, իսկ այս տարի աշխարհում հայտարարված պանդեմիայի պատճառով Ֆրանցիսկոս պապը միայնակ է մատուցել Զատկի սուրբ պատարագը։ Կաթոլիկ աշխարհի հավատացյալները պատարագին մասնակից են եղել միայն ուղիղ հեռարձակմամբ: Պատուհանից իր օրհնությունն ու ուրախության խոսքը…
Արցախում ինքնամեկուսացել են ոստիկանության 4 ծառայողներ
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած ոստիկանության 4 ծառայողներ են ինքնամեկուսացվել: Նրանք մասնավորապես գրել են. Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող…












