Մենք դաշինք
«Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք»
«Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին, որում Լուկաշենկոն պատմել էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հարցրել՝ ինչու՞ է Փաշինյանը հենց Բելառուսին մեղադրում Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, երբ ամենաշատը Ռուսաստանն է դա անում: «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում…
«Կրթական համակարգում կարելի է բարեփոխումներ սկսել և սկսել ծրագրային բարեփոխումներից», – Լիլիթ Կարապետյան
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Նախընտրական բանավեճ» հաղորդաշարի շրջանակներում ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչ Լիլիթ Կարապետյանը իր խոսքում նշել է. «Մենք դաշինքը կարևորում է կրթության և մշակույթի դերը պետականաշինության գործընթացքում, հետևաբար՝ ունի բարեփոխումների իր ծրագիրը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում ընթացող ցանկացած փոփոխություն անհնար է իրականացնել առանց կրթական համակարգի բարեփոխումների։ Մենք ունենք մասնագետների բավարար ներուժ՝ ուսումնասիրելու, վեր…
«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»,-Արտակ Զեյնալյան
այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Եվ այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ։ Եվ քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»։ Ըստ նրա՝ ցանկացած թեզ, դրա…
«Շատ-շատ քաղաքական ուժեր փորձում են վիժեցնել բանավեճերը». «Մենք» դաշինքը կարկանդակներ բաժանեց
«Մենք» դաշինքն այսօր նախընտրական քայլերթ է իրականացնում Երևանում։ Կենտրոնում դաշինքի անդամները քաղաքացիներին կարկանդակներ բաժանեցին։ Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանն այդ կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ անվանեց։ «Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Խ.Քոքոբելյանը՝ հերքելով, որ կարկանդակները կարող…
ՄԵՆՔ դաշինքն այսօր կլինի Գյումրիում
ՄԵՆՔ Դաշինքի նախընտրական քարոզարշավը նոյեմբերի 28-ին կշարունակվի Շիրակի մարզում: Դաշինքի անդամները վաղը ժամը 11:00-ին կլինեն Արթիկի հրապարակում: Արթիկում ՄԵՆՔ Դաշինքը կիրականացնի նաև միջհամայնքային կանգառներ, այնուհետև քարոզարշավը Ամասիայում և Գյումրիում՝ հաղորդում է դաշինքի պաշտոնական էջը: