նախագահի թեկնածու
ՀՀ-ն պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ․ Խաչատուրյան
Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ: «Հայաստանի զարգացումը պետք է տեսնել այդ տրամաբանության մեջ»,- ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասել է Վահագն Խաչատրյանը։ Նախագահի թեկնածուն ընդգծել է՝ պետք է կարողանանք խաղաղ ապրել հարևանների հետ:
ՔՊ-ն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի․ Աղաջանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տեղեկությունները: «Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները և տվյալ պահին,…
Քոչարյանի խմբակցությունը կառաջադրի նախագահի իր թեկնածուին
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր Խորհրդարանում՝ ճեպազրույցների ժամանակ, ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ առաջիկայում իրենք կներկայացնեն իրենց թեկնածուին՝ իր հիմնավորումներով։ Նրա խոսքով՝ թեկնածուն չպետք է լինի կուսակցական։ Մինասյանն ասաց նաև, որ նախագահի իրենց չափանիշները կներկայացնեն առաջիկայում, իսկ հիմա քննարկման փուլում են։
Էտո’Օ-ն՝ Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի թեկնածու
«Բարսելոնայի», «Ինտերի» ու «Չելսիի» նախկին հարձակվող, լեգենդար Սամուել Էտո’Օ-ն առաջադրվել է Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ Էտո’Օ-ն Ասոցիացիայի շտաբում ասել է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը։ Հավելենք, որ 2022 թվականին հենց Կամերունն է ընդունելու Աֆրիկայի գավաթի խաղարկությունը։
Լուկաշենկոյի մրցակից Բաբարիկոյի դատավճիռը հրապարակվելու է այսօր
Բելառուսի նախորդ նախագահական ընտրություններին Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտահրավեր նետած Վիկտոր Բաբարիկոյին սպառնում է 15 տարվա բանտարկություն։ Բաբարիկոն ազատզրկվել էր արդեն նախորդ տարվա հունիսին, երբ ընտրություններին մնացել էին 2 ամիս, սակայն դատարանը նրա վերաբերյալ վճիռ դեռևս չի կայացրել։ Ավտորիտար Լուկաշենկոյի մրցակցի համար մեղադրող դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Բաբարիկոն մեղադրվում է կաշառակերության և փողերի լվացման մեջ։
Թրամփը կոչ է արել պատրաստվել իր հաղթանակը տոնելուն
ԱՄՆ նախագահի թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք արդեն իսկ հաղթել են այս ընտրություններում։ Նա այս մասին հայտնել է կողմակիցների հետ հանդիպման ընթացքում։ Թրամփն ասել է, որ քվեարկության արդյունքները պարզապես ֆենոմենալ են։ Նա նշել է, որ գրանցվել է մասնակցության ռեկորդային ցուցանիշ։ Թեկնածուի խոսքով՝ իրենք հաղթել են այնպիսի նահանգներում, որտեղ հաղթանակներ չէին ակնկալում։…
Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է վաճառել իր ընկերությունը
Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ԱՄՆ նախագահի թեկնածու է Դեմոկրատական կուսակցությունից, պետության ղեկավար ընտրվելու դեպքում կվաճառի շուրջ 40 տարի առաջ հիմնադրված Bloomberg LP ընկերությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Պարբերականի փոխանցմամբ՝ ընկերությունը, որը հիմնադրվել է 1981 թվականին, գնահատվում է 60 մլրդ դոլար: Բլումբերգի շտաբի ներկայացուցիչ Թիմ Օ’Բրայենը Associated press գործակալությանը հայտնել է, որ Bloomberg LP…
Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն հանդիպում է ունեցել երիտասարդների հետ
Փետրվարի 6-ին Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցում Արցախում առաջիկա համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի երիտասարդության բաժինն ամբողջացնելու համար ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը հանդիպում-զրույց է ունեցել երիտասարդների հետ: Երկու ժամից ավել տևած հանդիպում-զրույցի ընթացքում Արցախում գործող տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և ակտիվ երիտասարդները ծանոթացել են…
Մեկնարկել է ՀՖՖ արտահերթ ժողովը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՀՖՖ արտահերթ ժողովը։ Հիշեցնենք, որ ժողովի ընթացքում կընտրվի Ֆեդերացիայի նոր նախագահը և գործկոմի կազմը։ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը։
Իմ պատկերացրած Արցախում երիտասարդությունն իսկապես շարժիչ ուժ է լինելու․ Մասիս Մայիլյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գտնում եմ, որ պետք է խրախուսել ու փայփայել երիտասարդ սերնդի նախաձեռնողականությունը, հանրային կյանքում ակտիվորեն ներգրավվելու, հանրային մտքին թարմություն հաղորդելու նրանց մղումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ «Իրոք, հասարակական-քաղաքական իրադարձությունների հորձանուտում, ամենօրյա անհետաձգելի հարցերի լուծման գործում խրված լինելով՝ երբեմն չենք նկատում, թե ինչպես են կարծրանում մեր մոտեցումներն այս…
Մելենդեսի ու իր թիմի աշխատանքը վիրավորանք եմ համարում հայկական ֆուտբոլին. Թովմաս Գրիգորյան
ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ու առհասարակ իսպանացի մասնագետների աշխատանքին: Որպես ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ` Թովմաս Գրիգորյանն ավելի վաղ դիմել է ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին` խնդրելով 1 աշխատանքային օրում ամբողջական հաշվետվություն ներկայացնել Խինես Մելենդեսի, նրա օգնականների, ինչպես նաև Միխալ Լիստկևիչի աշխատավարձերի և…
Բլումբերգը կողմ է արտահայտվել Թրամփի իմպիչմենտին
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը կողմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին։ «Ես կարծում եմ, որ դա շատ լուրջ բան է, ես առաջ դեմ էի, բայց նայելով բոլոր ապացույցները՝ կարծում եմ, որ այո։ Տխուր է, բայց այո»,-ասել է Բլումբերգը CBS News-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Թրամփը, հավանաբար, չի հասկանում, որ ընտրովի պաշտոնատար անձ է, որի…
Իշխանության ձևավորման գործընթացն Արցախում պետք է իրականացվի միայն մրցակցային եղանակով․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշում կայացրած Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Երևի արդեն գիտեք, որ այսօր տեղի են ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների համագումարները, որոնց արդյունքում Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը սպասվող համապետական ընտրություններում…
Բայդենը քննադատել է Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը
ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն է վարում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը համազգայինն հեռուստաբանավեճի ժամանակ: Նրա խոսքով՝ Թրամփը պատկերացում չունի, թե ինչ է անում արտաքին քաղաքականության ոլորտում: «Ռուսաստանի ղեկավարությունը ամեն ջանք ներդնում է ՆԱՏՕ-ն պառակտելու համար, իսկ Թրամփը դրան չի հակազդում»,-ասել է նա:…
Հայտնի է «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածուի անունը Արցախի նախագահական ընտրություններում
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ««Ազգային վերածնունդ» կուսակցությունը հստակեցնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական…