նախագիծ

  • Արցախի ոստիկանության պաշտոններում կարելի է նշանակել նաև այլ երկրի քաղաքացիների․ նախագիծ

    Արցախի ոստիկանության պաշտոններում կարելի է նշանակել նաև այլ երկրի քաղաքացիների․ նախագիծ

    Հունիսի 25-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ոստիկանության համակարգին առնչվող 2 հարց էր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին: Նախագծով առաջարկվում է՝ ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել…

  • Քննարկվել է Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը

    Քննարկվել է Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ հայաստանյան…

  • Ապրիլի 19-ը սահմանվեց Հարկ վճարողի օր

    Ապրիլի 19-ը սահմանվեց Հարկ վճարողի օր

    Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Հարկային օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ։ Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել…

  • Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

    Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

    ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք…

  • Կառավարությունը պատրաստվում է ստեղծել նոր նախարարություն՝ ներքին գործերի

    Կառավարությունը պատրաստվում է ստեղծել նոր նախարարություն՝ ներքին գործերի

    Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էր 62-րդ հարցից, որը սակայն չզեկուցվող էր, ըստ այդ հարցի ՀՀ կառավարությունը կունենա ևս մեկ նախարարություն՝ ներքին գործերի: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախարարության կազմավորումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից։ Հիմնավորման մեջ…

  • Նախագիծը հակասահմանադրական էր․ ՄԻՊ

    Նախագիծը հակասահմանադրական էր․ ՄԻՊ

    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից: «Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով», – նշել է Թաթոյանը։ ՄԻՊ-ն ասում է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին․ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի…

  • ԱԺ֊ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

    ԱԺ֊ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

    Այսօր` ապրիլի 1֊ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում 83 կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել…

  • Զոհրաբյանը քննադատել է Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը

    Զոհրաբյանը քննադատել է Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը

    Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծին Նաիրա Զոհրաբյանը ասաց՝ դա աննախադեպ խայտառակ օրինագիծ է, որն ուղղված է խոսքի ազատության դեմ, և ոչ թե վիրավորանքի։ Եթե իշխանությունն ուզում վերացնել հայհոյանքը և զրպարտությունը, Փաշինյանից երկու րոպե է պահանջվում․ փակում է «ֆեյքի» ինկուբատորը, և կտեսնեք, որ վիրավորանքն ու զրպարտությունը կվերանան։ Հիշեցնենք, որ…

  • ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

    ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման…

  • Կգործի ժամային սահմանափակում՝ լրատվականներով վիճակախաղերի գովազդների համար

    Կգործի ժամային սահմանափակում՝ լրատվականներով վիճակախաղերի գովազդների համար

    Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Սրանով նախատեսվում են ժամային սահմանափակումներ լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդների նկատմամբ։ Այսպիսով՝ լրատվականները վիճակախաղերի գովազդներ կարող են իրականացնել 22:00-ից 07:00-ն ընկած հատվածում միայն։ Նախագիծն անցավ 91 կողմ, 4 դեմ ու 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

  • Պետական դավաճանության, լրտեսության համար պատժաչափերը խստացվում են, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում

    Պետական դավաճանության, լրտեսության համար պատժաչափերը խստացվում են, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում

    ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության կամ լրտեսության համար սահմանված պատժաչափերը։ Ըստ նախագծի՝ պետության նկատմամբ դավաճանություն իրականացրած անձը կդատապարտվի ոչ թե 10-ից 15 տարվա ազատազրկման, այլ 15-ից 20 տարի ազատազրկման ու գույքի բռնագանձման կամ ցմահ ազատազրկման, իսկ լրտեսության համար՝ 12-ից 20…

  • Բարձրացվելու է պայմանագրային զինծառայության սահմանային տարիքը

    Բարձրացվելու է պայմանագրային զինծառայության սահմանային տարիքը

    Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու համար սահմանված ամենաբարձր տարիքը՝ մի դեպքում 45-ից, իսկ մյուս դեպքում 40-ից մինչև 63 տարեկան։ Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 113 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

  • Վիրավորանքի ու զրպարտանքի համար տուգանքի չափը բարձրացվեց․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

    Վիրավորանքի ու զրպարտանքի համար տուգանքի չափը բարձրացվեց․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

    Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Դրանով նախատեսվում է բարձրացնել վիրավիրանքի և զրպարտանքի դեպքում նյութական վնասի փոխհատուցման չափը։ Սիմոնյանը հայտնել է, որ ըստ նախագծի՝ առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 6000-ապատիկի չափով։ Նշենք, որ նախագիծը ընդունվեց 76 կողմ,…

  • Հայաստանում վերացվեց ռազմական դրությունը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

    Հայաստանում վերացվեց ռազմական դրությունը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

    ՀՀ ազգային ժողովը ընդունեց նախագիծ, որով Հայաստանում վերացվեց ռազմական դրությունը։ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծը հեղինակել են «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ ԱԺ-ում նախագծին կողմ քվեարկեց 118 պատգամավոր։ Դեմ ու ձեռնպահ քվեարկեցին համապատասխանաբար մեկական պատգամավորներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված է ռազմական դրություն։ Այդ օրը Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։