միջազգային քաղաքականություն

  • Անկարան դատապարտել է Արաբական լիգայի՝ Թուրքիայի դեմ ընդունած որոշումը

    Անկարան դատապարտել է Արաբական լիգայի՝ Թուրքիայի դեմ ընդունած որոշումը

    Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով մարտի 4-ին Կահիրեում տեղի ունեցած Արաբական լիգայի նախարարների խորհրդի նիստում Թուրքիայի դեմ ընդունված որոշումը: Այդ որոշման մեջ դատապարտվել են որոշ արաբական երկրների ներքին գործերին խառնվելու գործողությունները։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Պաշտոնական Անկարան անհիմն է համարել այդ քննադատությունը։ «Մեր, երկիրը հարգելով արաբական երկրների տարածքային ամբողջականությունը ու քաղաքական իշխանություններին,…

  • Թուրքիան փախստականների վշտերը դարձրել է ԵՄ-ի դեմ գործիք․ Ավստրիայի կանցլեր

    Թուրքիան փախստականների վշտերը դարձրել է ԵՄ-ի դեմ գործիք․ Ավստրիայի կանցլեր

    Եվրոպական երկրները չպետք է ենթարկվեն Թուրքիայի կողմից փախստականների հարցով ճնշումներին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է։ «Մենք ականատես ենք լինում Հունաստանի վրա Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված հարձակմանը։ Սա պետության կողմից կազմակերպված և նպատակաուղղված հարձակում է։ Եվրոպան չպետք է ենթարկվի այդ ճնշմանը»,-ասել է նա։ Նա նշել է,…

  • Գերմանիայում նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ

    Գերմանիայում նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ

    Գերմանիայի Բավարիա երկրամասի Ռյոտենբախ քաղաքում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ռյոտենբախ մզկիթ են ուղարկել մի ծրար, որում եղել է ատրճանակի փամփուշտ և սպառնալից նամակ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նամակում գրված է եղել. «Դուք երբեք անվտանգ չեք լինելու»: «Կրոնական գործերի թուրքական իսլամական միության» Ռյոտենբախի գրասենյակի ղեկավար Ռեջեփ Չալըքը կատարվածի առնչությամբ ասել է. «Տեղական…

  • Նավթի առաջին խմբաքանակն է ուղարկվել Բելառուսին Ադրբեջանից

    Նավթի առաջին խմբաքանակն է ուղարկվել Բելառուսին Ադրբեջանից

    Առաջին 90 հազար տոննա նավթն է ուղարկվել Բելառուս Ադրբեջանի կողմից Ջեյհան նավահանգստից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը: «Ուղարկել ենք երեկ երեկոյան՝ 90 հազար տոննա Azeri Light նավթ»,-ասել է Ահմեդովը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը 2020 թվականին հնարավոր է մինչև 1 միլիոն…

  • Իդլիբում պետք է լինի իրական հրադադար․ Սիրիայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչ

    Իդլիբում պետք է լինի իրական հրադադար․ Սիրիայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչ

    Ռուսները մերժեցին փոխզիջումային մեր բոլոր առաջարկները, նրանք ճնշում են գործադրում՝ ռազմական հաղթանակի նպատակով։ Այս մասին ասել է հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին CBS News-ին տված հարցազրույցում։ «Թուրքերը հիմա պնդում են, և մենք հարյուր տոկոսով աջակցում ենք նրանց, որ դա պետք է լինի իրական, մշտական հրադադար»,-ասել է Ջեֆրին։ Նա նշել է, որ…

  • Չավուշօղլուն ԵՄ-ին պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել փախստականների հարցում

    Չավուշօղլուն ԵՄ-ին պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել փախստականների հարցում

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ: Այդ մասին Չավուշօղլուն գրառում է արել սոցցանցում: Չավուշօղլուն եվրապաշտոնյային ներկայացրել է փախստականների հարցում Անկարայի դժգոհությունն ու դիրքորոշումը: Թուրք նախարարը շեշտել է, որ ԵՄ-ն փախստականների հարցում Թուրքիային տված խոստումները չի կատարել: «Բորելին հայտնեցի, որ միայնակ այլևս…

  • Պուտինն ու Էրդողանը լուծում են գտել Իդլիբի իրավիճակի վերաբեյալ

    Պուտինն ու Էրդողանը լուծում են գտել Իդլիբի իրավիճակի վերաբեյալ

    Ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Բանակցությունների ավարտին ՌԴ նախագահը հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը: «Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի…

  • ԱՄՆ-ն դարձյալ մտահոգություն է հայտնել S-400-ների հետ կապված

    ԱՄՆ-ն դարձյալ մտահոգություն է հայտնել S-400-ների հետ կապված

    Մարտի 5-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին Թուրքիայի կողմից գնված ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հետ կապված մտահոգություն է հայտնել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նախօրեին նա Ստամբուլում ունեցած ելույթում նշել է, որ S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում։ «Վաշինգտոնը ճնշում…

  • Թուրքիան խախտել է Սիրիայի միջազգային իրավունքը․ ՌԴ ՊՆ

    Թուրքիան խախտել է Սիրիայի միջազգային իրավունքը․ ՌԴ ՊՆ

    Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ Սիրիայի տարածքում Իդլիբի գոտի մտցնելով մոտավորապես դիվիզիայի թվաքանակով խմբավորում, ինչպես նաև չի կատարել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Թուրքական կողմի գործողությունները, որը միջազգային իրավունքի խախտմամբ արագորեն Սիրիայի Իդլիբ է տեղափոխել մեքենայացված դիվիզիայի թվաքանակով հարվածային խմբավորում, որ ամեն գնով…

  • Սպիտակ տանը կայացել է Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպումը

    Սպիտակ տանը կայացել է Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպումը

    Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպում են ունեցել Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այս մասին չճանաչված կազմավորման ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։ «Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի-խմբ.) և Ռոբերտ…

  • Ալբանիայի և Հս․ Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ կսկսվեն

    Ալբանիայի և Հս․ Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ կսկսվեն

    Եվրահանձնաժողովը հրապարակել է լրացուցիչ զեկույց Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ։ Այդպիսով հաստատվել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու հանձնարարականը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն։ Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: «Եվրահանձնաժողովը,…

  • Ինչ ակնկալիքներ ունի Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրից

    Ինչ ակնկալիքներ ունի Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրից

    Մեծ Բրիտանիայի կառավարությունն սպասելիքներ ունի, որ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար): Այս մասին նշված է Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև առևտրական բանակցությունների ռազմավարության մեջ։ Բուն բանավեճերը պետք է…

  • Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Իդիլիբի իավիճակը

    Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Իդիլիբի իավիճակը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, մասնավորապես՝ Իդլիբի և փախստականների հարցերում երկկողմանի համագործակցության խնդիրները: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը զրույցի ընթացքում շեշտել է փախստականների հարցում պատասխանատվությունը կիսելու և միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Նշենք, որ ավելի վաղ…

  • Ավստրիան սահմանապահ ոստիկանություն կուղարկի Հունաստան՝ կասեցնելու փախստականների մուտքը

    Ավստրիան սահմանապահ ոստիկանություն կուղարկի Հունաստան՝ կասեցնելու փախստականների մուտքը

    Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են սահմանապահ ոստիկանություն ուղարկել Հունաստան՝ կասեցնելու միգրանտների հոսք, որը մեծացել է Եվրամիության և Թուրքիայի սահմանի բացվելուց հետո Սիրիայի Իդլիբում իրադրության սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը։ «Մենք պետք էնպատակասլաց ջանքեր գործադրենք արտաքին սահմանին մարդկանց կանգեցնելու համար»,- ասել է Նեհամերն OE24 հեռուստաալիքին: Նրա խոսքով՝ Հունաստանի անվտանգության ծառայությանը…