Յանս Ստոլտենբերգ
Թրամփը հայտնել է, որ Ստոլտենբերգն իր մեծ երկրպագուն է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն աշխարհում իր ամենամեծ երկրպագուն է: Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տան պաշտոնական կայքը: Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շատ երախտապարտ է իրեն, որ դաշնակիցներն ավելացրել են պաշտպանության ոլորտում իրենց ներդրումներ»: «Ես կարծում եմ,…
ՆԱՏՕ-ն մասնակցություն կունենա ԻՊ-ի դեմ ԱՄՆ միջազգային կոալիցիային
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում նրանք համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, Պոմպեոն կրկնել է մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են,…
Մակրոնը դարձյալ խոսել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին իր արտահայտությունը ազդանշան էր դաշինքն արթնացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ հարցերը, որ ինքն ուղղել է, բացահայտ հարցեր են, որոնք իրենք դեռևս չեն լուծել։ Այս մասին նա ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Եվրոպայի խաղաղությունը,…
Մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին․ Ստոլտենբերգ
Ժամանակակից աշխարհում ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերը անկանխատեսելիությունն է։ Այս մասին ГОЛОС АМЕРИКИ-ի հետ հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ սառը պատերազմի ժամանակ հստակ էր, թե որն է մարտահրավերը։ Հիմա ավելի շատ են տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները։ «Դժվար է կանխատեսել։ Դժվար է կանխատեսել չկանխատեսվածը։ Ինչևէ, մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա թե ինչու…
Ձգտում ենք կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ․ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար
Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ Նշենք, որ Ստոլտենբերգն այցով ԱՄՆ-ում է, որտեղ ելույթ է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը: «Այժ դժվարին ժամանակներում մենք պետք է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր է վերականգնել…
Թուրքիան չի հեռացվի ՆԱՏՕ-ից․ Ստոլտենբերգ
Սիրիայում ձեռնարկված գործողությունների պատճառով Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի: Այս մասին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ «Ի տարբերություն ԵՄ-ի՝ մենք անդամների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունենք: Հյուսիսատլանտյան դաշինքն այն հարթակն է, որտեղ մտքերի ազնիվ և բաց փոխանակություն կարող է կազմակերպվել անդամ պետությունների միջև»,-նշել է Ստոլտենբերգը:…
Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ էր ահաբեկչության դեմ պայքարում․ Ստոլտենբերգ
ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ «Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է միջազգային ահաբեկչության դեմ մեր պայքարում։ ՆԱՏՕ-ն նախկինի պես հանձնառու է պայքարել մեր ընդհանուր թշնամու՝ ԻՊ-ի դեմ»,-գրել է Ստոլտենբերգը։ The US announcement…
Ստոլտենբերգը կոչ է արել ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։ «Ես որպես գլխավոր քարտուղար միշտ կոչ եմ անում դաշնակիցներին՝ ակտիվացնել օգնությունն Ուկրաինային»,-ասել է Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ համագործակցեն…
Ստոլտենբերգը՝ ՌԴ-Թուրքիա համաձայնագրի մասին
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին և 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունը, միաժամանակ դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը: «Կարծում եմ, որ այժմ վաղ է գնահատել համաձայնագրի հետևանքները, որը ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև»,- հոկտեմբերի 23-ին…
Ստոլտենբերգի որոշումը մեզ համար պետք է դաս լինի․ Անդրանիկ Քոչարյան
Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի դիրքորոշումը հարուցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչների դժգոհությունը: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Քոչարյանը պարզաբանեց, որ գլխավոր քարտուղարը Սիրիայի իրավիճակի հետ կապված…
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահներին՝ փորձելով ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում գտնել: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 65-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը: Նա պատասխանել է հայ պատվիրակ Անդրանիկ Քոչարյանի այն հարցին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն նպաստում ԼՂ հակամարտության արդարացի և երկարաժամկետ կարգավորմանը:…
Ակնկալում եմ, որ Թուրքիայի գործողությունները զսպված կլինեն․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։ Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին: Այս մասին հաղորդում է Ruptly-ն։ «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն այսօր մեկնում է Ստամբուլ։ Չորեքշաբթի օրը նա Հռոմում էր, հինգշաբթի մեկնել է Աթենք, իսկ այսօր Ստամբուլում պետք է բանակցի Թուրքիայի ղեկավարների հետ։ Բնականաբար, առանցքային թեման կլինի Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նախաձեռնած գրոհը։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ զրույցում նա խոսել է «Խաղաղության աղբյուր» անվամբ թուրքերի գործողության մասին։ «Թուրքիան ճգնաժամի…
ՆԱՏՕ-ն սպառնալիք չի տեսնում ՀԱՊԿ-ից. Ստոլտենբերգ
ՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը: Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Ստոլտենբերգը բանավեճի է մասնակցել տեղի հետազոտական կենտրոններից մեկում: Մասնակիցներից մեկը հարց է տվել՝ ՀԱՊԿ-ն էական սպառնալիք ներկայացնում է արդյոք ՆԱՏՕ-ի համար: «Ոչ, և մի շարք պատճառներով: Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ…